Լարված իրավիճակ Լոռու մարզում

Այսօր՝ հունվարի 19-ին արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու մի խումբ բնակիչներ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին, որ իրենց տեղեկություններ են հասել այն մասին, որ ինչ-որ մարդիկ ցանկանում են բնակելի շենքերի հարևանությամբ «էլիտար» գերեզմաններ կառուցել:

Բնակիչների խոսքով՝ տարածքում արդեն հարթեցման աշխատանքներ են իրականացվել, որոնց շարունակությունը կանխվել է իրենց կողմից: Բնակիչներին անգամ չեն պատասխանել, թե ինչ են ցանկանում կառուցել այդտեղ իրականում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Էս թաղամասը քաղաքի ու մարզի պաշտոնյաները ընտրությունից ընտրություն են եկել, հիմա դրել, չգիտես, ո՞ր մի «ծալապակասի» ուղեղով անցել է, ու որոշել են, որ այս հատվածում պետք է էլիտար գերեզմանատուն կառուցվի: Մենք դա հաստատ թույլ չենք տա, ով ուզում է լինի, արյուն կթափվի այստեղ, եթե հանկարծ փորձեն գերեզման սարքել: Շենքերի հարևանությամբ արդեն մի մեծ գերեզմանոց կա, դա քիչ էր, հիմա էլ մեկ ուրիշն են ուզում կառուցել: Մենք թույլ չենք տալու, որ մեր երեխաները ամեն օր դուդուկի ձայն ու լաց ու կոծ լսեն:

Թող մեզ մարդասպանության չտանեն, եթե հանկարծ նման բան եղավ, թաղամասի ողջ բնակիչներով կդառնանք թշնամիներ այստեղ բերվող հանգուցյալների հարազատների հետ»: Բնակիչներն ասում էին նաև, որ ստեղծված իրավիճակի մասին բացատրություն ստանալու նպատակով հանդիպել են նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ով սակայն իրենց հայտնել է, թե ոչնչից տեղյակ չէ: «Ու եթե մեր քաղաքապետը ասում է ոչնչից տեղյակ չի, մեզ այլելք չկա, պետք է դիմենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին»: Բնակիչները իրենց զարմանքն էին արտահայտում, թե ինչպես է պատահում, որ քաղաքի կենտրոնական մասում շինարարություն է արվում, սակայն մարզպետն ու քաղաքապետը տեղյակ չեն։ «Ու այդ դեպքում, եթե իսկապես տեղյակ չեն, ապա ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի մեր՝ բնակիչներիս, ովքեր իրենց ընտրողներն են, ապացուցեն, որ իրականում ոչ մի գերեզմանատուն էլ չի կառուցվելու, և որ մեր՝ բնակիչների մտավախություններն անտեղի են»:

Բնակչներն ասում էին նաև, որ եթե Ն․ Փաշինյանը տեղեկանա այս ամենի մասին, հաստատ որոշում կկայացնի ի շահ բնակչի։ «Մենք էլ Լոռու մարզպետին, ու Վանաձորի քաղաքպետին առաջարկում ենք՝ նշված հատվածում կազամակերպեն ծառատունկ, ստեղծեն խաղահրապարակ, տեղադրեն մի քանի զրուցարաններ (բիսեդկա), ինչը նվեր կլինի թե՛ Վանաձորին, թե՛ մեր թաղամասի բնակիչներին։ Մենք էլ այդ այգին ու խաղահրապարակը կկոչենք սիրո և համերաշխության այգի, այլ ոչ թե անդրշիմիրիմյան հովիտ։ Այնպես որ՝ հարգելի մարզպետ ու քաղաքապետ, արեք՝ քարը ձեր փեշից թափեք ու գոնե այս անգամ որոշում կայացրեք ի շահ բնակչի»։ 

դիտվել է 3775 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am