Բյուջե 2020-ում օրենքի ֆունդամենտալ խախտումներ կան. Գագիկ Մինասյան

Բյուջե 2020-ում պարտադիր պետք է անդրադարձ լիներ գազի գնի հնարավոր թանկացման ռիսկերին, սակայն այս խնդիրը ներառված չէ Բյուջեի մասին օրենքի ռիսկերի բաժնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ, ԱԺ ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը։

«Բյուջետային համակարգի մասին օրենքը նկարագրում է, թե ինչից պետք է կառուցված լինի պետական բյուջեն, իսկ պետական բյուջեն պետք է անպայման ունենա ռիսկերի բաժին, որտեղ ոչ միայն պետք է նկարագրվեն այդ ռիսկերը, այլեւ ճանապարհները, որոնցով իշխանությունը պետք է հաղթահարի այդ ռիսկերը։ Մեր այս տարվա բյուջեն չի անդրադարձել ռիսկերի մեջ գազի գնի հնարավոր բարձրացմանը եւ չի նկարագրել, թե ինչպես պետք է այն հաղթահարվի»,-մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Մինասյանը։

Գագիկ Մինասյանն ասաց, որ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ տնտեսագետները, այդ թվում նաեւ ինքը բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին՝ նշելով, որ խորհրդարանն իր մեջ պետք է ուժ գտնի ու մերժի բյուջեի այն նախագիծը, որը ներկայացվել է Բյուջետային համակարգի մասին օրենքի ոտնահարմամբ։ «Խորհրդարանը դա չարեց եւ հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ եթե այդ ռիսկն իրականանա, մեր ամբողջ բյուջեն տակնուվրա կլինի, հետեւաբար, խորհրդարանը չի կարող վերահսկել այն բյուջեն, որը իրականությունից հեռացած է, իսկ պատճառն այն է, որ մենք գտնվում ենք անձնիշխանության պայմաններում եւ մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը ինչպես ցանկանում է, այդպես էլ վերաբվերվում է բոլոր ոլորտներին, այդ թվում նաեւ պետական բյուջեին»,-շեշտեց տնտեսագետը։

Մինասյանը շեշտում է՝ գազի գնի թանկացումն ուղղակիորեն անդրադառնալու է երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներին ՝ եւ քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների, որովհետեւ եթե գազը թանկանա, դրան հաջորդելու է, էլեկտրաէներգիայի թանկացումը, ինչը կնշանակի, որ տնտեսվարողները կարտադրեն ոչ մրցունակ ապրանքներ ինչպես ներքին, այլապես էլ արտաքին շուկաներում։

Տնտեսագետը զգուշացնում է՝ արդյունքում բյուջեն հնարավոր չի լինելու իրականացնել այն չափորոշիչներով, որոնք հաստատված են, իսկ այդ անհամամասնությունը շտկելու լուրջ խնդիրներ է առաջացնելու։

Սա միակ խնդիրը չէ, որ Գագիկ Մինասյանը տեսնում է այս տարվա բյուջեում։ Մինասյանը կրկին հղում անելով Բյուջետային համակարգի մասին օրենքին, շեշտում է, որ այն սահմանում է, թե ինչ համամասնություններով պետք է ընթացիկ ծախսերն իրականացնել։

«Դրանք այն ծախսերն են, որոնք գնում են աշխատավարձերին, պարգեւավճարներին, գործուղումներին եւ համամասնություններ կան, որոնք խախտված են։ Բյուջետային համակարգի մասին օրենքի 21-րդ հոդվածը թույլ չի տալիս այսպիսի հախուռն ավելացում կազմակերպել ընթացիկ ծախսերում։ 80 միլիարդ դրամով այդ համամասնությունը այս տարվա բյուջեով գերազանցված է։ Բյուջետային համակարգի մասին օրենքը ընթացիկ ծախսերի աճի տեմպը համապատասխանեցնում է ՀՆԱ-ի աճի տեմպի հետ, իսկ մեր տնտեսական աճի տեմպը, փաստորեն, շատ ավելի ցածր է, քան ընթացիկ աճի տեմպը։ Լավ , այդքան ուզում եք ձեր գործուղումների եւ հավելավճարների համար ավել փող ծախսեք, բարի եղեք, գնացեք այդ հոդվածը փոխեք օրենքում»,-ասաց Գագիկ Մինասյանը։

Ըստ նրա, ամբարտավանությունը հասել է այնտեղ, որ անգամ օրենքը փոխելու անհրաժեշտությունը չի կարեւորվում եւ իրականացվում է վարչապետի կամքը՝ խախտելով Բյուջետային համակարգի մասին օրենքը. «Մի ասացվածք կա, ասում է՝ առաջնորդը ես եմ, բակլան խաշած եմ ցանում։ Հիմա, անձնիշխանություն է, այդ անձը ինչպես ուզում է, այնպես էլ վարվում են եւ խորհրդարանը, որի մեծամասնությունն իր կամակատարներն են, թույլ է տալիս, որ օրենքը խախտվի։ Սա անթույլատրելի է եւ նշանակում է, որ ինստիտուտները չեն գործում»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video) Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը Քիչ առաջ ես մի սարսափելի տեղեկություն ստացա․ այս դեպքի հետևում կոնկրետ կանգնած են ՔՊ-ականները․ Զոհրաբյան (video) Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան ԱՄՆ-ն չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին Քոչարյա՛ն, զեկույցդ ու՞ր է․ 44-օրյա պատերազմի զոհերի անուն-ազգանունները դե հրապարակիր․ Ղազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am