Ադրբեջանից ապաստան խնդրողը` «հեղափոխության պահապան»

Այսօր մի խումբ անձինք, ովքեր իրենց հռչակել են «Հեղափոխության պահապաններ», Երևանի Հաղթանակի զբոսայգում` Մայր Հայաստան հուշահամալիրի հարևանությամբ, հանրահավաք էին հրավիրել` իրենց աջակցությունը հայտնելու «Թավշյա հեղափոխությանը»:

Սակավամարդ հանրահավաքի առաջնորդները հասարակության շրջանում հայտնի են որպես գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ ցույցերի կազմակերպիչներ, «Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակում գործածներ և ներկայիս իշխանությունների այլ սատարողներ և պրոպագանդիստներ:

Սակայն բացի վերը նշված անձանցից` հանրահավաքին ներկա են նաև այնպիսինները, որոնք ժամանակին բավական լավ հարաբերությունների մեջ են եղել հարևան Ադրբեջանի Հանրապետության հետ:

Մասնավորապես, հանրահավաքին ներկա էր նաև Թամելա Արզումանյանը:

 

 

 

2017 թվականին Թամելա Արզումանյանը ապաստան էր խնդրում Ադրբեջանի իշխանություններից: Ադրբեջանական լրատվականներին տված իր հարցազրույցներում Արզումանյանը «արտահայտում էր իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության` Բաքվի պլատֆորմին»:

Ադրբեջանական Aze.az կայքում կարդում ենք.

«… Տիկին Արզումանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակավ դիմել է Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին` անօրեն սարգսյանական բռնապետությունից և հետապնդումներից իրեն փրկելու խնդրանքով, և օգնելու` ընտանիքի հետ տեղափոխվելու մեր երկիր (խմբ.- Ադրբեջան): Այս հայտարարությունից անմիջապես հետո Թամելա Արզումանյանը և նրա ամուսինը` Հովհաննես Թորոսյանը, ձերբակալվել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից` ենթարկվելով խիստ հարցաքննության, որտեղ խախտվել են մարդու բոլոր իրավունքները…»:

«Մեզ ասում են, որ դուք ծախում եք հայրենիքը: Ո’չ, մենք չենք ծախում: Այդպիսի հայրենիք մեզ պետք չէ», - պնդում է Արզումանյանը:

Մամուլում առկա բազմաթիվ նյութերից տեղեկանում ենք, որ հենց Թամելա Արզումանյանն էր ամուսնու հետ 2019 թվականին մուտք գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:

Այսօր էլ Թամելա Արզումանյանը ոչ միայն մասնակցում է «Հեղափոխության պահապանների» հավաքին, այլ նաև շարունակում է հրապարակավ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնել Հայ Առաքելական եկեղեցու և Կաթողիկոսի հասցեին` միաժամանակ սատարելով Հայաստանի ներկայիս իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին: Այս որակի տեր մարդկանց «պահպանության» հույսին է մնացել հեղափոխությունը:

antifake.am

դիտվել է 1421 անգամ
Լրահոս
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան տուժածներ Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի Զոհրաբ Մնացականյանը` ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումների կողմից կրակ արձակելու մասին Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվեց նաև Աֆղանստանում 12 մահ` Իրանում «Տնտեսական մակարդակը շարունակում է սարսափելի ցածր մնալ». Պարույր Հայրիկյան Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին դատարան է հասցրել դասալիք Նիկոլ Փաշինյանը. Իսագուլյան (video) «Փառահեղ միտք ա՝ Չինաստանի հետ սահմանը բաց պահել, Իրանի հետ՝ փակել». Սուրեն Սահակյան Երկու նախագահների գլուխները Փաշինյանը «սկուտեղի վրա մատուցում է» Մեհրիբան Ալիևային. Գառնիկ Իսագուլյան (video) Աշխատանքից ազատվել է «Թիվ 1 բորտի» հրամանատարը Մի նկարի խորքային ողբերգությունը Կոթի գյուղի ուղղությամբ վաղ առավոտյան ինտենսիվ կրակոցները շարունակվել են Ռումբի մասին ահազանգ է ստացվել նաև «Շիրակ» օդանավակայանում ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվելու ոչ մի դեպք չունենք, որևէ սահմանափակում չի կիրառվի Հայաստանի և Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար. Նիկոլ Փաշինյան «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանը գրավով ազատ է արձակվել Հ1–ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր միտք հնչեցրեց. Անդրանիկ Թևանյան Ունենք տարաձայնություն Փաշինյանի՝ Մյունխենում հնչեցրած մտքերի հետ. Հակոբ Տեր-Խաչատուրյան Տավուշում վիրավորվել է հայ զինծառայող Ժողովուրդը երբեք չի ընտրում իշխանություն «Նիկոլի լափամանն ու «հեղափոխական» օլիգարխները» Վաղը հանրապետության առանձին հատվածներում սպասվում է բուք․ Սուրենյան Շտապ. Հակառակորդը երեկվանից անկանոն կրակոցներ է արձակում Տավուշի մի քանի բնակավայրերի ուղղությամբ. կա վիրավոր Ամիս ու կես ուր գնաք դա եք լսելու ու մի բան էլ ստիպելու են, որ անգիր անեք աշխարհի ամենաալոգիկ մեղեդին Ադրբեջանն ուզում է, որ Իդլիբը փոխանակվի Արցախո՞վ. պատերազմը կարող է անսպասելի գալ, ինչպես 2016-ին Առաջիկա օրերի եղանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, հոգեբան Սամվել Խուդոյանը և «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած վերջին դեպքերն ու զարգացումները, միջադեպ Արցախում` անվտանգության ապահովում, վարչապետ փաշինյանի վերջին հայտարարությունները: Բանակում տեղի ունեցած մահերը: Փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած վերջին դեպքերն ու զարգացումները, միջադեպ Արցախում` անվտանգության ապահովում, վարչապետ փաշինյանի վերջին հայտարարությունները: Փետրվարի 24-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է արաբագետ, Օրբելի կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը: ԹԵՄԱ՝ Սիրիայի շուրջ գործընթացները՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրման և տարածաշրջանային հնարավոր զարգացումների համատեքստում: Փետրվարի 24-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, անդրանիկագետ Կարո Վարդանյանը, գրող, հրապարակախոս, անդրանիկագետ Ռուբեն Սիմոնյանը և պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Թեման՝ «Զորավար Անդրանիկի 155-ամյակին ընդառաջ: Լույս է տեսել Ռ. Սիմոնյանի «Օտարներն Անդրանիկի մասին» նոր գիրքը: Զորավարի կերպարն ու դերը, Անդրանիկը՝ մեծերի հուշերում և բանահյուսության մեջ, հարակից հարցեր» Փետրվարի 24֊ին` ժամը 12.00-ին Զարկերակ մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Ընդդեմ » իրավական կամայականությունների ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի ասուլիսը: Թեման՝ 1. Խոջալուի իրադարձությունների տարելիցի օրվան ընդառաջ Ինչո՞ւ և ինչպե՞ս տեղի ունեցան Խոջալուի դեպքերը, Նախընտրական Արցախ. Հնարավոր վերադասավորումներ և զարգացումներ Հարգելի գործընկերներ.Փետրվարի 24-ին, ժամը 13.00-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբը կհյուրընկալի Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանին և կենդանիների պաշտպան Կարինե Փանոսյանին:Թեման՝ Ինչպե՞ս է հնարավոր կարգավորել թափառող շների հիմնախնդիրը:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության «Կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի» պետ Սևակ Բալոյանի, Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի, NABU Հայաստանի ներկայացուցիչ Լուսինե Աղաջանյանի, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտակա... Ս. թ. փետրվարի 24-ին, ժամը՝ 15:00-ին «Անի Գրանդ» հյուրանոցում (հասցեն՝ Ք. Երևան, Հանրապետության 65) տեղի կունենա միջոցառում, որի ընթացքում կներկայացվեն սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումներն ու սոցիալական դեպքի վարման տեղեկատվական ենթահամակարգի արդիականացված տարբերակը, ինչպես նաև միջոցառման ավարտին սոցիալական աջակցության տարածքային բաժիններին կհանձնվի դյուրակիր համակարգչային տեխնիկա (պլանշետներ): Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Փետրվարի 22-ին ժամը 11։00-ից Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում մեկնարկելու է Բարեկենդանի տոնախմբությունը։ Կազմակերպիչներն են «Կէան» կրթամշակութային կենտրոնը, «Հազար տարվա գյուղամեջ» փառատոնը, «Հայասա Տուր»-ը։ Միջոցառումը տեղի է ունենում Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ։ Ծրագրում նախատեսվում է ․ Ժողովրդական տոնախմբություն Երգ ու պար Դիմակահանդես Լարախաղաց Ժողովրդական խաղեր Սուտլիկ հարսանիք Հացաթխում Կազմակերպիչները հոգում են միջոցառումը լուսաբանող ԶԼՄ ն... ՓԵՏՐՎԱՐԻ 22-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակումբի անդամ Աշոտ Թավադյանի, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանի: ԹԵՄԱ.- Եվրասիական փորձագիտական ակումբի ընթացիկ տնտեսական հետազոտությունների արդյունքների ամփոփում՝ «Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ-ում՝ մեր երկրի նախ...