Արամ Վարդևանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ արդարադատության նախարարի՝ պահանջելով պատշաճ ընթացք տալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ Արմեն Դանիելյանի և Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու իր միջնորդություններին։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո» կայքը:

Արամ Վարդևանյանը 2019թ. դիմել էր ՀՀ արդարադատության նախարարին՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել դատավորներ Արմեն Դանիելյանի և Մհեր Արղամանյանի նկատմամբ։ Վերջինիս վերաբերյալ Ռուստամ Բադասյանը նախ կարգապահական վարույթ էր հարուցել, ինչը որոշ ժամանակ անց նախարարի պաշտոնակատարի կողմից կարճվել է։ Իսկ Արմեն Դանիելյանի նկատմամբ ի սկզբանե մերժվել էր վարույթի հարուցումը։

Վարչական դատարան դիմելու մասին կայքի տեղեկությունները հաստատել է Արամ Վարդևանյանը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից էլ «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ նախարարության որոշումների դեմ հայցադիմումներից մեկը ՀՀ վարչական դատարան մուտք է եղել 2020թ. հունվարի 16-ին, մյուսը՝ հունվարի 17-ին։

Արմեն Դանիելյանի դեպքում հայցադիմումով պաշտպան Ա. Վարդևանյանը պահանջում է պարտավորեցնել Արդարադատության նախարարությանը՝ իր ներկայացրած հաղորդմանը պատշաճ և պատճառաբանված պատասխան ներկայացնելուն, իսկ Արղամանյանի դեպքում 17.12.2019թ. ՀՀ արդարադատության նախարարի ժ/պ-ի կողմից ընդունված թիվ 124-Ա որոշումը, որով հարուցված կարգապահական վարույթը կարճվել էր՝ անվավեր ճանաչել:

Արմեն Դանիելյանի վերաբերյալ պաշտպանի ներկայացրած հայցադիմումի քննությունը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին, իսկ Մհեր Արղամանյանին առնչվող հայցադիմումը՝ նույն դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին։

Հիշեցնենք, որ 2019թ․ հունիսի 25-ին դատավոր Արմեն Դանիելյանը բեկանեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կայացված որոշումները և Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննարկման ընթացքում դատավոր Ա.Դանիելյանը պաշտպանական կողմին զրկել էր դիրքորոշում հայտնելու հնարավորությունից։

Դատավոր Մհեր Արղամանյանին մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, որով վերջինս մերժել էր Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Փաստաբան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Մհեր Արղամանյանին, քանի որ պարզ էր դարձել, որ Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև Ռոբերտ Քոչարյանի դեմ կազմակերպված ցույցին, սակայն դատավորն իր նախաձեռնությամբ ինքնաբացարկ չէր հայտնել և ոչ էլ քննարկել փաստաբանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Ավելին՝ քննության առարկա չէ դարձրել նաև վերաքննիչ բողոքը։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարել է, որ դատավորներ Արմեն Դանիելյանը, Աննա Դանիբեկյանը համարվում են իշխանությունների կողմից ընդունելի դատավոր։ «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման», ասել էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

դիտվել է 459 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի դատվածությունների թիվը կարող էր ավելի շատ լինել «Իշխում է «պոֆիգիզմը»», «բոլորը սպասում են հարմար պահի, որ փախչեն» Իլհամի բարեկամները սպասում են նրան ՀԱՊԿ-ում. Մտքներին Արցախն է Թուրքերը Ռուսաստանին դաժան վրեժով են սպառնում. Գերլարված դրություն Նիկոլ Փաշինյան VS կորոնավիրուս (մի քանի մեթոդական ցուցում) Հպա՞րտ, հպարտա՞կ, հպատա՞կ... Ինչի վրա ենք ծախսում մեր փողերը Հպարտս ո՞րն է, գրեք նիկոլական քաղաքացի, պրծեք Քաղաքացուն բայց հարցնող եղե՞լ է՝ ինչի՞դ վրա ես հպարտ, այ քաղաքացի ջան 30 թիկնապահով և դիպուկահարներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկաց տներ Դավիթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը.մանրամասներ /տեսանյութ/ Այդ նույն ժողովուրդը վաղը կարող է ուզել Փաշինյանին մաս-մաս անել, ի՞նչ է, պիտի թո՞ւյլ տանք Մենք ենք, մեր Նիկոլստանը Հաղթանակը չի վաճառվում. Վիտալի Բալասանյան /տեսանյութ/ Կորոնավիրուսի կասկածանքով կարանտինի տակ է ավելի քան 200 մարդ Դրա մասնագետը չեմ․ Բաբլոյանը կորոնավիրուսի վերաբերյալ մեկնաբանություն չի տալիս 158,000 դոլար. անտրամաբանական պարգևավճարներ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում Չգիտեն, որ իրենց նախաիրավական կամ նախաարդիական ժամանակների գիտակցության վրա ուղղակի վարչապետը խաղում է Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց ու անում է, որ ՀՀ-ում քաղաքացին վերանա ու վերածվի անդեմ ու չպայքարող մեկի Սոցապ նախարարուհուն պետք է միանգամից պաշտոնանկ անել Գրեթե Հայաստան, գրեթե նախագահ Հայտնի են Սամվել Կարապետյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերը Պատվի և արժանապատվության մաստեր-կլաս. ՍԴ դատավորները կատարեցի՛ն իրենց ընտրությունը Ովքեր են դավաճանները ՍԴ «հերոսները» գիծը քաշեցին, իսկ դուք գնացեք հանրաքվեին ջուր հասցրեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 29֊ին` ժամը 13.00-ին Զարկերակ մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա հոգեբան ՍամվելԽուդոյանի ասուլիսը: Թեման՝ Երկրում տիրող«կորոնավիրոսաֆոբիան» ու խուճապը: Ինչպե՞սհաղաթահերել խուճապը, որքանո՞վ է այն խանգարում սթափ որոշումներ կայացնելու և իրավիճակը վերահսկելու գործում:Հուզերի և էմոցիաների կառավորում: Փետրվարի 29֊ին` ժամը 12.00-ին Զարկերակ մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա մանկաբույժ ԱրթուրՄարտիրոսյանի ասուլիսը: Թեման՝ Ինչպե՞ս խուսափել սուրշնչառական վարակներից (ՍՇՎ), և վիրուսներից, ե՞րբանհանգստանալ, ինչպե՞ս վարվել եթե արդեն գրանցվել էհիվանդության ախտանիշներ: Ինչպե՞ս կանխելբարդությունները Փետրվարի 29֊-ին` ժամը 11.00-ին Զարկերակ մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա տնտեսագիտությանթեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանի ասուլիսը: Թեման՝Համաշխարհային, ԵԱՏՄ և ՀՀ տնտեսության աճի միտումներըև վերջին տնտեսական զարգացումները Փետրվարի 29-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ. գ. թ., սեքսոպաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Թեման՝ «Ամուսնալուծությունների պատճառները՝ սեքսոպաթոլոգի և հոգեթերապևտի տեսանկյունից: Հարակից հարցեր»: Փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ, «Ղարաբաղյան պատերազմի միության» անդամ Գառնիկ Առաքելյանը: Թեմա` ազատամարտիկը կանդրադառնա մի շարք խնդիրների, իր հանդեպ սպառնալիքներին, Արցախում սպասվող ընտրություններին Փետրվարի 28-ին, ժամը 11.00-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում տեղի կունենա ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ասուլիսը:Թեմա՝ Էրդողան-Ալիև հանդիպում և Արցախի հիմնախնդիր: Բանախոսը կանդրադառնա նաև Սումգայիթյան ջարդերին և Խոջալուին:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ Փետրվարի 28-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտ. դոկտ. Վահան Համազասպյանը: Թեման՝ «Շիրակում և Արցախում առաջին հելիոֆիկացված գյուղերի ստեղծման ծրագիր. ինչ քայլեր են արվել այդ ուղղությամբ, ընթացքը, արդյունքները, այլ հարցեր և ծրագրեր»: Փետրվարի 28-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը և Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ կենտրոնի բժիշկների ու աշխատակիցների բողոքը տնօրեն Սամվել Գրիգորյանին աշխատանքից ազատելու դեմ. ՀՀ Ան որոշումը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի միավորումը «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին. երևույթի վտանգներն ու ռիսկերը. խնդրի լուծման հեռա... ՓԵՏՐՎԱՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանի, Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի, Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի լարային բաժնի աշակերտներ Արտյոմ Իոանիսյանի, Միքայել Ոսկանյանի, Մարի Հակոբյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Խորվաթիայում կայացած թավջութակահարների 12-րդ միջազգայի... ՓԵՏՐՎԱՐԻ 28-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանի, «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ տնօրեն Միքայել Եզեկյանի, «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ասատրյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգի պարզեցման մանրամասները: