«PRADO վինուտիի սև փողը չի պակասի՝ ոնց մուծվում էին, այդպես էլ մուծվելու են»

Առողջապահական կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավստրիական #ծննդատուն #տնօրեն #նախարար

Ինչպես խոստացել էի, երկուշաբթի օրը պետք է հրապարակեի ունեցածս տեղեկատվությունը, որը առնչվում է Գյումրու «Ավստրիական հիվանդանոցի» տնօրենի ընտրությունների հետ:

Հենց սկզբից ասեմ, որ թե նախկին և թե նորանշանակ տնօրեններին անձնապես չեմ ճանաչում թե մասնագիտական և թե անձնական տեսանկյունից, ուստի կոմպետենտության առումով չեմ կարող մեկնաբանել իրենց գործունեությունը:

Այսպիսով, մենք տեսանք, որ հիվանդանոցի տնօրենների մրցույթին մասնակից 2 թեկնածուներից նշանակվեց «նորը», ով հանդիսանում է Շիրակի Պետական Համալսարանի ռեկտորի որդին, իսկ «հինը» ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի մեղադրի Շիրակի մարզպետին կողմնակալ վերաբերմունքի մեջ և պնդի, որ առկա է շահերի բախում: Մարզպետն էլ փորձեց արդարանալ, որ գործել է օրենքի սահմաններում…

Այս ամենը պատմության երևացող մասն է, իսկ չերևացողը այն է, որ սա ուղղակի հիշեցնում է սովորական «բարտերային» գործարք ու մարզպետը այստեղ ուղղակի կատարողն է:

Քչերն են տեղեկացված, որ առողջապահության նախարարի զարմուհին մոտ 8-9 ամիս առաջ փորձաշրջանի նախապայմանով, իսկ սեպտեմբերից արդեն մշտական նշանակվեց Շիրակի Պետական Համալսարանի ռեկտորի խորհրդական (կարող է օգնական), ինչի դիմաց, ըստ իմ ունեցած տեղեկատվության, առողջապահության նախարարը խոստացել է հիվանդանոցի տնօրենի պաշտոնը և այս «բարտերը» պայմանավորված էր դեռ ամիսներ առաջ…

Տարօրինակ չէ՞ր, որ «կոռուպցիայի դեմ պայքարող» առողջապահության նախարարը տեսախցիկների առջև հնչեցնում է «հին» տնօրենի անունը… նման անզգուշություն նա չէր թույլ տա, սակայն նախապես իմանալով ընտրութնունների արդյունքները և նշելով չնշանակված թեկնածուի անունը, նա ոչ միայն կարողացավ պողոսների աչքերում իր վրայից գցել պատասխանատվությունը և ցրել կասկածները, այլ նաև կարողացավ «կռիվ գցել» մարզում…

Այստեղ ոչ թե հատվեցին տնօրենների շահերը, այլ համընկան առողջապահության նախարարի ու «նոր Հայաստան նոր Հայրապետ» շարժման կազմակերպիչների (ամենաբարձր մակարդակով) շահերը, իսկ «հին» տնօրենին ուղղակի «զոհեցին»…

Հ.Գ. #PRADOվինուտիի սև փողը չի պակասի՝ ոնց մուծվում էին, այդպես էլ մուծվելու են: Մեջտեղում «քյար» մնաց սկսած «շնորհակալությունների» ֆլեշմոբը…

Հ.Հ.Գ. Նման «փորձություններ» և «խառը» պատմություններ դեռ շատ տնօրենների են սպասվում… պահեք ձեր դեմքը, քանի որ պաշտոնը մշտական չէ»։

դիտվել է 1282 անգամ
Լրահոս
Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am