«Սա փառասեր մարդու մորմոք է, քարոզչություն, որը շատ թանկ հաճույք է». Նարեկ Մալյանը՝ «Time»-ում և «Berner Zeitung»-ում Փաշինյանի պատվիրած հոդվածների մասին

Փառասեր մարդկանց նպատակներից է՝ արտասահմանյան մամուլում իրենց մասին նյութ կարդալը։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը` անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հրապարակումներին, որտեղ նշվում է, որ ամերիկյան «Time» ամսագրի «Կովկասյան վագր» և շվեյցարական «Berner Zeitung» թերթի «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» հոդվածներն անդրադառնում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին։

Նշենք, որ «Time»-ը հոդվածում գրել էր հեղափոխությունից հետո Հայաստանում արձանագրված փոփոխությունների և տնտեսական աճի տեմպի մասին, իսկ «Berner Zeitung»-ը գրել էր հեղափոխության արդյունքների մասին՝ գնահատելով դրանք դրական։

Նարեկ Մալյանը նշեց, որ պատվիրված նյութերն իրականում վատ ենթատեքստ չունեն, բայց, օրինակ՝ այս դեպքում նման հոդվածները ձեռքբերում համարել պետք չէ, քանի որ յուրաքանչյուր պատվիրված նյութ իր գինն ունի։


«Եթե դա արվել է պետական բյուջեի հաշվին, ապա պետք էր այդ քայլի նպատակը բարձրաձայնվեր։ Վատ չէր դիտարկվի, որ ասեին՝ նյութը պատվիրվել է Ամերիկայում Հայաստանի իմիջը բարձր պահելու համար, բայց երբ նյութի ֆինանսավորման աղբյուրը չկա, դա կասկածելի է և ամենևին չի նշանակում, որ այն արվել է երկրի իմիջը բարձր պահելու համար։ Սա մեկ մարդու քարոզչություն է, որը շատ թանկ հաճույք է»,- նշեց Մալյանը և հավելեց, որ ֆինանսավորման աղբյուրը գաղտնի պահելը համարվում է կոռուպցիոն ռիսկ:

Նարեկ Մալյանի խոսքով՝ տվյալ նյութերը դեռ որևէ ազդեցություն չեն ունեցել միջազգային հարությունում, քանի որ ըստ նրա՝ հավանաբար նյութը հրապարակող խմբագիրները ևս նյութը չեն կարդացել: Մալյանի խոսքով՝ նման նյութերի հրապարակումն արվում է «Սորոսի» գրասենյակի ջանքերով, ինչի համար Նիկոլ Փաշինյանը հայաստանյան «Բաց հասարակություններ-Հայաստան»-ին փոխհատուցում է պետականության վարկաբեկման կամ «սորոսականների» գործողություններին անպատիժ թողնելու միջոցով։

Նրա խոսքով՝ Արևմուտքում Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իմիջը «սորոսականներն» են պահպանում և եթե Հայաստանում Փաշինյանը խոսի «սորոսականների» դեմ, ապա նույն պահից սկսած Նիկոլ Փաշինյանի անունը վարկաբեկող նյութեր կհայտնվեն միջազգային մամուլում։

«Սա փառասեր մարդու մորմոք է, մարդիկ, որոնք կարծում են, որ նրանք աննախադեպ գործ են կատարել, կարիք ունեն իրենց մասին արտասահմանյան պարբերականներում կարդալու։ Իմ պրակտիկայում առաջին դեպքն է, երբ երկրի ղեկավարը նման քայլի է գնում»,- նկատեց Մալյանը և հավելեց, որ նախկինում միջազգային մամուլում պատվիրված նյութերը հիմնականում զբոսաշրջության մասին են եղել։

«Մարդկանց մոտ արդեն կասկածամտություն է առաջացել այս իշխանության հանդեպ և, որպեսզի այս կասկածը լռեցվի, ստանում են այն էֆեկտը, որ՝ տեսեք, Ամերիկայում և Շվեյցարիայում Նիկոլ Փաշինյանին են հետևում, սակայն նա երկու տարի է, ինչ իշխանության է եկել, բացի քանդելուց, փշրելուց որևէ բան չի արել։ Այս դեպքում արևմուտքը ինչի՞ վրա պետք է զարմանար»,- նկատեց նա։

Պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի մասին միջազգային մամուլում, ըստ Մալյանի՝ անվճար միայն մեկ անգամ է գրվել, այն դեպքում, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա նշեց, որ մինչ Սերժ Սարգսյանի հրաժարականը միջազգային մամուլը որևէ կերպ չի անդրադարձել Նիկոլ Փաշինյանի իրականացրած գործողություններին։

Անդրադառնալով այդ հոդվածների վերնագրերին՝ Նարեկ Մալյանը նշեց, որ ըստ իր տպավորության՝ այդ թերթերի խմբագիրներն ալարել են կարդալ, թե ինչ է մատուցվում իրենց գովազդային բաժնում, քանի որ գովազդային նյութ է և չի կարող օբյեկտիվ լինել, բացի դա, իրենց համար անհետաքրքիր կլիներ հասկանալ, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ջնջեց իր ֆեյսբուքյան այն գրառումը, որում նշել էր վիճակագրություն, թե ի տարբերություն վերջին տարիների՝ թե՛ 2018, թե՛ 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել, որից հետո արդեն փոփոխված այն կրկին հրապարակեց, Մալյանը պատասխանեց, որ այդ ամենի առաջին խնդիրն այն է, որ Փաշինյանը կառավարման փորձ չունի։

«Նա անսահմանափակ իշխանություն է ստացել և կառավարման փորձ չունի։ Բայց անսահմանափակ իշխանություն ունենալու դեպքում դու չես կարող կառավարման փորձ ձեռք բերել, աճել։ Եթե դու վերևից կարող ես բոլորի վրա մունաթ գալ, ապա անգամ հինգ տարի հետո դու կունենաս անսահմանափակ իշխանություն և զրո փորձ»,- ամփոփեց նա։

դիտվել է 1085 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am