Ինչու այսքան խեղճ ու կրակ` Արայիկ Հարությունյան

Օրերս Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ»-ի հյուրը տնտեսագետ Հրանտ Բագրատյանն էր, ով հաղորդման ողջ ընթացքում գովեստի խոսքեր հնչեցրեց Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հասցեին։ Ընդհուպ` նրան համարեց հերոս, ով կռվել է արցախյան ազատամարտում, մեծ ներդրում ունի Արցախի կայացման, տնտեսական զարգացման հարցում։

Հաղորդավար Անժելա Թովմասյանը այս անվերջ գովեստներից հետո հարց ուղղեց պարոն Բագրատյանին՝ ինչպե՞ս հասկանալ Արայիկ Հարությունյանը, ով տասը տարուց ավելի ճանապարհ է անցել Արցախի եւ ՀՀ իշխանությունների հետ, երբեւէ հրապարակային քննադատական խոսք չի հնչեցրել այդ իշխանությունների հասցեին, մեկ անգամ չի բարձրաձայնել, որ այսինչ հարցը սխալ քաղաքականությամբ է տարվում, հիմա բարոյակա՞ն է արդյոք այս անմնացորդ նվիրումը հեղափոխական իշխանություններին, Նիկոլ Փաշինյանի ակտիվացումից վայրկյաններ անց, Հարությունյանը որոշեց ավտոբուսներով մարդ բերել Հայաստան, արդյոք դավաճանություն չէ նախկինների նկատմամբ։

Սակայն Հրանտ Բագրատյանն էլ ավելի ուժգին պաշտպանեց իր բարեկամ-ընկեր Արայիկ Հարությունյանին ու կրկին հարցեր առաջացրեց Անժելա Թովմասյանի մոտ։ Վերջինս փորձեց հակառակվել՝ եթե դուք ասում եք, որ Հարությունյանը հերոս է, ինչո՞ւ իր հերոսությունը, բարոյական նկարագիրը չի դրսեւորվում այն ժամանակ, երբ Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է, Արցախից հազար մարդ ահազանգ հնչեցրեց, իսկ նախկին վարչապետ Հարությունյանի ձայնն այդպես էլ չլսվեց։ Կամ ինչու վերջինս չընդվզեց, երբ հետեւողականորեն նվաստացնում էին Արցախի հերոսներին, քաղաքական ու քրեական հետապնդման ենթարկում նրանց, նախագահի հասցեին վայրահաչում այս իշխանությունները։ Բագրատյանը նույն համառությամբ շարունակեց պաշտպանել, ասելով նաեւ, որ այդ հարցերը պետք է ուղղել անձամբ Հարությունյանին։ Ի պատասխան այս հաղորդման, Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել եւ դիմել Հրանտ Բագրատյանին․ «Զարմացած եմ Հրանտ...
Սիրելի՛ Հրանտ Բագրատյան։ Երեկ քո ֆեյսբուքյան էջում դիտեցի Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդման տեսագրությունը: Շատ վիրավորված եմ քեզանից, որ հաղորդման հեղինակի՝ իմ հասցեին արված արտահայտությունը, թե իբր ես քծնում եմ ՀՀ իշխանություններին, չսաստվեց քո կողմից: Անկեղծ լինեմ՝ սպասում էի դրան...Եթե քծնող լինեի, սիրելի՛ ընկեր, շատ-շատերի նման հեռու կմնայի քեզանից դեռ 2008թ.-ին՝ մարտի 1-ին անմիջապես հետեւած ժամանակաշրջանում, երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, փոխանակ իրական մեղավորներին փնտրեր, անամոթաբար քո ամեն մի քայլին էր հետեւում: Իսկ մենք, մտերիմ ընկերներ լինելով, այդ օրերին շարունակում էինք հաճախակի հանդիպել ինչպես Երեւանի սրճարաններում, այնպես էլ Ստեփանակերտում՝ իմ օջախում: Եթե մորթապաշտություն ունենայի կամ իշխանության մոլուցքով տառապեի, նորանշանակ վարչապետ լինելով, արդյո՞ք կգնայի նման ռիսկի, մտածելով, որ մեր յուրաքանչյուր հանդիպումից հետո, հնարավոր է՝ ավարտվեր բարձրաստիճան պաշտոնյայի գործունեությունս, ո՞վ գիտի, գուցե եւ քաղաքական կարիերաս...»

Նախ չգիտես` ինչու այս ընկերը հերոսություն է ներկայացնում Բագրատյանի հետ ընկերությունը, այն դեպքում, երբ ցանկացածին պատիվ կբերի Բագրատյանի՝ մեծ մտավորականի եւ անգերազանցելի տնտեսագետի հետ միայն շփումը։ Բայց ամենաուշագրավը՝ Հարությունյանը անամոթաբար հետապնդում իրականացնելու մեջ է մեղադրում այն իշխանությանը, որի հետ աշխատել է հենց ինքը։

«Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իմ ղեկավարած քաղաքական ուժը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջին օրերից մինչեւ հիմա սատարել եւ սատարում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կասեմ հետեւայլը. այդ մասին հրապարակավ խոսելու ժամն էլ կգա»։

Ներեցեք, պարոն Հարությունյան, ամենեւին պարտադիր չէ խոսել, ձեր քայլերն արդեն իսկ մատնում են ձեր սկզբունքներն ու էությունը։ Հասկանալի է, անշուշտ, որ ամեն գնով ցանկանում եք բազմել նախագահի պաշտոնին, բայց կյանքում ցանկացած պաշտոնից ու կոչումից ավելի թանկ պատիվն ու արժանապատվությունն են։ Քանի դեռ ուշ չէ, բարեկամաբար խորհուրդ ենք տալիս կանգ առեք, վերջապես ձերբազատվեք այդ նիկոլամանիայից, որովհետեւ կյանքը ցույց է տվել, որ Նիկոլի հետեից վազեն, դիմացից, թե ոտքերի տակ թավալվեն, միեւնույն է՝ նա իր շահերն ու հաշվարկներն ունի եւ առավել եւս՝ նրան խորթ է ընկերությունն ու հավատարմությունը։ Այնպես որ հանուն Նիկոլի մի ոտատակ տվեք ձեր ընկերներին։

Ինչ վերաբերում է Անժելա Թովմասյանի մասին ձեր այն դիտարկումներին․« Թող ների ինձ լրագրողական համայնքը, բայց եթե այդ կոչումը կրող մեկը ինչ-որ շրջանակների հաճոյանալու համար ի լուր աշխարհի անձի արժանապատվությունն է վիրավորում, իր գործունեությամբ անպատվում է այդ մասնագիտությունը եւ լրագրող կոչվելու իրավունք չունի», ապա միայն կասենք՝ Ձեր կարծիքը միայն պատիվ է բերում Անժելա Թովմասյանին, ճիշտ հակառակն ամոթալի կլիներ։

Անի Սահակյան

դիտվել է 6129 անգամ
Լրահոս
Այդ անամոթը Նիկոլ Փաշինյանն է Կոտայքի մարզում 6 զինծառայողների վրաերթի ենթարկած ու դեպքի վայրից փախուստի դիմած Mercedes-ի վարորդը կալանավորվել է Էս պատկերը դուք ավելի թեթև կտանեք, եթե միշտ հիշեք, որ նիկոլն էս երկրի համար մեկ սրբապիղծն ա. նա անբարոյական չի, նա ուղղակի չունի բարոյականություն Գլխակերը լրիվ ծաղրունածակի առարկա է դարձրել Հայաստանը, մեր կյանքն ու ապագան. մեկ ա՝ դու գնալու ես, պարոն «գելխեղդ» Կապիտուլյանտ Նիկոլի ստերին հավատալու փոխարեն, ովքեր կարդալ գիտեն, կարդացեք Մհերի ֆիլմը հույսի մասին է, արդար նպատակների իրականացման հույսի մասին է. «Իշխանություն» ֆիլմը ազգային հույսի մասին է Մի քաղաքագիտական ճշմարտություն հուշեմ. ընտրություններում հաղթում են նախքան ընտրությունների օրը Զոհերի պաշտոնական թվերն ու անունները իրար չեն համապաստասխանում. 779 զոհված տղա, ըստ պաշտոնական հրապարակումների, ոչ կռվել են, ոչ էլ զոհվել Սկի կինո նկարելուց էսքան կամեռա չկա Արյան վաճառականի գրոհը Պուտինի թակարդը, Փաշինյանը թփրտում է. վերջը մոտ է ԱԱԾ նախկին պետը ևս զեկուցել է․ Նիկոլ Փաշինյանը ստում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով հրապարակվել է կեղծված պետական գաղտնիք Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում է․ նա զորք կհանի փողոց Պատերազմ՝ անթույլատրելի «զենքերով» Փաշինյանն ուզում է հագուրդ տալ Ալիեւի արյան ծարավին Քաստինգը սկսված է.կապիտուլանտի հպատակներն իրար հերթ չեն տալիս Արամ Առաջինը դժվար թե ինչ-որ մեկի պաշտպանության կարիքն ունենա. Միքայել Մինասյան Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը սկսել է 2014-ին, երբ ես Վայոց ձորի մարզպետն էի. Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լուկաշենկոյի՝ նախագահության ընթացքում «սկզբունքային որոշումներից» մեկը Ես ունեմ միայն մեկ անձնական թշնամանք և այն թուրքի հանդեպ է. Արա Վարդանյան «Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով աղջիկ երեխա է ծնվել Տիրան Խաչատրյանը ևս մեկ հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահի ու Նիկոլ Փաշինյանի Է՛, Օնիկ Գասպարյան… Կացնով կտրել ու գողացել են ՊՆ զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեկ առողջություն հ/կ նախագահ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ Covid-19 դեմ պատվաստանյութի փորձարկում, ինչ հետևանքներ կունենա, ներքաղաքական զարգացումներ, վարչապետի հայտարարությունները Ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմնյուզ հեռուստաընկերության լրագրող Անի Գևորգյանը: Թեմա՝ Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ են հնչեցրել, մանրամասներ կպատմի միջադեպից Ապրիլի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ ԱԺ -ի հարցուպատասխանի ընթացքում արած հայտարարությունները, ներքաղաքական իրավիճակ, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դադարեցում Ապրիլի 16-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ ԱԺ -ի հարցուպատասխանի ընթացքում արած հայտարարությունները, ներքաղաքական իրավիճակ, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դադարեցում Ապրիլի 16-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ ԱԺ -ի հարցուպատասխանի ընթացքում արած հայտարարությունները, ներքաղաքական իրավիճակ, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դադարեցում Ապրիլի 15-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը: Թեմա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները ԱԺ-ում Ապրիլի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրերն են Ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և նրա փաստաբանը: Թեմա՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Սոնա Աղեկյանին բերման էին ենթարկել. մանրամասներ կներկայացնեն այդ գործից Ապրիլի 15-ին` ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը: Թեմա` վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները ԱԺ-ում Ապրիլի 15-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը: Թեմա` վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները ԱԺ-ում Ապրիլի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` վարչապետ Նիկոլ Փաշինյանի աբսուրդային և ամբարտավան հայտարարությունները ԱԺ-ում
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub