Նիկոլ Փաշինյանը պատրաստվու՞մ է իր հագից հանել Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը (video)
«Անկեղծ, դեռևս չգիտեմ, թե Արդարադատության նախարարությունն ինչպիսի ռազմավարություն է որդեգրել այդ ուղղությամբ: Իհարկե, «Իմ քայլը» խմբակցությունը ներգրավված կլինի մասնագիտական հանձնաժողովում, խմբակցության կարծիքն այնտեղ նույնպես կարծարծվի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, որոնք սպասվում են այս տարի: