«Այս բոլոր սպանությունների և ինքասպանությունների տակից դուրս գալու համար իշխանությունը ունի երեք տարբերակ»
Արա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Այս բոլոր սպանությունների և ինքասպանությունների տակից դուրս գալու հանար իշխանությունը ունի երեք տարբերակ։
1. Տալ հրաժարական՝ քանզի չեն տիրապետում իրավիճակին
2. Կազմակերպել մահափորձ իրենց իսկ հանդեպ՝ նպատակ ունենալով ապացուցել, որ իրենք այս ամենի հետ որևէ կապ չունեն (կարծում եմ, որ այս տարբերակին դիմել են շատ և շատ այլ երկրների ղեկավարներ և արդյունքում պահել են իշխանություն)
3. Բան չանել և շարունակել ապրել կարծես թե որևէ բան տեղի չի ունեցել։
Դե, հարգելի ընկերներ, ընտրեք, ո՞ր տարբերակն եք համարում ամենաիրականը»: