«Նման տղա չկա, որ փորձի իմ «թասիբը» վիրավորի». Գևորգ Պետրոսյան (video)
«Ես չգիտեմ, թե ինչու դահլիճում որոշ մարդիկ իրենց համարեցիր հասցեատեր, բայց ես որևէ մեկին վիրավորանք չեմ հասցրել: Ընդամենը հորդորել եմ, որ պայքարը լինի այլ անհրաժեշտ ուղղություններով»,-ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում:
«Այս ի՞նչ երկրում ենք ապրում, եթե պատգամավորը չունի խոսքի ազատության իրավունք, բա ո՞ր պաշտոնյան ունի: Մենք խաղաղ մեր տեղը նստած ենք, եթե այնտեղ ինչ-որ մեկը կուզի այս ամենին շարունակություն փնտրել, ապա թող գա որոնի: Արման Բաբաջանյանն ինչ-որ ոգևորության հերթական փուլն էր ապրում, ամեն ինչ դրանից սկսվեց: Իմ ելույթից հետո դահլիճում չեմ եղել, նա ասել է՝ ինչ-որ մեկը իմ փոխարեն պետք է ներողություն խնդրի. տղա ջան՝ ինչ-որ մեկը չէ, դու իմ անուն-ազգանունը չգիտե՞ս, ինչի համար պետք է ներողություն խնդրեմ: Ինչ-որ մեկը թող փորձի իմ «թասիբը» վիրավորի, նման տղա չկա, որ փորձի իմ «թասիբը» վիրավորի»,- նշեց նա: