«Ես պարտավո՞ր էի գնալու, ես նրան բարևած էլ չկամ». Գագիկ Ծառուկյանը Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին չի գնացել
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով լրագրողի հարցին, թե ճանաչո՞ւմ էր արդյոք ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին և արդյոք գնացել է նրա հոգեհանգստին, նշեց, որ ինքը երբևէ չի շփվել նրա հետ:
«Որպես Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գեորգի Կուտոյանին գիտեմ, բայց անձամբ նրան չեմ ճանաչում: Ես պարտավո՞ր էի գնալու, ես նրան բարևած էլ չկամ: Նրան չենք ճանաչել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: