ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:
Գեորգի Կուտոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել է 2006-2010 թվականներին:
Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով»: