Ճիշտ ախտորոշումը գործի կեսն է

Փաշինյանի ղեկավարած հիմնարկից օրերս «մե՜ծ ավետիս» ստացանք` «ժողովրդի» ընտրյալը բուժզննում է անցել «Նաիրի» բժշկական կենտրոնում, պարզվել է` «կատարյալ առողջ է և չունի առողջական որևէ խնդիր»։

Ցավոք, հաղորդագրության մեջ ոչ մի տող չկար վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի հոգեկան վիճակի մասին։

«Նաիրի» ԲԿ-ում, բնականաբար, չէին կարող տալ վարչապետի հոգեվիճակով մտահոգ քաղաքացիներին տանջող հարցի պատասխանը. «պացիենտը» պատասխանատո՞ւ է իր հայտարարությունների և գործողությունների համար, թե՞ ոչ այնքան։ Արթուր Վանեցյանը և նրա հետևում կանգնած «դավադիր» ուժերը, որոնք, ինչպես գրել էր Նիկոլի ընտանեկան թերթը, ուզում են իշխանափոխություն անել`վարչապետին ներկայացնելով որպես հոգեկան հիվանդ, որի իշխանության մեջ մնալը սպառնում է մեր ազգային անվտանգությանը, հիմքեր ունե՞ն`համապատասխան հասարակական կարծիք ստեղծելու համար, թե՞ ոչ։

Վարչապետին հոգեբանական փորձաքննության ուղարկելն, ինչ խոսք, իրատեսական չէ։ Բայց բավական է հետևել նրա ոչ «կոնվենցիոնալ» դիմախաղին ու շարժուձևին, լսել հրապարակային խոսքը`անհոդաբաշխ, մանվածապատ, իմպուլսիվ, սկիզբ և վերջ չունեցող, կիսատ-պռատ, անհարկի կրկնվող արտահայտություններով, սովորական դարձած նյարդային, անհանգիստ, հաճախ ագրեսիվ դրսևորումներով, որպեսզի պարզ լինի`այդ մտավախությունները, մեղմ ասած, անհիմն չեն։

«Հեռուստաշուկայի» նկատմամբ կոշտ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին 6 րոպեանոց ելույթը, որով Փաշինյանը հանդես եկավ կառավարության հերթական նիստում, այդ տեսակետից կարելի է «սիմպտոմատիկ» համարել։ Ահավասիկ.

«Հայաստանի հանրապետությունում ժողովրդավարության մակարդակը էնքան բարձր ա, որ էսօր Հայաստանի հանրապետությունում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան։ Առնվազն երկու հեռուստաալիք Հայաստանի հանրապետությունում կարելի ա էդ լոգոյի տեղ գրել` կոռուպցիա։ Կամ բան` «կոռուպցիա գրուպ ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը Հայաստանի հանրապետությունում»։ Բայց, անկեղծ ասած, մեր ժողովուրդը դրա համար մեզ շատ ա մեղադրում, բայց ես առանձնապես դժգոհ չեմ էդ իրավիճակին (երևի ուզում էր ասել` իրավիճակից.-Լ.Պ.)։

Որովհետև, կարծում եմ, նախ, էդպիսի հեռուստաընկերության գործունեությունը մեզ համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն ա բացահայտում, այլև նրանց շոշափուկները և մետաստազների հետ հետագայում, կարծում եմ, մեր օպերատիվ աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարի առումով բավականին հեշտացնում ա։

Եվ երկրորդը`այն լրատվական պատերազմը, որ մեր կառավարության դեմ և ժողովրդի դեմ տարվում ա, առաջին հերթին կառավարության դեմ, մեզ օգնում ա, որ մենք անընդհատ մեր աշխատանքի որակը ավելի ու ավելի բարձրացնենք։ Բայց մյուս կողմից ես առաջարկում եմ, որ մենք պետք ա գնանք էն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա, որպեսզի մարդը որ էկրանից նայում ա... իմիջայլոց ես... հեռուստատեսություն կա Հայաստանում, որ տենց մեկ-մեկ ալիքները փոխում եմ, արդեն վիճակագրություն ունեմ, խաղադրույք եմ անում, ասում եմ, թե պարտադիր որ որևէ քրեական գործով` կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ ընդեղից շատ ոգևորված հարցազրույց ա տալիս և բացատրում ա մեր հանրությանը, թե որտեղ են ձմեռում խեցգետինները (ծիծաղում է իր ասածի վրա.-Լ.Պ)։ Եվ կարծում եմ, որ շատ նպատակի առումով մենք պետք ա գնանք էս ճանապարհով։

Ինչ վերաբերվում ա պարոն Ջանջուղազյանի ասածին, ես ճիշտն ասած կիսում եմ լիարժեք պարոն Ջանջուղազյանի ասածները, և... և... ինչքան էլ մեր նպատակները բան են` ճիշտ են, և մենք պետք ա գնանք էդ առումով, պետք ա, արդեն պայմանավորվել ենք, որ պետք ա աշխատենք էս ամեն ինչը անենք սովորական ընթացակարգերով, որպեսզի նաև մեր նպատակի իրականացման որակն էլ համապատասխան բան ըլնի` համապատասխան մակարդակի վրա ըլնի, որպեսզի մենք տեղապտույտի վիճակում չհայտնվենք։ Էնպես որ, ինչպես նախորդ մի քանի դեպքերում, ես առաջարկում եմ, որ հիմա մենք ընդունենք էս նախագիծը, ես չեմ ստորագրի, մինչև էս հարցերի շուրջ մի հատ հավելյալ քննարկում կունենանք»։

Որևէ բան հասկացա՞ք այս բառաժայթքումից։

Ես էլ...

Գուցե մասնագետնե՞րն օգնեն`ախտորոշելու հիվանդությունը և լուծումներ առաջարկելու ստեղծված «ոչ միանշանակ» իրավիճակից։

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 2353 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am