Նա հուզված էր, երևի ընկերներ էին
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի բարձրացել Գեորգի Կուտոյանի բնակարան, որտեղ հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետի դին, լրատվամիջոցներին ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։
«ՍԴ նախագահն ինձ է դիմել՝ դեպքի վայր բարձրանալու համար, ես թույլ չեմ տվել։ Օպերատիվ աշխատակիցներից, հորից և կնոջից բացի ոչ ոք մուտք չի գործել բնակարան: Թովմասյանը բավական հուզված է եղել», - ասաց Մելիքյանը: