«Նիկո՛լ, Նիկո՛լ, արդարություն». Քաշքշուկ ու լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ
Կառավարության առջև այսօր անասնապահները կրկին ակցիա են իրականացնում, քանի, որ կառավարության որոշմամբ՝ այսուհետ անասնապահները պետք է մորթն իրականացնեն հատուկ սպանդանոցներում և ունենան 5-րդ հատուկ ձևի նմուշ։
Նրանք իրենց բողոքն են արտահայտում որոշման դեմ, և մի քանի րոպեով փակեցին Նալբանդյան փողոցը, այնուհետեւ Տիգրան Մեծ պողոտան:
Իրավիճակը լարվեց, եւ քաշքշուկ սկսվեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
«Իրենք իրենց սենյակներում տաք-տաք նստած են, հիմա 1000 դրամն էլ ինձ համար մեծ գումար է, մի արեք նման որոշումներ: Զանգեք բոլոր մարմիններին, ժողովուրդը մեղք է, էս հարցը լուծել տվեք, պարոն վարչապետ խնդրում եմ, կառավարության անդամներ, մի ուղղություն ցույց տվեք, արհամարհել պետք չի ժողովրդին: Կառավարությունից մարդ ուղարկեք, որ ճանապարհը բացվի»,-ասաց նա։
Ցուցարարները վանկարկում են «Նիկո՛լ, Նիկո՛լ, արդարություն»: