Էլի մեկ զոհ... դեռ ինչքա՞ն ենք հանդուրժելու «մահացու» այս բեսպրեդելը

Իր բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դիակը`դիմածնոտային մասում հրազենային վնասվածքով. Կուտոյանը 38 տարեկան էր, 2011թ.-ից` նախագահ Սերժ Սարգսյանի օգնականը, կարճ ժամանակ եղել է գլխավոր դատախազի տեղակալ, 2016թ. փետրվարի 12-ին` նշանակվել է ԱԱԾ պետ, Փաշինյանի վարչապետ «ընտրվելուց» գրեթե անմիջապես հետո` մայիսի 10-ին, պաշտոնանկ արվել։ Որքան հասկացանք, «դեպքի» հանգամանքներն այնպես են «դասավորվել», որ խոսում են ինքնասպանության օգտին։

Տեղի ունեցածը, համաձայնեք` լիքը հարցեր է առաջացնում։ Հատկապես Փաշինյան-Վանեցյան հակամարտության վերջին դրսևորումների, այդ համատեքստում սպասվող «կոմպրոմատների պատերազմի» և ԱԱԾ-ում` իշխանության «թավշյա» փոխանցման բերմուդյան եռանկյունում կորած և միայն «մասամբ» վերականգնված փաստաթղթերի մութ պատմության «ֆոնին»։

2019թ. Բջնիի իր ամառանոցում, դարձյալ գլխի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանը։ Ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն էր գործել։ Տաք հետքերով լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված տեղեկությունների համաձայն` սպայի արժանապատվությունը թույլ չէր տվել ընդառաջ գնալ ՀՔԾ «ակնկալիքներին» և սուտ ցուցմունք տալ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ բարձրաստիճան այլ նախկինների`իր գործընկերների դեմ։

Ավելի վաղ` 2019թ. հունվարին, «Նուբարաշեն» ՔՀԿ-ում իր մահականցուն կնքեց haynews.am կայքի պատասխանատուն` 50-ամյա Մհեր Եղիազարյանը, որին ՀՔԾ-ն «փակել» էր 2018թ. դեկտեմբերի 3-ին։ Իբր`կաշառք տալու և առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։ Մեղադրանքը շինծու համարելով`մեր գործընկերը դեկտեմբերի 5-ին հացադուլ էր հայտարարել։ Որևէ ուշադրության չարժանանալով պատկան մարմինների կողմից` 44-րդ օրը դադարեցրել էր հացադուլը և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել բուժկետ, որտեղ էլ մահացել էր։

Օրերս դատախազությունը հապշտապ փոխել տվեց ծայրաստիճան ծանր վիճակում հենց դատարանի դահլիճից հիվանդանոց տեղափոխված Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։ Որ չմնա «իրենց վրա»։ Գեներալը դեռ վերակենդանացման բաժնում է։ Կհաղթահարի՞ ճգնաժամը, թե՞ ոչ` ոչ մեկը չգիտի, բայց կանխատեսումները, ցավոք, լավատեսական չեն։

Ինչքա՞ն է շարունակվելու ողբերգական միջադեպերի այս շղթան։ Ո՞վ է լինելու հաջորդ զոհը... Մինչև ուր կարող է իջնել «Հիսուսի բարդույթով» տառապող թավշապետն իր «ձեռքի» իրավապահ համակարգը սեփական կույր վրեժխնդրության գործիքը դարձնելու անզուսպ ցանկության մեջ։

Եվ դեռ ինչքա՞ն ենք հանդուրժելու բառի բուն իմաստով ոչնչացնող, «մահացու» այս բեսպրեդելը. մինչեւ պետության «կլինիկական մա՞հը»...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1739 անգամ
Լրահոս
Իշխանությունը քննարկում է հանրաքվեն առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակման անցկացնելու հարցը «Ինչ-որ բան այն չէ». Ռուբեն Մելիքյանն ահազանգում է՝ հրավիրատոմսում և Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ տարբեր նպատակներ են նշված Ինչո՞ւ Տիգրան Ուրիխանյանը դուրս եկավ ԲՀԿ խմբակցությունից. մանրամասներ Փաշինյանը հաճույք է ստանում Քոչարյանին բանտում պահելով. Հայկ Ալումյան Նիկոլ Փաշինյան, Մարտի 1-ի զոհերի շիրմաքարերը քեզ համար միտինգի պատվանդաններ չեն. Արմեն Աշոտյան (video) Ադրբեջանցի գործակալն ազատ տեսանկարահանում է Երևանը և ծաղրում հայկական հատուկ ծառայություններին Մինչ սահմանափակումը Իրանից Երեւան իրականացվել է 2 թռիչք «Ինչո՞ւ իրավասու պետական մարմինները չեն գնում այս արկածախնդիր դատավորի ետևից… Նա ինչո՞վ է արտոնյալ» «Փորձեք տարածել դրանք։ Շատ կարևոր է, որ դա արվի այսօր՝ փետրվարի 26-ին» Ռոբերտ Քոչարյանի դեմ շինծու գործից հետո Փաշինյանին նոր «ջոկեր էր» պետք.Արմեն Աշոտյան (video) «Կոլցո» օպերացիան․ ի՞նչ է պատմում Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանը «մզել է» Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործի լեգենդը. Արմեն Աշոտյան (video) «Հենց սա է «հիբրիդային պատերազմը»…». ուղիղ 20 ժամ պահանջվեց, որպեսզի ֆիքսեն, որ «Независимая газета»-ի՝ Խոջալուի դեպքերի մասին հրապարակումը ադրբեջանական պատվեր է Էջմիածնում ապօրինի զենք պահելու կասկածանքով մարդիկ են բերման ենթարկվել «Հետաքրքրաշարժ իրավագիտություն, Ինչպես ճիշտ հասկանալ օրենքները… Համառոտ ուղեցույց ոչ իրավաբանների համար» Նոր մանրամասներ Երևանում բնակարանային գողություններից հետո վթարի ենթարկված կասկածյալներից. նրանցից մեկը կալանավորվել է ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Որքան գումար է հավաքվել «Այո»-ի շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում Ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը. Նիկոլ Փաշինյան Իջիր գերեզմանների վրայից Փաշինյան․ Արմեն Աշոտյան. տեսանյութ Խորհրդրանական լսումներն ընդատվեցին. որն է խնդիրը Այս իշխանությունների ապաշնորհ ու ապիկար դիվանագիտության պատճառով Հայաստանի ու Արցախի շուրջ սեղմվում է միջազգային հանրության օղակը․Արմեն Աշոտյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը` դատարանի շենքի դիմաց (video) Ոստիկանությունն այն ժամանակ ինձ չէր ենթարկվում, այդպիսի լիազորություն ես չունեի․ Ռոբերտ Քոչարյան (video) Սերժ Սարգսյանը ժամանեց դատարան. նա դիմեց իր աջակիցներին. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Թեման՝ Սահմանադրական փոփոխության հանրաքվե, Արցախում կայանալիք ընտրություններ, Արցախյան հիմնահարց: Փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են բժիշկ, «Մեկմեկով» նախաձեռնության անդամ Արտակ Հովակիմյանը և «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը: Թեմա` Առողջապահության նախարարության անգործությունը, Կորոնավիրուսի հետ կապված թերացումները, ոչ պատշաճ իրազեկում, կազմակերպչական ոչ ճիշտ կազմակերպում, կորոնավիրուսի աշխարհագրությունը: Փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` ընթացող դատավարություն, պարգևավճարումներ, հերթական քաղաքական մանիպուլյացիա Փետրվարի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Թեմա` սորոսականների հերթական քայլերը եկեղեցու դեմ, թրանսփարենսի ինթերնեյշնլի աշխատանքները: Փետրվարի 26-ին՝ ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։ Թեմա՝ Խոջալուի դեպքերի շուրջ Ադրբեջանի զեղծարարությունները և ադրբեջանական քարոզչության երկերեսանիությունը։ Փետրվարի 26-ին, ժամը 15:00-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում /հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, գրադարան/ տեղի կունենա «Հայաստանի ազգային կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրում» ծրագրի շրջանակում պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Պայմանագիրը կստորագրեն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Ջուն Յամադանը և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը: Միջոցառմանը ներկա կգտնվի նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: ՓԵՏՐՎԱՐԻ 26-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ասուլիսը: ԹԵՄԱ.-Ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում Տոկիոյի ուղեգրի խնդիրը և ըմբշամարտի մարզչական խորհրդի կողմից հնչեցված մտքերի պատասխանները: ՓԵՏՐՎԱՐԻ 26-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ասուլիսը: Թեմա- Արարատի մարզի 2020 թվականի ծրագրերը: Փետրվարի 26-ին, ժամը՝ 11 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը և սննդաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը: Թեման՝ Պահքը օգտակար, թե վնասակար է առողջությանը, ինչո՞ւ և ո՞ւմ կարող է հակացուցված լինել Պահքը, հոգևորի ազդեցությունը մարդու ֆիզիկական առողջության վրա: Փետրվարի 26-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Сумгаит… Геноцид… Гласност?» գրքի հեղինակ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը և Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը: Թեման՝ «Սումգայիթ. Ադրբեջանական ԽՍՀ-ի հայության ցեղասպանությունը, հարցին պետական մոտեցման անհրաժեշտությունը: ԼՂ հիմնախնդիր. մյունխենյան սկզբունքներ, վերջին գործընթացներն ու հնարավոր զրագացումները»: