Վահրամ Մարտիրոսյանի հեքիաթը

«Հայկական ժամանակ» թերթում գրող Վահրամ Մարտիրոսյանի հարցազրույցի սկիզբը կարդացի, ու էլ չկարողացա շարունակել, ինչո՞ւ։ Մարտիրոսյանը ասում է. «Երջանկությունն ազատությունն է: Մենք հեքիաթի մեջ ենք ապրում: Արդեն երկրորդ անգամ: 1988, 2018: Իհարկե, ավելի լավ էր սովետական փորձագիտարանում չծնվել, որից մեզ ազատեց 1988-ի հեքիաթը՝ աշխատանքային ճամբարը, որ Բորիս Գրոյսը կոչում է «փորձ, էքսպերիմենտ», փորձանք դարձավ միլիոնների, տասնյակ միլիոնների գլխին: Իսկ Սովետի ուշ տարիներին, երբ մեծ գաղափարները մարած, շահարկված էին, կայուն ծանր տնտեսական վիճակը ծնեց ցինիզմ, հեդոնիզմ, դեֆիցիտի պայմաններում արտառոց սովետական սպառողականությունը, որոնցից պրծում չունեցավ մի քանի սերունդ: Իհարկե, ավելի լավ էր, փաստացի 1990-ին ստեղծված անկախ պետությունը նույն տասնամյակի վերջում չզավթվեր գիշատիչ կապիտալիստների վերածված սովետական միջին օղակի կուսակցականների՝ Քոչարյանի, Սերժի կողմից, որպեսզի հետո 2018-ը մեզ ազատեր, բայց երջանկություն է, որ էդ հեքիաթը եղավ»։

Ո՞վ է «Մե՞նք»-ը որ «հեքիաթ»ի մեջ էր ապրում 1988-1998 թվերին, քանի որ սովետական միլիոնավոր քաղաքացիներ միայն դժբախտացել են սովետական միության փլուզումից, և Սովետը հիշում են որպես լավ տարիներ։

Մարտիրոսյանն ասում է, որ 1-ին հեքիաթը տևել է 1990-ից մինչև 1998 թիվը, մինչև այն պահը, երբ իշխանությունը «զավթեցին միջին օղակի կուսակցականները»։
Տեսնենք, թե այդ ի՞նչ հեքիաթ էր 1990-1998 թվերին և ո՞վ էր իշխանության։

1992-1997 թվերին պաշտոնական տվյալներով մոտ 600 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից, Խորհդային վերջին տարիներին, երբ երկրի բնակչությունը կես միլիոնով ավելի էր, մահերը ավելի քիչ էին, այսպես ըստ վիճակագրության ծառայության տվյալների, 1986-ին մահացել է 19410, իսկ «հեքիաթ» 1997-ին՝ 23984։
Ծնունդներն էլ 1986-ին եղել է 81192 ծնունդ, իսկ «հեքիաթ» 1997-ին՝ 43929 ծնունդ, այսինքն՝ երկու անգամ պակաս։

Մի երկրում, ուր սով չկար և տնտեսապես մարդիկ գրեթե հավասար էին ապրում, Սովետի վերացումից վեց տարի անց, «հեքիաթ» 1996 թվին, ըստ ՄԱԿ֊ի տվյալների, 23,9 տոկոսը ապրում էր ծայրահեղ աղքատ, 82,4 տոկոսը վատ, միայն 13,2 տոկոսն էր բավարար, և 4,4 տոկոսը լավ կամ շատ լավ: Ուրեմն, գուցե այս լավ ապրողներն էին հեքիաթում հայտնվել։ 97 թվին միջին աշխատավարձը կազմում էր 28 դոլար, նվազագույն աշխատավարձը 1000 դրամ էր (2 դոլար):

իշխանության էլ եկել էր ոչ թե կուսակցական միջին օղակը, այլ ՀՀՇ֊ն գիտաշխատողներ, գրողներ, 1990-ին Գերագույն Խորհրդի, ապա 1991-ին նախագահ ընտրվեց մատենադարանի գիտաշխատող Լևոն Տեր-Պետրոսյանը, բարձրագույն բոլոր պաշտոններին նույնպես գրող ու գիտաշխատողներ էին։ Իսկ նրանց ինչպես կբութագրեն, արդյոք մարտիրոսյանական կոշտ բառերո՞վ «գիշատիչ կապիտալիստների վերածված գիտաշխատողներ ու գրողներ»։

Իսկ 1998 թվականից հետո էլ միայն երկու նախագահներն են եղել միջին օղակի կուսակցականներ, իսկ վարչապետներից կարծես ոչ մեկը, ամենաերկարը վարչապետ է եղել Անդրանիկ Մարգարյանը, որ սովետական դիսիդենտ էր։

Իսկ այն ժամանակ, երբ, ըստ Մարտիրոսյանի, «հեքիաթը» ավարտվում է, 1998-ից սկսած աղքատությունը սկսում է նվազել, 1998-ին երկրում աղքատությունը 55 տոկոս էր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 22 տոկոս, 9 տարի անց 2007-ին աղքատությունը իջավ 25 տոկոսի, այսինքն 2 անգամ կրճատվեց, իսկ ծայրահեղ աղքատութունը իջավ մինչև 4 տոկոս, այսինքն կրճատվեց մոտ 6 անգամ։ ՀՆԱ֊ն աճել էր 6 անգամ, 1998-ին 2 միլրադ դոլար էր, 10 տարի անց՝ 2008-ին, 12 միլիարդ դոլար։

Ուրեմն, 1998-ից հեքիաթը ավարտվեց միայն նրանց համար, ովքեր կորցրեցին իշխանություն ու արտոնություններ։

Երկրոդ հեքիաթը, ըստ Մարտիրոսյանի, սկսում է 2018-ից։ Այդ «հեքիաթի» խորհդանիշներից է Կողբ գյուղում կաղ ծեր կինը, որ մոտենում է Փաշինյանին ու ասում՝ ձեր աշխատավարձերը բարձրացրիք, բա մենք ոնց ենք անելու, ամեն անգամ կենտրոն դիալիզի գնալու համար 3 հազար դրամ եմ տալիս։ Իսկ Փաշինյանն էլ պատասխանում է այ էդ ձեռիդ լավաշի համար ՀԴՄ վերցրե՞լ ես, կինը ասում է՝ թոռս է առել, Փաշինյանը չի լսում՝ այ որ ՀԴՄ վերցնես, վիճակդ կլավանա։ Թշվառ գյուղի աղքատ կինը աղքատ խանութի ՀԴՄ֊ն վերցնի, հեքիաթը կսկսվի։ Բայց, կան նաև իրոք հեքիաթի մեջ հայտնվածներ, ընդ որում՝ առանց ՀԴՄ֊ի, Իմ քայլի պատգամավորներն ու կառավարության անդամները չէին էլ երազել այն հեքիաթը, որում հայտնվել են։

Այո, և՛ 1990-ին, և՛ 2018-ին կան մարդիկ, որ հեքիաթում են հայտնվել, պատգամավոր ու նախարար դարձել, պաշտոններ ու լավ աշխատանքներ ստացել, ֆինանսական վիճակներն են բարելավել և այլն։ Ուղղակի հանրությանը թյուրիմացության մեջ չգցելու համար անհրաժեշտ էր ճշտել, թե Մարտիրոսյանը ո՞ւմ անունից է ասում՝ «մենք»։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 544 անգամ
Լրահոս
Ադրբեջանցիների համար ընդունելի լուծում ման գալ պետք չի, իրենց պետք է պարտադրել մեր լուծումը Երկու հարց` վարչապետին Եվ հերիք է խաղաղություն մուրանք աշխարհից, եթե մուրում ես, ուրեմն թույլ ես ու կզիջես Գարի՛կ, վստահ եղիր, ի տարբերություն քեզ ու քո նմաններին` մենք Նիկոլին չենք ստորացնելու, Ալիևի հետ նույն հարթության վրա չենք դնելու Ձեր բոլորի անուներն էլ գիտենք, աշխատանքի վայրերն էլ, так что հանգիստ նստեք տեղներդ և սպասեք իրավապահների այցերին Ես ցինի՞զմի համար էինք բոլորս միասին զոհվում ... ԵԱ․ Արսեն Հարությունյանը հաղթեց 10։0 հաշվով Հովիկ Աբրահամյանը թոռնիկների հետ՝ Ծաղկաձորում Շատ կարճ ժամանակում շատերն անակնկալի են գալու. Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել Նման գրառումը Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձ է. Լևոն Քոչարյան Փաշինյանի մյունխենյան «ազատ անկումը» Նոր իրողություն. Ալիևը «բացահայտեց» Փաշինյանի գաղտնի «կետը» Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի` լինի դա բանակցային ձևաչափով, թե պատերազմի դաշտում Էրդողանի խորհրդական. «Հայկական հարցն այն թեման է, որի վրա Թուրքիան պիտի աշխատի տարին 365 օր» 1,5 տարեկան երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից «Մենք ստացանք փաստագրական առումով հստակ ու ծանրակշիռ պրոդուկտ, որը կոչված էր վերջ դնելու թեմայի շուրջ տարաբնույթ շահարկումներին». Արման Սաղաթելյան «Շատ հարցերի վերաբերյալ Փաշինյանի անտեղյակությունը վտանգում է Հայաստանի և Արցախի ապագան». Գագիկ Համբարյան Չպետք էր կմկմալ ու կիսատ-պռատ արձագանքել շատ վտանգավոր հայտարարություններին․ Բագրատ Եսայան Սպասվում է ձյուն Մարիա Զախարովան չի հարգում Քսենիա Սոբչակին Փրկարարները 5 ավտոմեքենա են դուրս բերել արգելալափակումից Զինվորները զորամասը լքել էին ու միացել ցուցարարներին, հիմա` հետևանքն ենք քաղում․ քաղաքագետ Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ահաբեկիչ և հայատյաց էությունը․ Մարուքյան Թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ադեկվատ» միաբանության անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանը: ԹԵՄԱ՝ ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն. հանրաքվեի մեկնարկը. սահմանադրական հանրաքվեի իրավական գնահատականը. «ՈՉ»-ի և «ԱՅՈ»-ի շտաբները: Փետրվարի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱԺ նախկին պատգամավոր (ՀՀԿ) Լեռնիկ Ալեքսանյանը, ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը: Թեման՝ «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե. կարծիքների բախում: Ինչպես է կատարվում ընտրությունը կողմ ու դեմ տարբերակների միջև՝ հոգեբանական տեսանկյունից: Թեմային առնչվող այլ հարցեր»: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր ասուլիսներն այսուհետ կրկին կանցկացվեն Մամուլի շենքի 13-րդ հարկում (Արշակունյաց 4): Սիրելի՛ գործընկերներ, ձեզ սպասում ենք մեր հին հասցեում (տարածքը ջեռուցվում է): Փետրվարի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Մանասյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. վերջին իրադարձություններն ու հնարավոր զարգացումները, վարչապետի հայտարարությունները, շեշտադրումներն ու մեսիջները, հարակից հարցեր»... Փետրվարի 15-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբում տեղի կունենա ասուլիս՝ «Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործի, դրա ընթացքի, նոր զարգացումների և իրողությունների, ինչպես նաև նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մանրամասների մասին» թեմայով: Բանախոս՝ Արսեն Բաբայան: Փետրվարի 15-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի Թուրքիայի կողմից Սիրիայում եւ Լիբիայում իրականացվող ռազմական գործողությունների եւ Սիրիայի քաղաքական պատասխանի մասին, բանախոսը կանդրադառնա նաեւ մտահոգիչ երևույթին` զինվորների մահացության դեպքերին, սպանություններին բանակում, երևույթի պատճառներին եւ հետեւանքներին: Փետրվարի 15-֊ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա ՀՀ առաջին ՄԻՊ,«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահԼարիսա Ալավերդյանի ասուլիսը: Թեման՝ ԱԺ-ն որոշեց ՍԴանդամների լիազորությունները դադարեցնելու համարհանրաքվե անցկացնել: Որքանո՞վ է որոշումը իրավականհարթության մեջ, որո՞նք են հնարավոր զարգացումներն ո... Փետրվարի 15-֊ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա ՀՀ ԱՆ ԱԱԻ գլխավորխորհրդական Դավիթ Պետրոսյանի և հոգեբան ԱննաԲադալյանի ասուլիսը: Թեման՝ ՀՀ ԱԺ երկրորդ ընթերցմամբ ևամբողջությամբ ընդունել է «Ծխախոտայինարտադրատեսակների և դրանց փոխարինիչներիօգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասինվազեցման և կանխարգելման ... Փետրվարի 14-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբում տեղի կունենա ասուլիս՝ «Ինչպիսին էր Նիկոլ Փաշինյանի գործունեությունը սոցիալ-տնտեսական ոլորտում, ուր են տանում ներքաղաքական զարգացումները և ինչ սպասել Սահմանադրական հանրաքվեից» թեմայով: Բանախոսներն են ՝ «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը, «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը: Փետրվարի 14-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը, քաղաքական մեկնաբան Վոլոդիա Հովհաննիսյանը և Ռեֆորմիստներ կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը: Թեմա՝ Բանակում եղած մահերը, սպառազինություն, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակ, հանրաքվե: Փետրվարի 14-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ադեկվատներ միաբանության անդամ Արա Վարդանյանը, հոգեբան Կարինե Նալչաջյանը և ՇՊՀ կառավարման ամբիոնի դասախոս Արթուր Համբարձումյանը: Թեմա՝ Բանակում եղած մահերը, սպառազինություն, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակ, հանրաքվե: