«Հորդորում ենք Արսեն Թորոսյանին՝ զերծ մնալ լրագրողների նկատմամբ ճնշումներից». «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ 5-րդ ալիքի լրագրողները Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից ուղիղ եթեր են իրականացրել, որից հետո նախարար Արսեն Թորոսյանը խիստ մտահոգություն է հայտնել այդ դրվագի կապակցությամբ և պիտակավորել է 5-րդ ալիքի աշխատանքը։

«5-րդ ալիքը» դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել․ «5-րդ ալիքի» լրագրողը եւ օպերատորը ծննդաբերության ընթացքը լուսաբանելու համար ստացել են Աչաջրի առողջության կենտրոնի ղեկավարի թույլտվությունը եւ ծննդկանի գրավոր համաձայնությունը»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է Արսեն Թորոսյանին զերծ մնալ լրագրողների նկատմամբ ճնշումներից։

Միաժամանակ հորդորում ենք լրագրողներին բժշկական հաստատություններում աշխատանք իրականացնելիս պահպանել համապատասխան նորմերը, կրել բժշկական հագուստ ու պաշտպանիչ դիմակ։

Կից ներկայացնում ենք «5-րդ ալիքի» հայտարարությունը։

«Հայաստանի առողջապահության նախարարությունը խիստ մտահոգված է, որ «5-րդ ալիքի» լրագրողը առանց դիմակի եւ գլխարկի ուղիղ եթերում ներկայացրել է «հատված Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից»: Անկեղծ ասած, ցուցադրել ենք մի դրվագ ԿՆՈՋ ծննդաբերության ընթացքից, ոչ թե «հատված՝ ԾՆՆԴԱՏԱՆ ծննդաբերության գործընթացից»: Մեր թղթակցի՝ Աչաջրում լինելն էլ պայմանավորված էր ոչ թե «ծննդատան ծննդաբերությամբ», այլ հանրապետության մի քանի ծննդատների՝ նախարարության հայտնած «մահվան» գույժով: «5-րդ ալիքի» լրագրողը եւ օպերատորը ծննդաբերության ընթացքը լուսաբանելու համար ստացել են Աչաջրի առողջության կենտրոնի ղեկավարի թույլտվությունը եւ ծննդկանի գրավոր համաձայնությունը: Ուրախ ենք, որ առողջապահության նախարարությանը մտահոգում է «ներհիվանդանոցային վարակների առաջացման եւ տարածման ռիսկը». մեր լրագրողը եղել է առանց դիմակի եւ գլխարկի (նկարահանող խմբի բոլոր անդամները եղել են խալաթով եւ բախիլով): Ընդունում ենք նախարարության մտահոգությունը եւ խոստանում այսուհետև ավելի ուշադիր լինել: Մեր հերթին հորդորում ենք ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչությանը վարույթ հարուցել՝ պարզելու՝ 2019թ.-ի մայիսի 8-ին նախարարության շենքում ապահովվա՞ծ են եղել օրենսդրությամբ սահմանված պայմանները, երբ նախարար Արսեն Թորոսյանը իր մի խումբ աշխատակիցների հետ ուղիղ եթերում պատվաստվել է մարդու պապիլոմա վիրուսի դեմ: Հույս ունենք՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչությունը տեղի չի տա նախարարի կանխարգելիչ հարվածներին եւ վարույթ կհարուցի այդ խիստ կարեւոր հարցի պատասխանը տալու համար: Ինչ վերաբերում է «քաղաքական դիվիդենտներ հավաքելու»՝ «5-րդ ալիքի» «անհագ ցանկությունը զսպելուն», առողջապահության նախարարությանը հորդորում ենք օգտագործել զուսպ բառապաշար (արդեն երկրորդ դեպքն է, որ առողջապահության նախարարությունը «5-րդ ալիքի» խմբագրական քաղաքականությանը միջամտելու անհագ ցանկություն է արտահայտում), չվերադառնալ լրագրողներին դասավանդելու վնասակար առաքելությանը (արդեն երկրորդ դեպքն է, որ առողջապահության նախարարությունը իրեն վերապահում է լրագրության մեծավարպետի դեր) եւ, նախեւառաջ, մտահոգվել ազգային անվտանգության տեսանկյունից չափազանց ռիսկային «առողջապահական» նախաձեռնությունների ճակատագրով: Առողջություն եւ արդյունավետ աշխատանք ենք մաղթում նախարարության մեր գործընկերներին եւ առողջ համագործակցության հույս հայտնում»:

դիտվել է 129 անգամ
Լրահոս
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am