Սպանդոնոց. իշխանության սիրելի օլիգարխներից մեկը կվերցնի բիզնեսը


Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Ֆեյսբուքում գրել է, որ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջից գյուղավիներն ու ֆերմերները չեն տուժում, իրենց ռեֆորմը հարվածում է միայն միջնորդների գործին. « Ընդամենը օրեր առաջ կանխագուշակել էի, որ սպանդանոցային մորթի անցման գործընթացում հիմնական ռիսկ տեսնում եմ այնտեղ, որ «դալալները»՝ ում հիմնական գործը մսի տեղափոխումն է, կարող են փորձել մոլորեցնել նաև ֆերմերներին։
Մեկ կամ երկու գլուխ կենդանի պահող գյուղացին երբեք իր միսը ինքնուրույն Երևան չի բերել, փոքր խանութների տերերը երբեք չեն ընկել գյուղերով՝ մեկ կամ երկու գլուխ կենդանի գնելու և տեղափոխելու, հենց այս օղակն ապահովել են այլ մարդիկ: Հույս ունեմ, որ բոլորդ գիտակցել եք, որ միակ ձևափոխությունը, որ կարող է լինել դա դաշտում քաղաքակիրթ տեղափոխումն ապահովողների ավելացումն է։
Գյուղացին չի տուժում»: Գեորգի Ավետիսյանը բավարար համարձակություն չի ունեցել խոստովանելու, որ իրենք ոորոշել են «դալալների» գործը սպանդամոցներին տալ: Ընդ որում, եթե մինչ այս սպանդանոցային ռեֆորմը մեկ կամ երկու գլուխ կենդանի պահող գյուղացին ընտրության հնարավորություն ուներ, կարող էր իր անասունը անձամբ մորթել և իրացնել, կարող էր նաև օգտվել միջնորդների, այսինքն` «դալալների» ծառայութունից, ապա այժմ դատապարտված է իր անասունները սպանդանոցի ուզած պայմաններով վաճառել սպանդանոցին, որովհետև իրացման միակ օրինական ճանապարհը սպանդոնոցն է: Ընդ որում համայնքներում սպանդանոց հիմնելու ծրագրից պետությունը ձեռքերը լվանում է: Պաշտոնապես հայտարարվել է, որ փոքր սպանդանոցի կառուցման համար 30-40 հազար դոլար է պահանջվում: Օրենքն արդեն ուժի մեջ է և, պարզ է, որ այս պահին նման ներդրումներ կատարելու հնարավորություն փոքր ֆերմերներն ու գյուղացիները չունեն: Ամենյան հավանականությամբ իշխանության սիրելի, ճարպիկ օլիգարխներից մեկը իր ձեռքը կվերցնի սպանդանոցային բիզնեսը, և գյուղացու դառը քրտինքով պահած անասունների եկամուտներից կունենա իր կայուն մասնաբաժինը: Սրա արդյունքում մսի թանկացումն անխուսափելի է լինելու: Մնում է հասկանալ, թե ում համար է նախապատրաստվում այս բիզնեսը, որի դեմ ընդվզում են գյուղացիներն ու ֆերմերները:


Հայկ Դավթյան


Հ. Գ. Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Արմնյուզ հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե Երևանի Խորենեցի փողոցի մսավճառները տարիներ շարունակ խաբել են թե' սպառողին, թե' պետությանը. <<Մսավաճառները տարիներ շարունակ գնել են ձիու կամ ավանակի միս և այն հրամցրել տավարի մսի փոխարեն: Սպառողը չի իմացել, որ ձիու միս է ուտում>>,- նշել է նա : Հետաքրիքր է` այդ դեպքում ինչով է զբացվել Գեորգի Ավետիսյանի գլխավորած պետական կառույցը. չէ՞ որ նրա բան ու գործի անունը սննդի անվտանգության վերասհսկողությունն է: Մարդը խոստովանում է, որ ինքն իր գործը չի կարողանում պատշաճ կատարել:
Ավետիսյանը խորը թյուրիմացության մեջ է, եթե կարծում է, թե սպանդանոցում տավարի փոխարեն չեն կարող ձի կամ ավանակ մորթել և նույն կերպ վաճառել:

դիտվել է 2024 անգամ
Լրահոս
Կորոնավիրուսի տարածումը տարածաշրջանում որ երկրի համար է վտանգավոր Նոր բախում. Ռուս-թուրքական զորքերը՝ ճակատ-ճակատի Էրդողանը հակառուսական հայտարարություններով Բաքվում է «Քարոզչության hիմնադրամի հաշվին կատարված մուծումների գումարը չպետք է գերազանցի 100 մլն դրամը. հիմա հավաքված 205 մլն-ից 105-ը կփոխանցվի՞ պետական բյուջե». Դանիել Իոաննիսյան Ի՞նչ եղավ Աննա Հակոբյանի եղբոր՝ Գարիկ Մաշադյանի մեղադրանք Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել «Այսօր ես թողնում եմ Արցախի Հանրապետության զինված ուժերի հրամանատարի պաշտոնը». Կարեն Աբրահամյան «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան Էջմիածնի քաղաքապետարանը ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի Վտանգը մեծ է. բոյկոտեք Մարտի 1-ի երթը.Մարինա Խաչատրյան (video) Սերժ Սարգսյան գնում է վա- բանկ. Քոչարյանը՝ թիրախում Արամ Սարգսյանը տեսողության խնդիր ունի եւ ոչ միայն․․․ Մանրամասներ «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաք-երեկոյից Կասկածելի դրվագներ՝ ոստիկանության հրապարակված տեսանյութերում․ քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու հետքերով Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան Իշխանությունը քննարկում է հանրաքվեն առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակման անցկացնելու հարցը «Ինչ-որ բան այն չէ». Ռուբեն Մելիքյանն ահազանգում է՝ հրավիրատոմսում և Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ տարբեր նպատակներ են նշված Ինչո՞ւ Տիգրան Ուրիխանյանը դուրս եկավ ԲՀԿ խմբակցությունից. մանրամասներ Փաշինյանը հաճույք է ստանում Քոչարյանին բանտում պահելով. Հայկ Ալումյան Նիկոլ Փաշինյան, Մարտի 1-ի զոհերի շիրմաքարերը քեզ համար միտինգի պատվանդաններ չեն. Արմեն Աշոտյան (video) Ադրբեջանցի գործակալն ազատ տեսանկարահանում է Երևանը և ծաղրում հայկական հատուկ ծառայություններին Մինչ սահմանափակումը Իրանից Երեւան իրականացվել է 2 թռիչք «Ինչո՞ւ իրավասու պետական մարմինները չեն գնում այս արկածախնդիր դատավորի ետևից… Նա ինչո՞վ է արտոնյալ» «Փորձեք տարածել դրանք։ Շատ կարևոր է, որ դա արվի այսօր՝ փետրվարի 26-ին» Ռոբերտ Քոչարյանի դեմ շինծու գործից հետո Փաշինյանին նոր «ջոկեր էր» պետք.Արմեն Աշոտյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Թեման՝ Սահմանադրական փոփոխության հանրաքվե, Արցախում կայանալիք ընտրություններ, Արցախյան հիմնահարց: Փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են բժիշկ, «Մեկմեկով» նախաձեռնության անդամ Արտակ Հովակիմյանը և «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը: Թեմա` Առողջապահության նախարարության անգործությունը, Կորոնավիրուսի հետ կապված թերացումները, ոչ պատշաճ իրազեկում, կազմակերպչական ոչ ճիշտ կազմակերպում, կորոնավիրուսի աշխարհագրությունը: Փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` ընթացող դատավարություն, պարգևավճարումներ, հերթական քաղաքական մանիպուլյացիա Փետրվարի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Թեմա` սորոսականների հերթական քայլերը եկեղեցու դեմ, թրանսփարենսի ինթերնեյշնլի աշխատանքները: Փետրվարի 26-ին՝ ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։ Թեմա՝ Խոջալուի դեպքերի շուրջ Ադրբեջանի զեղծարարությունները և ադրբեջանական քարոզչության երկերեսանիությունը։ Փետրվարի 26-ին, ժամը 15:00-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում /հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, գրադարան/ տեղի կունենա «Հայաստանի ազգային կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրում» ծրագրի շրջանակում պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Պայմանագիրը կստորագրեն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Ջուն Յամադանը և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը: Միջոցառմանը ներկա կգտնվի նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: ՓԵՏՐՎԱՐԻ 26-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ասուլիսը: ԹԵՄԱ.-Ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում Տոկիոյի ուղեգրի խնդիրը և ըմբշամարտի մարզչական խորհրդի կողմից հնչեցված մտքերի պատասխանները: ՓԵՏՐՎԱՐԻ 26-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ասուլիսը: Թեմա- Արարատի մարզի 2020 թվականի ծրագրերը: Փետրվարի 26-ին, ժամը՝ 11 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը և սննդաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը: Թեման՝ Պահքը օգտակար, թե վնասակար է առողջությանը, ինչո՞ւ և ո՞ւմ կարող է հակացուցված լինել Պահքը, հոգևորի ազդեցությունը մարդու ֆիզիկական առողջության վրա: Փետրվարի 26-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Сумгаит… Геноцид… Гласност?» գրքի հեղինակ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը և Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը: Թեման՝ «Սումգայիթ. Ադրբեջանական ԽՍՀ-ի հայության ցեղասպանությունը, հարցին պետական մոտեցման անհրաժեշտությունը: ԼՂ հիմնախնդիր. մյունխենյան սկզբունքներ, վերջին գործընթացներն ու հնարավոր զրագացումները»: