Մերկելը ռուսերեն է խոսել Պուտինի հետ (տեսանյութ)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Լիբիայի հարցով համաժողովի մեկնարկին ընդառաջ ռուսերենով շփվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Պուտինին դիմավորել են կանցլեր Անգելա Մերկելը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Լուսանկարվելիս Գուտերիշն ինչ-որ բան է ասել Պուտինին:
Դա լսելով՝ Մերկելը նույնպես դիմել է ՌԴ ղեկավարին. «Նա քեզ հետ ռուսերեն է խոսո՞ւմ»,- հարցրել է կանցլերը: «Մի քիչ»,- պատասխանել է Պուտինը: