ՍԴ-ի նկատմամբ ճնշումները հատում են իրավական և բարոյական կարմիր գծերը. կանգնած ենք ներքին իրավական անվտանգության խնդրի առջև. Գոհար Մելոյան

ՍԴ-ի նկատմամբ բռնաճնշումները շարունակվում են, իշխանություններն ակնհայտորեն գործում են իրավական պետությանն անհարիր գործիքակազմով, ինչի հետևանքով կանգնած ենք ներքին իրավական անվտանգության խնդրի առջև։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Ե՛վ գործադիր, և՛ օրենսդիր իշխանությունը, և՛ իրավապահ մարմիները ներգրավված են և ջանք ու եռանդ չեն խնայում ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու գործընթացում։ Հիշեցնեմ՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու չարաբաստիկ օրենքի ընդունումից և նախագահի կողմից ստորագրելուց հետո ժամեր անց սկսեցին իրավապահների գործողությունները»,- նշեց նա։

Գոհար Մելոյանի դիտարկմամբ՝ ակնհայտ ոչ իրավաչափ գործողություններով և ճնշումներով իշխանություններն արդեն չեն էլ զարմացանում, այդպիսի գործողությունների շարքից են Հրայր Թովմասյանի նկատմամբ, խափանման միջոց ընտրելը, ինչպես նաև նրա՝ սանիկի Նորայր Փանոսյանի նկատմամբ գործողությունները։

Ըստ նրա՝ նշված գործողությունները նպատակ ունեն ազատվել իշխանությունների համար անվերահսկելի դատավորներից և ՍԴ-ում յուրայինների կազմ ձևավորել, մնում է հուսալ, որ ՍԴ դատավորները կշարունակեն դրսևորել տոկունություն և մասնագիտական արժանապատվություն։ Ըստ նրա՝ կարող են լինել նաև այլ ճնշումներ։

«Արդեն կարելի է ասել, որ անցել են բոլոր հնարավոր կարմիր գծերը ոչ միայն իրավական, այլ բարոյական հատվածում։ Ենթադրաբար, իշխանությունները հարատև չեն և իրենց կատարած գործողությունների համար պատասխանատվության պահը վրա է հասնելու»,- ասաց նա։

Գոհար Մելոյանն անդրադարձավ նաև «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ» հիմնադրամի կողմից Դատախազությանը ներկայացված գրությանը, որով առաջարկվում է քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանն առնչվող մի շարք հանգամանքներ։ Սահմանադրագետի դիտարկմամբ՝ Դատախազությունը պետք է լայնածավալ ուսումնասիրություններ կատարի՝ ապահովելով թափանցիկությունը և օբյեկտիվությունը։

Նա հիշեցրեց, որ «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ»-ի անդամ Արսեն Բաբայանը մանրամասն ներկայացրել է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի հետ կապված ընթացակարգային խախտումները, անհրաժեշտ թվով պատգամավորների ձայներ չապահովելու խնդիրը։ Ըստ նրա՝ նորմատիվ իրավական ակտերի օրենքի հիման վրա տվյալ օրենքը պետք է անվավեր ճանաչվի։

«Օրենքի փաթեթը հակասահմանադրական դրույթներ էր պարունակում։ Եվ դրանից էլ զատ նաև չէին պահպանվել Վենետիկի հանձնաժողովի կողմից արված մի շարք նկատառումներ, խնդրահարույց էր կարճ ժամկետը՝ 2 ամիսը, որը սահմանվել էր, ինչը միջազգային պրակտիկայում աննախադեպ է»,-ընդգծեց նա։

դիտվել է 551 անգամ
Լրահոս
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am