Հրայր Թովմասյանին հնարավոր չէ ինչ-որ ձեւով պաշտպանել կամ չպաշտպանել. Ինքն ազատ մարդ է. Գալուստ Սահակյան
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնավորությունն այնպիսին է, որ հնարավոր չէ նրան ինչ-որ ձեւով պաշտպանել կամ չպաշտպանել։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք անհրաժե՞շտ է պահպանել ՍԴ նախագահի անվտանգությունը։
«Ինքն ազատ մարդ է եւ գնում է դեպի ազատություն»,- հավելեց նա: