Հրաչյա Հակոբյանը շնորհակալության է արժանի, որ այդպես ի ցույց է դնում այն թշվառամիտ վիճակը, որ առկա է թավշյա իշխանության վերին էշելոններում

Տնաշեն, մտածիր, նոր խոսիր...

Չնայած, չէ՛, ավելի լավ է լռես: Խոսքն, ինչ խոսք, իշխող ընտանիքի (այլևս սա խայտառակ իրողություն է) ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունների մասին է՝ նախ՝ «Ֆակտոր»-ին, իսկ երեկ էլ «ԱրմՆյուզ»-ին տված հարցազրույցներում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից պետական հեղաշրջում իրականացնելու մտադրության և նախապատրաստման թեմայով:

Մի քանի օր առաջ Հրաչյա Հակոբյանը, հղում անելով ընտանեկան թերթոնի տպած, բերիայական դանոսաոճով շարադրված մարազմատիկ հրապարակմանը, գրեթե պնդում էր, որ ԱԱԾ նախկին տնօրենը հեղաշրջում էր նախապատրաստում: Երկրորդ հարցազրույցում արդեն ասում է, թե հեղաշրջում նախապատրաստելու պահը զուտ իր ենթադրությունն է:

Դա քաղաքական գործչի համար ինքնաոչնչացնող հայտարարություն է: Չնայած Հրաչյա Հակոբյանից ի՞նչ քաղաքական գործիչ: Վարչապետի կնոջ եղբայր լինելու համար ԱԺ դեպուտատի մանդատ ունենալը չի նշանակում, որ նա առհասարակ ինքն իրենով քաղաքականության մեջ ինչ-որ բան ներկայացնում է:

Ցանկացած դեպքում Հրաչյա Հակոբյանը շնորհակալության է արժանի (առանց հեգնանքի, ի դեպ), որ այդպես բացահայտ, նույնիսկ Նիկոլի պաշտամունքով տառապող սուբյեկտների համար ակնհայտ ի ցույց է դնում այն խեղկատակ ու թշվառամիտ վիճակը, որ առկա է թավշյա իշխանության վերին էշելոններում:

Ենթադրություն, ասում է: Ու զուտ ենթադրությունից ելնելով՝ հարձակվում են տարբեր անձանց վրա (գուցե նրանց հասնում է, բայց հարցը արդեն կոնկրետ անձերը չեն):

Բա որ ձեր մասին ենթադրությունները ցփնեն երեսներիդ...

Անձը իրեն ոչ մի կերպ հաշիվ չի տալիս, թե ով է, ինչ կարգավիճակ ունի, ինչ է խոսում, դա ինչ հետևանքներ կարող է ունենալ: Հենց գիտի, թե իր մասնակցույթամբ նկարվող էժանագին ու տափակ «կինոներից» մեկի մեջ է:

Թե բա՝ իշխող ընտանիքի դեմ հակաքարոզչական արշավ է իրականացվել կամ իրականացվում: Ավելի անմիտ բան դժվար է մոգոնել, որովհետև ով կամ ինչու պետք է հատուկ բան մտածի մեկի դեմ, ով ցանկացածի մտածածից ավելի արդյունավետ է ինքնավարկաբեկվում:

Արմեն Հակոբյանի գրառումը

դիտվել է 781 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից». Ստեփան Դանիելյան Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Հայաստանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը ՀԱՊԿ-ի հետ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Դումանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի՞ Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին "Հրեշ" Անդոն հետքայլ է անում Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am