Բարոյակա՞ն է, որ 30% աղքատություն ունեցող երկրում իշխանությունն առաջին հերթին սեփական ծառն է ջրում․ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ կառավարության պարգևավճարների մասին

Հարգելի ՀՀ քաղաքացիներ․ ՀՀ իշխանությունները որոշել են, որ դուք 2020 թվականին օրենսդիր, գործադիր և դատական մարմինների պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար վճարելու ենք մոտ 15,5 մլրդ դրամ կամ մոտ 32 մլն ԱՄՆ դոլար:

Իսկ հիմա, առավել հանգամանորեն: Այստեղ, թերևս, գլխավորը խնդրի իրավական և բարոյական կողմն է: Արդյո՞ք գոյություն ունեն անհրաժեշտ իրավական հիմքեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների նման չափով պարգևատրումների համար և, արդյո՞ք պետական իշխանությունը վաստակել է ինքն իրեն պարգևատրելու բարոյական իրավունքը: Նախ և առաջ, կարծում եմ, քննարկման ենթակա չէ այն հարցը, որ արդյունավետ կերպով գործող պետական կառավարման համակարգը էֆեկտիվ պետության կարևոր երաշխիքներից մեկն է, առանց որի գրեթե բացառվում է պետական մեքենայի անխափան և նպատակամետ գործունեությունը: Հետևաբար, պետական պաշտոնյաների պատշաճ և արժանապատիվ վարձատրությունը ոչ միայն նրանց աշխատանքի մոտիվացիայի գլխավոր գործոններից մեկն է, այլ նաև պետական ծառայության մրցունակ համակարգի ստեղծման կարևոր երաշխիքներից է: Պարզապես այստեղ խնդիրը կայանում է նրանում, թե հանրապետությունում գործող պարգևատրումների մեխանիզմը նպաստում է տվյալ խնդիրի լուծմանը, թե՞ սա պետական միջոցների հերթական փոշիացումն ու վատնումն է մեր՝ հարկատուներիս հաշվին: Իրավիճակը հետևյալն է` 2020 թվականին օրենսդիր, գործադիր և դատական մարմինների աշխատակիցների պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների գծով հատկացումները կկազմեն մոտ 15,5 մլրդ դրամ (մոտ 32 մլն ԱՄՆ դոլար), ինչը 2018 թվականի նույն ցուցանիշը գերազանցում է 305 տոկոսով, իսկ 2019 թվականինը՝ 125 տոկոսով: Գրեթե վստահ եմ, որ տվյալ ժամանակահատվածում նման թռիչքային աճ բյուջետային որևէ ծախսերի գծով տեղի չի ունեցել: Միայն Ազգային ժողովի համար նախատեսված պարգևատրումները կկազմեն 787 մլն դրամ (մոտ 1.6 մլն ԱՄՆ դոլար), իսկ Վարչապետի աշխատակազմի համար պարգևատրումները՝ 641,3 մլն դրամ (մոտ 1.3 մլն ԱՄՆ դոլար): Ընդ որում, երկու ցուցանիշների գծով էլ նախորդ 2019 թվականի համեմատությամբ 2020 թվականին նախատեսվում է աճ՝ համապատասխանաբար 91 մլն դրամով (մոտ 190 հազար ԱՄՆ դոլար) և 250 մլն դրամով (մոտ 520 հազար ԱՄՆ դոլար): Համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի, պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար: Այսինքն, առողջ տրամաբանությունը հուշում է, որ պարգևատրումները պետք է իրականացվեն գործունեության ընթացքում բարձր արդյունքներ գրանցելու դեպքում: Եվ այստեղ է ծագում տրամաբանական հարցը. ո՞րն է գործունեության այդ արդյունքը և եթե այն գոյություն ունի, ապա ինչու՞ է տեսանելի միայն պետական իշխանության համար: Եթե կա այդ արդյունքը, ապա ինչու՞ հասարակության գերակշիռ մասն այն չի տեսնում և իր առօրյա կյանքում չի զգում այն: Իրականում, կարծում եմ, որ այդ արդյունքը չի զգում և չի տեսնում անգամ պետական իշխանությունը, հակառակ պարագայում չէր դիմի գաղտնի ընթացակարգերով պարգևատրումների մասին հայտնի որոշման ընդունմանը: Եվ սա այն դեպքում, երբ նույն այդ որոշումներն ընդունողներն էին իրենց գործունեության հիմնական ուղի հռչակել թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Եթե նպատակը պետական պաշտոնյաներին արժանապատիվ վարձատրության ապահովումն է, ապա հարց է ծագում. ինչու՞ է ընտրվել ոչ թե աշխատավարձերի բարձրացման, այլ պարգևատրումների միջոցով այդ անձանց եկամուտների ավելացման ճանապարհը: Կարծում եմ, այստեղ ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Առաջին ճանապարհը ենթադրում էր վերը նշված օրենքում փոփոխություն կատարելու միջոցով բոլոր պետական պաշտոններ զբաղեցնողների և պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացում` հաշվի առնելով պետական պաշտոնների հիերարխիկ դասավորությունը: Մինչդեռ, պարգևատրումերի դեպքում որոշիչ է դառնում իշխանության հայեցողությունն ու սուբյեկտիվությունը, հնարավորություն տալով նախընտրելի անձանց պարգևատրել նախընտրելի չափերով: Պատահական չէ, որ պարգևատրումների չափով առաջին հորիզոնականում են գտնվում քաղաքական պաշտոն զբաղեցնողները` նախարարները, փոխնախարարերն ու մարզպետները, իսկ պետական կառավարան համակարգի մասնագիտական ծանր աշխատանքն իրենց ուսերին կրող շարքային պետական ծառայողներն ավելի համեստ չափով են օգտվում պարգևատրումներից: Խնդրի նման լուծումն, իմ կարծիքով, ունի ևս մեկ կարևոր ասպեկտ: Այս կերպ պետական իշխանությունը նաև լուծում է պետական համակարգի աշխատակիցների քաղաքական կառավարելիության խնդիրը: Ընդ որում, պարգևատրումների գործող մեխանիզմում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին էլ չենք խոսում: Ինչ վերաբերում է խնդրի բարոյական կողմին, ապա այստեղ ամեն ինչ ակնհայտ է: Արդյոք բարոյական է, երբ 30 տոկոս աղքատություն, գործազրկության բարձր մակարդակ, դատարկվող գյուղեր ու բնակավայրեր ունեցող երկրում քաղաքական իշխանությունն իր գործունեությունը սկսում է առաջին հերթին սեփական ծառը ջրելուց: Մի՞թե հասարակության սոցիալական դժգոհության ալիքի վրա իշխանության եկած քաղաքական ուժի համար դա է հիմնական առաջնահերթությունը: Ո՞րն է պետական կառավարման համակարգի մասին տարրական պատկերացումներ չունեցող, Փաշինյանի հետ քայլելու շնորհիվ պետական մարմիններում բարձր պաշտոններ ստացած, սակայն այդ նույն մարմիններում անգամ առաջին կարգի մասնագետին ներկայացվող ֆորմալ պահանջներին չբավարարող անձանց պերմանենտ պարգևատրելու բացատրությունն ու հիմնավորումը: Վստահ եմ չկա ու չի էլ կարող լինել, քանի որ չկան այդ անձանց գործունեության վերաբերյալ հասարակության համար տեսանելի ու ընկալելի արդյունքներ: Պարզապես արձանագրենք մեկ իրողություն. Սա իշխող քաղաքական ուժի վերաբերմունքն է երկրի զարգացման առաջնահերթություններին, որոնցում, ցավոք, շարքային, բայց հպարտ քաղաքացին, տեղ չունի:


Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր

դիտվել է 768 անգամ
Լրահոս
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am