Փաշինյանը դավադրություն է տեսնում և կասկածում բոլորին․ թիրախում Ֆելիքս Ցոլակյանն ու Ալեն Սիմոնյա՞նն են

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», մի նյութ էր հրապարակել, ըստ որի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռացումով կանխվել է պետական հեղաշրջումը։

Ուշագրավն այն է, որ «պետական հեղաշրջման» վարկածը պաշտպանեցին միայն Փաշինյանի տնեցիները՝ աղջիկն ու աներձագը (գումարած՝ մինչև Փաշինյանի վարչապետ դառնալը հեղափոխության դեմ կռիվ տվող, իսկ նրա վարչապետ դառնալուց հետո թունդ փաշինյանական դարձած Արման Բաբաջանյանը և Ստեփան Սաֆարյանը)։

Մարիամ Փաշինյանը կռիվ էր տալիս «Արթուր ջանի» դեմ հուզական դաշտում, իսկ Հրաչյա Հակոբյանը եթերից տուն չէր գնում՝ ՀԺ–ում հրապարակվածը ներկայացնելով որպես վերին ատյանի ճշմարտություն, որպես ապացուցված փաստ ներկայացնելով հեղաշրջման սցենարը ու տակից «մուննաթ» գալով «Իմ քայլի» վրա։ Իսկ մուննաթի կարիք իրոք կար, քանզի Փաշինյանի ֆորմալ թիմակիցները, սկսած Արարատ Միրզոյանից մինչև Ալեն Սիմոնյան, չմտան ՀԺ–ի ու Փաշինյանների ընտանիքի նախաձեռնած խաղի մեջ։ Միրզոյանը «կենցաղային խոսակցություն» որակեց ՀԺ–ի հրապարակումը, իսկ Սիմոնյանը հայտարարեց, որ իրեն չի հետաքրքրում «պետական հեղաշրջման» թեման։

Սրան գումարած՝ ԱԱԾ–ն պաշտոնապես հերքեց Վանեցյանի կողմից «պետական հեղաշրջման» փորձը։

Նիկոլը հիմա շատ լավ հասկանում է, որ իր իսկ վարած քաղաքականության արդյունքում մենակ է մնացել։ Ո՛չ «փողոց» ունի, ո՛չ թիմակիցներ։ Տնեցիներով ու սծյոպիկներով էլ հեռու չես գնա։

«Ժողովրդի» վարչապետը հիմա կասկածամիտ է դարձել և դավադրություններ է տեսնում։

Նիկոլը վախեցած է։ Այդ վախն է նրան ստիպել նոր խմբագրական հրապարակել իր թերթում՝ «Իսկ հեղաշրջումից բացի ինչի՞ վրա կարող են հույս դնել նակինները» խոսուն վերնագրով։

Սա ցույց է տալիս Նիկոլի հոգեվիճակը։ Նա այնքան հեռու է գնացել, որ անուղղակիորեն մեղադրում է նախարար Ֆելիքս Ցոլակյանին ու ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, ինչպես նաև կասկածի տակ առնում հեղաշրջման փորձը և իր իսկ կողմից ժողովրդական հռչակված հեղափոխության հեղինակային իրավունքը։

Խոսելով հեղաշրջման մասին՝ ՀԺ–ն մասնավորապես գրում է․ «Պաշտոնապես այդ տեղեկությունները ստուգելը և ապացույցներ ներկայացնելը (կամ դրանց բացակայությունը փաստելը), իհարկե, իրավապահների գործն է, բայց արժե ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքների վրա։ Նախ՝ Վանեցյանն այն քաղաքական ֆիգուրը չէր (չէ), որ ի վիճակի լիներ հեղաշրջում անել։ Եթե նման ծրագիր եղել է, նա կարող էր առանցքային դերակատարում ունենալ, բայց՝ ընդամենը որպես գործիք։ Երկրորդ՝ եթե ընդունենք, որ նման ծրագիր եղել է, ապա վստահաբար՝ Վանեցյանի պաշտոնանկությամբ դա չի կասեցվել, ավելին՝ ծրագիրը հիմա էլ ընթացքի մեջ է ու նույնիսկ ավելի արագացված տեմպերով։ Վերջին հաշվով՝ եթե գիշերը գայլերի ոհմակը շրջապատում է մարդկանց, նրանցից մեկը լապտերով պատահաբար լուսավորում է գայլերից մեկին, ու սա վախեցած ետ է ցատկում, դա դեռ չի նշանակում, որ վտանգը չեզոքացված է։ Խնդիրն Արթուր Վանեցյանի անձը չէ, որովհետև անկախ նրանից՝ հեղափոխական Հայաստանում նա առանցքային պաշտոն էր ստացել պատահաբա՞ր, թե՞ նախապես լավ մտածված օպերացիայի արդյունքում, մեծ է հավանականությունը, որ նույն մեխանիզմներով իշխանական թիմում տասնյակ այլ մարդիկ էլ են հայտնվել ու հիմա էլ այնտեղ են»։

Ուշադրությո՛ւն դարձրեք․ Նիկոլը խոսում է այն մասին, որ Վանեցյանը կարող է ԱԱԾ տնօրենի պաշտոնին հասած լինել նախապես լավ մտածված օպերացիայի արդյունքում։ Դա նշանակում է, որ, ըստ թերթի, հեղափոխությունից տարիներ առաջ Վանեցյանին Փաշինյանի հետ ծանոթացրած Ալեն Սիմոնյանը նույնպես դավադիր է և «նախապես լավ մտածված օպերացիայի» մասնակից։ Նույնը կարելի է ասել նաև Ֆելիքս Ցոլակյանի մասին, ով նույնպես Վանեցյանի հետ շուտվանից է կապված ու չի բացառվում, որ ԱԱԾ ղեկավարի պաշտոնում ինքն առաջարկած լինի Վանեցյանի թեկնածությունը։

Փաստորեն, Նիկոլն այնպիսի հոգեվիճակում է գտնվում, որ արդեն չի կողմնորոշվում, թե արդյոք Վանեցյանին ի՞նքն է նշանակել ԱԱԾ տնօրեն, թե՞ իր գլխին սարքել են։ Այդպիսով Նիկոլը կասկածի տակ է դնում նաև հեղափոխության իրականացումը․ արդյոք դա պատահակա՞ն է ստացվել, թե՞ նախապես լավ մտածված օպերացիայի շրջանակներում (բա ո՞ւր մնաց «ժողովուրդն է հեղափոխություն արել» բանաձևը)։ Համաձայնե՛ք, որ սա արդեն մարազմ է և մարազմի մեջ հեղափոխության առաջնորդն է հայտնվել։ Ահա թե ուր կարող են հասցնել մենակությունն ու վախերը։

Նիկոլի աչքին հիմա դավադիրներ ու հեղաշրջողներ են երևում։ Չհաշված սատանան, իհարկե։ Վերջինիս ԱԱԾ–ն դեռ չի գտել, բայց գտնելու հանձնարարականը ստացել է։

7or.am

Կորյուն Մանուկյան

դիտվել է 1884 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am