Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանները բոյկոտել են նիստը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով հունվարի 14-ի դատական նիստը հետաձգվել է:
Նիստը հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայության պատճառով:
Պաշտպանները չեն ներկայացել նիստին՝ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին նախապես տեղեկացնելով այդ մասին: Նրանք նշել են, որ հունվարի 9-ին տուժողի իրավահաջորդի կողմից պաշտպանների հասցեին հնչեցվել են սպառնալիքներ, իսկ դատարանը պատշաճ չի արձագանքել նման միջադեպին: Այդ պատճառով պաշտպանության կողմը գտնում է, որ նշված իրավիճակում զրկված են իրենց պարտականությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից, ուստի չեն ներկայանալու հունվարի 21-ի դատական նիստին:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին ժամը 13:00-ին: