Գաղտնի է պահվում՝ ովքեր են շուկայում խոշորացողները

168 ժամը գրում է. 2019 թվականին տնտեսական դաշտում մի շարք վերամիավորումներ են տեղի ունեցել, այլ կերպ ասած՝ խոշոր որոշ ձեռնարկատերեր ընդլայնել են իրենց կարողությունները: 168 ժամին փոխանցված տեղեկություններով, որոշ խոշոր խաղացողներ, մեծացնելով իրենց կապիտալը, շուկայում գերիշխող դիրքի են հասել: Խոսքը հատկապես ներկրումների ոլորտին է առնչվում:

Փորձեցինք մեր ստացած տեղեկատվությունը ստուգել այս գործարքները վերահսկող պետական լիազոր մարմնի՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կատարողականի դաշտում, բայց այն, ինչ հայտնաբերեցինք ՏՄՊՊՀ պաշտոնական հաղորդումներում, մեղմ ասած, անգրագիտություն էր, կամ մտացածին բանաձև է հորինվել, որով ենթադրաբար կոռուպցիոն գործարքներ պիտի թաքցվեն:

Բանն այն է, որ ՏՄՊՊՀ-ն որոշել է, որ հետհեղափոխական Հայաստանը չպետք է հրապարակայնացնի այն վարչական ակտերը, որոնք առնչվում են շուկայում խոշորացող ընկերությունների հետ, ինչի իրավունքը բացարձակապես չունի՝ թե հանրային շահի դիտանկյունից, թե տեղեկատվության ազատության մասին օրենքը խախտելու առումով: Սա հակասում է ՀՀ գործող բոլոր իրավական նորմերին՝ թաքցնել հասարակությունից արդեն ուժի մեջ մտած գործարքի բոլոր մանրամասները:

Դա նույնն է թե՝ քաղաքացին չիմանա՝ վաճառքից հետո երբ և ում է անցել, ասենք, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի իրավունքները, ըստ այդմ տեղեկացված չլինի իր օգտագործած կապուղու անհարմարությունների պատասխանատվությունը կրողի մասին, քաղաքացին ընտրության հնարավորություն չունենա: Նշենք, որ նույն խնդիրը կարող է ծագել ապահովագրումների, բանկերի և հանրային սպասարկման ցանկացած ոլորտում, ուստի փակ և գաղտնի պահել հասարակությունից ուղիղ իրեն առնչվող տեղեկատվությունը, ոչ մի ռացիոնալ հիմնավորում չունի, որքան էլ վարչապետին կամ մեզ «նորեկ չինովնիկները» փորձեն կերակրել «առևտրային գաղտնիք», «կոմերցիոն շահ» անհեթեթ ձևակերպումներով:

Այս ամենը փաստարկված՝ երևում է կառույցի պաշտոնական կայքում: Ուսումնասիրելով ՏՄՊՊՀ-ի հրապարակված որոշումները, ոչ մի ինֆորմացիա չեք կարող քաղել։ Վերացական ձևակերպումներ, որտեղ բացակայում են տնտեսվարողների ընկերությունների անունները, ոլորտները, ծավալը, միավորները… չկա կողմնորոշիչ ոչ մի հստակ ինֆորմացիա, հասկանալի չէ՝ ով և որ ընկերությանը պատկանող, կամ ում ընկերությունն է ձեռք բերել, կամ թե՝ քանի տոկոսը նրա բաժնեմասի:

Այսպես, օրինակ՝ ընթերցում ենք՝ X ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը մյուսի՝ Y-ի կողմից կլանման արդյունքում, իսկ հանձնաժողովը թույլատրել է դա, չնայած իր գործառույթը մրցակցության ապահովումն է և տնտեսվարողների քանակի ավելացումը շուկայում: Սա նորմալ երևույթ չէ։

Իսկ առավել ուշագրավն այն է, որ հրապարակելով վարչական ակտերը, օրինակ՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 120 որոշումը, միտումնավոր չի հստակեցվում՝ այդ ո՞ր ընկերությունների միջև է տեղի ունեցել միացումը, կամ ո՞ր ընկերությունն է կլանել մեկ այլ ընկերության, որի հետևանքով դադարեցվել է վերջինի գործունեությունը: Ըստ որում, ակնհայտ է, որ կլանող ընկերությունը շուկայում ունի գերիշխող դիրք, ուստի փաստ է, որ տվյալ գործարքը սահմանափակում է մրցակցությունը, քանի որ մի ընկերություն ընդլայնվում է, իսկ մեկ այլ ընկերություն՝ դադարում է գոյություն ունենալ:

Եվ այս իմաստով առավել մտահոգիչ է կառավարության կրավորական կեցվածքը, հատկապես վարչապետի, ով իրեն բաց ու թափանցիկ է հռչակել:

Իրականում վարչապետը պիտի հասկանար ու պարտավոր էր հետևել ՏՄՊՊՀ-ի նոր որդեգրած գործելակերպին, ինչի մասին վստահաբար զեկուցել են իրեն և «դաբրո» են ստացել։ Իսկ եթե պարզվի, որ այս մեկն էլ նրա մեջքի ետևում խմորվող խարդավանքներից է, և նա իսկապես չի նկատել կամազների գնումների հայտնի տեսանյութից, որ, օրինակ, Սամվել Ալեքսանյանն այլևս անձամբ է մտնում ՏՄՊՊՀ շենք, ուղիղ վերնախավի մոտ է իր հարցերը լուծում, ուրեմն սպասենք առաջիկայում նոր մենաշնորհների ի հայտ գալուն:

Այս տեմպերով, չի բացառվում, որ մի օր ՀՀ հպարտ քաղաքացիները արթանան ու տեսնեն, որ մեր երկրում արդեն մի ապահովագրական ընկերություն է գործում, մեկ բանկ, մեկ խոշոր ներկրող է թելադրում շուկայի քաղաքականությունը, ու ասենք՝ այդ միայնակ գործող մենաշնորհ ունեցող գործարարը թեկուզ հենց Սամվել Ալեքսանյանն է: Սա, ի դեպ, իրատեսական մտավախություն է, չէ՞ որ բանանի, ալյուրի, ձեթի կամ ձվի հիմնական մենաշնորհը, վաղուց կարծիք կա, որ հենց Ալեքսանյանինն է:

դիտվել է 833 անգամ
Լրահոս
Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am