«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը՝ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

Տեղի է ունեցել ուժային կառույցի հերթական ղեկավարի սպանությունը կամ ինքնասպանությունը։ Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ողբերգական պատմությունից հետո հանրությունն այս անգամ ցնցվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ տեղի ունեցածով, ինչը կարծես դառնում է օրինաչափություն այսօրվա Հայաստանի համար։

Կատարվածը ոչ միայն մարդկային մեծ ողբերգություն է, այլ նաև հարված մեր պետական անվտանգության համակարգին, հանրային կյանքի մթնոլորտը է՛լ ավելի պղտորելու, կասկածներ ու անորոշություն սերմանելու վտանգավոր իրավիճակ, որն ավելի կխորանա, եթե գործն արագորեն ու ամբողջությամբ չբացահայտվի, և հասարակությունը չստանա բոլոր հարցերի պատասխանները։ Միաժամանակ, գործի բացահայտումը կարևոր է կատարված ողբերգությունը շահարկումների ու քաղաքական մանիպուլյացիաների առարկա չդարձնելու առումով, ինչի նախադրյալները, ցավոք, արդեն կան։

Ակումբն իր ցավակցությունն է հայտնում Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, կիսում նրանց անսփոփ վիշտը։

Ակումբն իրավապահ մարմիններից ակնկալում է ջանքերի քառապատկում և սպանության կամ ինքնասպանության հանգամանքների ամբողջական բացահայտում, քանզի հարցն, իրոք, առնչվում է մեր երկրի անվտանգությանը։


Ակումբը կոչ է անում նաև բոլոր այն մարդկանց, ովքեր Կուտոյանի մահն օգտագործում են հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելու կործանարար քաղաքականությունը խորացնելու համար, զերծ մնալ այդ մոտեցումներից։ Երիտասարդ մարդու կյանքի դադարումը թող սթափեցնող լինի և վերջ տա ատելության ու թույնի մթնոլորտ ձևավորելուն։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբ

դիտվել է 509 անգամ
Լրահոս
Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am