Վահրամ Մարտիրոսյանի հեքիաթը

«Հայկական ժամանակ» թերթում գրող Վահրամ Մարտիրոսյանի հարցազրույցի սկիզբը կարդացի, ու էլ չկարողացա շարունակել, ինչո՞ւ։ Մարտիրոսյանը ասում է. «Երջանկությունն ազատությունն է: Մենք հեքիաթի մեջ ենք ապրում: Արդեն երկրորդ անգամ: 1988, 2018: Իհարկե, ավելի լավ էր սովետական փորձագիտարանում չծնվել, որից մեզ ազատեց 1988-ի հեքիաթը՝ աշխատանքային ճամբարը, որ Բորիս Գրոյսը կոչում է «փորձ, էքսպերիմենտ», փորձանք դարձավ միլիոնների, տասնյակ միլիոնների գլխին: Իսկ Սովետի ուշ տարիներին, երբ մեծ գաղափարները մարած, շահարկված էին, կայուն ծանր տնտեսական վիճակը ծնեց ցինիզմ, հեդոնիզմ, դեֆիցիտի պայմաններում արտառոց սովետական սպառողականությունը, որոնցից պրծում չունեցավ մի քանի սերունդ: Իհարկե, ավելի լավ էր, փաստացի 1990-ին ստեղծված անկախ պետությունը նույն տասնամյակի վերջում չզավթվեր գիշատիչ կապիտալիստների վերածված սովետական միջին օղակի կուսակցականների՝ Քոչարյանի, Սերժի կողմից, որպեսզի հետո 2018-ը մեզ ազատեր, բայց երջանկություն է, որ էդ հեքիաթը եղավ»։

Ո՞վ է «Մե՞նք»-ը որ «հեքիաթ»ի մեջ էր ապրում 1988-1998 թվերին, քանի որ սովետական միլիոնավոր քաղաքացիներ միայն դժբախտացել են սովետական միության փլուզումից, և Սովետը հիշում են որպես լավ տարիներ։

Մարտիրոսյանն ասում է, որ 1-ին հեքիաթը տևել է 1990-ից մինչև 1998 թիվը, մինչև այն պահը, երբ իշխանությունը «զավթեցին միջին օղակի կուսակցականները»։
Տեսնենք, թե այդ ի՞նչ հեքիաթ էր 1990-1998 թվերին և ո՞վ էր իշխանության։

1992-1997 թվերին պաշտոնական տվյալներով մոտ 600 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից, Խորհդային վերջին տարիներին, երբ երկրի բնակչությունը կես միլիոնով ավելի էր, մահերը ավելի քիչ էին, այսպես ըստ վիճակագրության ծառայության տվյալների, 1986-ին մահացել է 19410, իսկ «հեքիաթ» 1997-ին՝ 23984։
Ծնունդներն էլ 1986-ին եղել է 81192 ծնունդ, իսկ «հեքիաթ» 1997-ին՝ 43929 ծնունդ, այսինքն՝ երկու անգամ պակաս։

Մի երկրում, ուր սով չկար և տնտեսապես մարդիկ գրեթե հավասար էին ապրում, Սովետի վերացումից վեց տարի անց, «հեքիաթ» 1996 թվին, ըստ ՄԱԿ֊ի տվյալների, 23,9 տոկոսը ապրում էր ծայրահեղ աղքատ, 82,4 տոկոսը վատ, միայն 13,2 տոկոսն էր բավարար, և 4,4 տոկոսը լավ կամ շատ լավ: Ուրեմն, գուցե այս լավ ապրողներն էին հեքիաթում հայտնվել։ 97 թվին միջին աշխատավարձը կազմում էր 28 դոլար, նվազագույն աշխատավարձը 1000 դրամ էր (2 դոլար):

իշխանության էլ եկել էր ոչ թե կուսակցական միջին օղակը, այլ ՀՀՇ֊ն գիտաշխատողներ, գրողներ, 1990-ին Գերագույն Խորհրդի, ապա 1991-ին նախագահ ընտրվեց մատենադարանի գիտաշխատող Լևոն Տեր-Պետրոսյանը, բարձրագույն բոլոր պաշտոններին նույնպես գրող ու գիտաշխատողներ էին։ Իսկ նրանց ինչպես կբութագրեն, արդյոք մարտիրոսյանական կոշտ բառերո՞վ «գիշատիչ կապիտալիստների վերածված գիտաշխատողներ ու գրողներ»։

Իսկ 1998 թվականից հետո էլ միայն երկու նախագահներն են եղել միջին օղակի կուսակցականներ, իսկ վարչապետներից կարծես ոչ մեկը, ամենաերկարը վարչապետ է եղել Անդրանիկ Մարգարյանը, որ սովետական դիսիդենտ էր։

Իսկ այն ժամանակ, երբ, ըստ Մարտիրոսյանի, «հեքիաթը» ավարտվում է, 1998-ից սկսած աղքատությունը սկսում է նվազել, 1998-ին երկրում աղքատությունը 55 տոկոս էր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 22 տոկոս, 9 տարի անց 2007-ին աղքատությունը իջավ 25 տոկոսի, այսինքն 2 անգամ կրճատվեց, իսկ ծայրահեղ աղքատութունը իջավ մինչև 4 տոկոս, այսինքն կրճատվեց մոտ 6 անգամ։ ՀՆԱ֊ն աճել էր 6 անգամ, 1998-ին 2 միլրադ դոլար էր, 10 տարի անց՝ 2008-ին, 12 միլիարդ դոլար։

Ուրեմն, 1998-ից հեքիաթը ավարտվեց միայն նրանց համար, ովքեր կորցրեցին իշխանություն ու արտոնություններ։

Երկրոդ հեքիաթը, ըստ Մարտիրոսյանի, սկսում է 2018-ից։ Այդ «հեքիաթի» խորհդանիշներից է Կողբ գյուղում կաղ ծեր կինը, որ մոտենում է Փաշինյանին ու ասում՝ ձեր աշխատավարձերը բարձրացրիք, բա մենք ոնց ենք անելու, ամեն անգամ կենտրոն դիալիզի գնալու համար 3 հազար դրամ եմ տալիս։ Իսկ Փաշինյանն էլ պատասխանում է այ էդ ձեռիդ լավաշի համար ՀԴՄ վերցրե՞լ ես, կինը ասում է՝ թոռս է առել, Փաշինյանը չի լսում՝ այ որ ՀԴՄ վերցնես, վիճակդ կլավանա։ Թշվառ գյուղի աղքատ կինը աղքատ խանութի ՀԴՄ֊ն վերցնի, հեքիաթը կսկսվի։ Բայց, կան նաև իրոք հեքիաթի մեջ հայտնվածներ, ընդ որում՝ առանց ՀԴՄ֊ի, Իմ քայլի պատգամավորներն ու կառավարության անդամները չէին էլ երազել այն հեքիաթը, որում հայտնվել են։

Այո, և՛ 1990-ին, և՛ 2018-ին կան մարդիկ, որ հեքիաթում են հայտնվել, պատգամավոր ու նախարար դարձել, պաշտոններ ու լավ աշխատանքներ ստացել, ֆինանսական վիճակներն են բարելավել և այլն։ Ուղղակի հանրությանը թյուրիմացության մեջ չգցելու համար անհրաժեշտ էր ճշտել, թե Մարտիրոսյանը ո՞ւմ անունից է ասում՝ «մենք»։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 572 անգամ
Լրահոս
Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am