Զելենսկին չի ընդունել Գոնչարուկի հրաժարականը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխան երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականի հայտարարության, հայտնել է, որ պատրաստ է հնարավորություն տալ նրան և կառավարությանը:
Իր որոշումը Ուկրաինայի նախագահը վարչապետի հետ հանդիպման ժամանակ բացատրել է, որ «հիմա ժամանակը չէ պետությունը տնտեսապես և քաղաքականապես խարխլելու»:
Ավելի վաղ «Ինչպես խաբել նախագահին» յութուբյան ալիքում ձայնագրություններ էին հայտնվել, որտեղ վարչապետի, Ազգային բանկի փոխնախագահի ու ֆինանսների նախարարի ձայներին նման ձայնով խոսում են երկրի տնտեսական քաղաքականության մասին ու վատ արտահայտվում Զելենսկու վերաբերյալ: