Ուկրաինա են տեղափոխվել Իրանում ինքնաթիռի խոցման հետևանքով զոհվածների մարմինները
Իրանում հունվարի 8-ին վթարի ենթարկված ուկրաինական ինքնաթիռի զոհերի մարմինները տեղափոխվել են Ուկրաինա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ուկրաինա է տարվել 11 մարմին, որոնցից 9-ը խոցված ինքնաթիռի անձնակազմի անդամներ և երկուսը ուղևորներ են եղել։
Օդանավակայանում դիերի դիմավորման արարողությանը մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը և «Վերին Ռադայի» խոսնակ Դմիտրի Ռազումկովը: