Լատենտ մարդակերների քստմնահարույց խրախճանքը

Ողբերգությունը, որ երեկ ընդհատեց ԱԱԾ նախավերջին ղեկավար (2016-18թթ.) Գեորգի Կուտոյանի դեռ քառասունն էլ չբոլորած կյանքի ընթացը, անխուսափելիորեն բազմաթիվ հարցերի տեղիք է տվել: Հարցերն առայժմ անհամեմատ ավելի շատ են, քան պատասխանները:

Ամենից առաջ. ի՞նչ է տեղի ունեցել: Այսինքն, կատարվածն ինքնասպանությո՞ւն է, ինքնասպանության դրդո՞ւմ, թե՞ սպանություն: Թե՛ մեկ, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դեպքում առաջ է գալիս Ռավիլլայի և ապա Ցիցերոնի նախընտրած հինավուրց հարցը՝ ո՞ւմ էր դա ձեռնտու:

Եթե ինքնասպանություն է, ապա՝ ինչո՞ւ, ի՞նչ պատճառով: Եթե դրդել են, ապա ո՞վ, ի՞նչ ուժեր կամ շրջանակներ: Առավել ևս, եթե սպանությո՞ւն է, ապա՝ ո՞վ է մարդասպանը, ո՞րն է սպանության մոտիվը:

Հաղորդվեց դեպքի վայրում ավելի քան 40 պարկուճ, բնակարանի այդ սենյակի պատերին էլ՝ գնդակների հետքեր հայտնաբերելու մասին: Ի՞նչ է կատարվել սենյակում, որտեղ երեկ հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այսինքն, ենթադրաբար, առնվազն 40 կրակո՞ց է հնչել բնակարանում: Եվ, եթե 40 անգամ մի տան մեջ կրակել են, ապա ինչպե՞ս է, որ այդ կրակոցները ոչ մեկի ուշադրությունը չեն գրավել: Ինչո՞ւ և ո՞վ է կրակել պատերին, ի՞նչ զենքից կամ զենքերից են այդ կրակոցներն արձակված:

Առավել ևս հարցերն ու դրանց տարբերակները բազմանում են, եթե նկատի ենք առնում այն, որ պաշտոնը թողնելուց հետո Գեորգի Կուտոյանը հանրային կամ հրապարակային ակտիվություն երբևէ չի դրսևորել, վերջին մեկուկես տարում հարուցված քիչ թե շատ աղմկահարույց որևէ գործի հետ կապված նրա անունը չի շոշափվել: Ու մեկ էլ՝ նման ողբերգական եղելություն:

Եվ այստեղ արդեն մեկ այլ հարց է ծագում: Վերը թվարկված հարցերի ու հարցականների դեպքում այդ ինչպե՞ս պատահեց, որ դեպքի մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո հայտնվեցին գործող իշխանության կամ անթաքույց այս իշխանությանը հարող անձինք, որոնց համար հարցեր ու հարցականներ ընդհանրապես չկային:

Մարդու մարմինը դեռ չսառած՝ սրանք սկսեցին տարատեսակ իմաստակություններ հորդել, վերին ատյանի անբեկանելիության տոնով վարկածներ շրջանառել ու մեղավորներ ուրվագծել և գծել: Անուններ արդեն կարելի է և չտալ, քանզի բոլորն էլ տեսան, թե հատկապես ովքե՛ր, ո՛ր շրջանակները դրսևորեցին այդ բացարձակ անբարո և հակամարդկային վարքը: Հասարակական աղետ է, երբ ինչ-ինչ վայրիվերումների հետևանքով լուսանցքայինը թեկուզ պստլիկ իշխանություն է ստանում: Դա դեռ իր հերթին:

Ողբերգական եղելությանը հաջորդած ժամերին սոցցանցերում ինքնաբացահայտվեցին կամ նորովի դրսևորվեցին զանազան ֆեյք ու, թեպետ իրական, բայց նկարագրով ու մարդկային բովանդակությամբ փուչ արարածներ, որոնք սկսեցին չարախնդալ մարդու մահվան վրա ու ընդհանրապես, իրենց պահեցին որպես ամենաճղճիմ ստահակներ:

Ոմանք, որ լրատվամիջոցի համարում ունեն, անգամ հարցում կազմակերպեցին: Երևի մնում էր որ մի հատ էլ խաղադրույքներ ընդունեին:
Դա ավելին է, քան զուտ բարոյական անկումը: Դա լատենտ մարդակերների քստմնահարույց խրախճանք է:

Ու այդ վերին աստիճանի անհանդուրժելի մթնոլորտի հիմնական պատասխանատուն օրվա իշխանությունն է, առաջին հերթին՝ իր բուծած գարշախոս ֆեյքաբրիգադներով ու իր ձևավորած բարոյանկման միջավայրով, երբ այլևս ոչ մի երևույթի դեպքում ոչ մի ներքին արգելակ չկա ու չի գործում, երբ խրախուսվում են չարությունն ու ատելությունը, սուտն ու կեղծավորությունը:

Արմեն Հակոբյան

դիտվել է 1257 անգամ
Լրահոս
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am