Զերծ մնացեք պարտադիր ժամկետային զինծառայողներին սմարթֆոններ փոխանցելուց. դուք վտանգում եք նրանց անվտանգությունը

Երբ ժամկետային զինծառայողներին թույլատրվեց ծառայության ընթացքում անձնական հեռախոսներ ունենալ, այդ մասին տարբեր քննարկումներ եղան: Դեռ այդ ժամանակ պաշտպանության նախարարությունը կարգ սահմանեց, որը հստակ սահմանում էր հեռախոսների կիրառման ժամանակահատվածը, դրա սահմանափակումները և այլն:

Սակայն սմարթֆոնների կիրառումը մնում է արգելված` անվտանգության տեսանկյունից դրանց խոցելիության հանգամանքը հաշվի առնելով: Չնայած դրան՝ Զինված ուժերում քիչ չեն դեպքերը, երբ ժամկետային զինծառայողների մոտ սմարթֆոններ են հայտնաբերվում, ինչից հետո սպաները սահմանված կարգով արձանագրում են, իսկ հետո հետ հանձնում զինծառայողի ծնողներին:
Այս թեմային գուցե այդքան մանրամասն չանդրադառնայի, եթե կարգի խախտումները տեղեկատվական անվտանգության, իսկ որոշ դեպքերում՝ ավելի լուրջ հետևանքներով սպառնալիքներ չպարունակեին:

Միանգամից պետք է արձանագրեմ, որ անհատական հեռախոսների կրման հետ կապված կարգը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով բավականին բարդ է վերահսկել, իսկ սմարթֆոնների գործածությունն էապես մեծացնում է առանց այդ էլ առկա սպառնալիքները:

Այս հարցը անվտանգության առումով շատ կարևոր եմ համարում և անհրաժեշտություն եմ տեսնում, որ սահմանված կարգը մի կողմից մատչելի լինի, մյուս կողմից` հեռախոսների օգտագործման կարգի խախտումները կտրուկ խստացվեն: Չթույլատրվող սմարթֆոնների դեպքում, առավել ևս, կարելի է քննարկել նույնիսկ քրեական պատասխանատվության հարցը:

Կրկնում եմ՝ ի սկզբանե թույլատրվել են այն հեռախոսները, որոնք լուսանկարելու, տեսանկարելու, համացանցային կապից օգտվելու հնարավորություն չեն ընձեռում: Իսկ սմարթֆոնների հայտնաբերման դեպքերը քիչ չեն, չնայած դրանք այսօր էլ արգելված են։

Ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ զինծառայողները մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների համար առաջնային թիրախներից են, իսկ նրանց ներկայացվածությունը սոցիալական ցանցերում հնարավորություն է տալիս հակառակորդին հեշտորեն հետևելու ինչպես նրանց շարժին, այնպես էլ տարաբնույթ տեղեկատվություն ստանալ մեր զինված ուժերի գործունեության այնպիսի մանրամասների մասին, որոնք հրապարակման ենթակա չեն:

Սոցիալական ցանցերում ոչ միայն զինծառայողներն են հակառակորդի կողմից մշտադիտարկման ենթարկվում, այլև որոշակի դեպքերում՝ նրանց ընտանիքի անդամները, հարազատները, որոնք սովորաբար զինված ուժերին վերաբերող տեղեկատվությամբ են կիսվում:

Քիչ չեն դեպքերը, երբ հայկական անուն-ազգանուն կրող անձնական հաշիվներով տարբեր շարժառիթներով հակառակորդի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փորձում են կապ հաստատել իրենց հետաքրքրության դաշտում հայտնվածների հետ:

Մեթոդներն ու ձևերն այնպիսին են, որ ոչ միշտ է հաջողվում կռահել, որ դիմացինդ ոչ թե սրտացավ հայրենակից է, այլ հակառակորդի հատուկ ծառայության ներկայացուցիչ: Խնդրանքս է մեր քաղաքացիներին զերծ մնալ հատկապես պարտադիր ժամկետային զինծառայողներին սմարթֆոններ փոխանցելուց: Դրանով դուք վտանգում եք նրանց անվտանգությունը և մեծ ռիսկեր ստեղծում մեր ընդհանուր անվտանգային միջավայրի համար:

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 625 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի դատվածությունների թիվը կարող էր ավելի շատ լինել «Իշխում է «պոֆիգիզմը»», «բոլորը սպասում են հարմար պահի, որ փախչեն» Իլհամի բարեկամները սպասում են նրան ՀԱՊԿ-ում. Մտքներին Արցախն է Թուրքերը Ռուսաստանին դաժան վրեժով են սպառնում. Գերլարված դրություն Նիկոլ Փաշինյան VS կորոնավիրուս (մի քանի մեթոդական ցուցում) Հպա՞րտ, հպարտա՞կ, հպատա՞կ... Ինչի վրա ենք ծախսում մեր փողերը Հպարտս ո՞րն է, գրեք նիկոլական քաղաքացի, պրծեք Քաղաքացուն բայց հարցնող եղե՞լ է՝ ինչի՞դ վրա ես հպարտ, այ քաղաքացի ջան 30 թիկնապահով և դիպուկահարներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկաց տներ Դավիթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը.մանրամասներ /տեսանյութ/ Այդ նույն ժողովուրդը վաղը կարող է ուզել Փաշինյանին մաս-մաս անել, ի՞նչ է, պիտի թո՞ւյլ տանք Մենք ենք, մեր Նիկոլստանը Հաղթանակը չի վաճառվում. Վիտալի Բալասանյան /տեսանյութ/ Կորոնավիրուսի կասկածանքով կարանտինի տակ է ավելի քան 200 մարդ Դրա մասնագետը չեմ․ Բաբլոյանը կորոնավիրուսի վերաբերյալ մեկնաբանություն չի տալիս 158,000 դոլար. անտրամաբանական պարգևավճարներ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում Չգիտեն, որ իրենց նախաիրավական կամ նախաարդիական ժամանակների գիտակցության վրա ուղղակի վարչապետը խաղում է Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց ու անում է, որ ՀՀ-ում քաղաքացին վերանա ու վերածվի անդեմ ու չպայքարող մեկի Սոցապ նախարարուհուն պետք է միանգամից պաշտոնանկ անել Գրեթե Հայաստան, գրեթե նախագահ Հայտնի են Սամվել Կարապետյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերը Պատվի և արժանապատվության մաստեր-կլաս. ՍԴ դատավորները կատարեցի՛ն իրենց ընտրությունը Ովքեր են դավաճանները ՍԴ «հերոսները» գիծը քաշեցին, իսկ դուք գնացեք հանրաքվեին ջուր հասցրեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 29֊ին` ժամը 13.00-ին Զարկերակ մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա հոգեբան ՍամվելԽուդոյանի ասուլիսը: Թեման՝ Երկրում տիրող«կորոնավիրոսաֆոբիան» ու խուճապը: Ինչպե՞սհաղաթահերել խուճապը, որքանո՞վ է այն խանգարում սթափ որոշումներ կայացնելու և իրավիճակը վերահսկելու գործում:Հուզերի և էմոցիաների կառավորում: Փետրվարի 29֊ին` ժամը 12.00-ին Զարկերակ մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա մանկաբույժ ԱրթուրՄարտիրոսյանի ասուլիսը: Թեման՝ Ինչպե՞ս խուսափել սուրշնչառական վարակներից (ՍՇՎ), և վիրուսներից, ե՞րբանհանգստանալ, ինչպե՞ս վարվել եթե արդեն գրանցվել էհիվանդության ախտանիշներ: Ինչպե՞ս կանխելբարդությունները Փետրվարի 29֊-ին` ժամը 11.00-ին Զարկերակ մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա տնտեսագիտությանթեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանի ասուլիսը: Թեման՝Համաշխարհային, ԵԱՏՄ և ՀՀ տնտեսության աճի միտումներըև վերջին տնտեսական զարգացումները Փետրվարի 29-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ. գ. թ., սեքսոպաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Թեման՝ «Ամուսնալուծությունների պատճառները՝ սեքսոպաթոլոգի և հոգեթերապևտի տեսանկյունից: Հարակից հարցեր»: Փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ, «Ղարաբաղյան պատերազմի միության» անդամ Գառնիկ Առաքելյանը: Թեմա` ազատամարտիկը կանդրադառնա մի շարք խնդիրների, իր հանդեպ սպառնալիքներին, Արցախում սպասվող ընտրություններին Փետրվարի 28-ին, ժամը 11.00-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում տեղի կունենա ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ասուլիսը:Թեմա՝ Էրդողան-Ալիև հանդիպում և Արցախի հիմնախնդիր: Բանախոսը կանդրադառնա նաև Սումգայիթյան ջարդերին և Խոջալուին:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ Փետրվարի 28-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտ. դոկտ. Վահան Համազասպյանը: Թեման՝ «Շիրակում և Արցախում առաջին հելիոֆիկացված գյուղերի ստեղծման ծրագիր. ինչ քայլեր են արվել այդ ուղղությամբ, ընթացքը, արդյունքները, այլ հարցեր և ծրագրեր»: Փետրվարի 28-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը և Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ կենտրոնի բժիշկների ու աշխատակիցների բողոքը տնօրեն Սամվել Գրիգորյանին աշխատանքից ազատելու դեմ. ՀՀ Ան որոշումը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի միավորումը «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին. երևույթի վտանգներն ու ռիսկերը. խնդրի լուծման հեռա... ՓԵՏՐՎԱՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանի, Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի, Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի լարային բաժնի աշակերտներ Արտյոմ Իոանիսյանի, Միքայել Ոսկանյանի, Մարի Հակոբյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Խորվաթիայում կայացած թավջութակահարների 12-րդ միջազգայի... ՓԵՏՐՎԱՐԻ 28-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանի, «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ տնօրեն Միքայել Եզեկյանի, «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ասատրյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգի պարզեցման մանրամասները: