Ինչու այսքան խեղճ ու կրակ` Արայիկ Հարությունյան

Օրերս Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ»-ի հյուրը տնտեսագետ Հրանտ Բագրատյանն էր, ով հաղորդման ողջ ընթացքում գովեստի խոսքեր հնչեցրեց Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հասցեին։ Ընդհուպ` նրան համարեց հերոս, ով կռվել է արցախյան ազատամարտում, մեծ ներդրում ունի Արցախի կայացման, տնտեսական զարգացման հարցում։

Հաղորդավար Անժելա Թովմասյանը այս անվերջ գովեստներից հետո հարց ուղղեց պարոն Բագրատյանին՝ ինչպե՞ս հասկանալ Արայիկ Հարությունյանը, ով տասը տարուց ավելի ճանապարհ է անցել Արցախի եւ ՀՀ իշխանությունների հետ, երբեւէ հրապարակային քննադատական խոսք չի հնչեցրել այդ իշխանությունների հասցեին, մեկ անգամ չի բարձրաձայնել, որ այսինչ հարցը սխալ քաղաքականությամբ է տարվում, հիմա բարոյակա՞ն է արդյոք այս անմնացորդ նվիրումը հեղափոխական իշխանություններին, Նիկոլ Փաշինյանի ակտիվացումից վայրկյաններ անց, Հարությունյանը որոշեց ավտոբուսներով մարդ բերել Հայաստան, արդյոք դավաճանություն չէ նախկինների նկատմամբ։

Սակայն Հրանտ Բագրատյանն էլ ավելի ուժգին պաշտպանեց իր բարեկամ-ընկեր Արայիկ Հարությունյանին ու կրկին հարցեր առաջացրեց Անժելա Թովմասյանի մոտ։ Վերջինս փորձեց հակառակվել՝ եթե դուք ասում եք, որ Հարությունյանը հերոս է, ինչո՞ւ իր հերոսությունը, բարոյական նկարագիրը չի դրսեւորվում այն ժամանակ, երբ Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է, Արցախից հազար մարդ ահազանգ հնչեցրեց, իսկ նախկին վարչապետ Հարությունյանի ձայնն այդպես էլ չլսվեց։ Կամ ինչու վերջինս չընդվզեց, երբ հետեւողականորեն նվաստացնում էին Արցախի հերոսներին, քաղաքական ու քրեական հետապնդման ենթարկում նրանց, նախագահի հասցեին վայրահաչում այս իշխանությունները։ Բագրատյանը նույն համառությամբ շարունակեց պաշտպանել, ասելով նաեւ, որ այդ հարցերը պետք է ուղղել անձամբ Հարությունյանին։ Ի պատասխան այս հաղորդման, Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել եւ դիմել Հրանտ Բագրատյանին․ «Զարմացած եմ Հրանտ...
Սիրելի՛ Հրանտ Բագրատյան։ Երեկ քո ֆեյսբուքյան էջում դիտեցի Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդման տեսագրությունը: Շատ վիրավորված եմ քեզանից, որ հաղորդման հեղինակի՝ իմ հասցեին արված արտահայտությունը, թե իբր ես քծնում եմ ՀՀ իշխանություններին, չսաստվեց քո կողմից: Անկեղծ լինեմ՝ սպասում էի դրան...Եթե քծնող լինեի, սիրելի՛ ընկեր, շատ-շատերի նման հեռու կմնայի քեզանից դեռ 2008թ.-ին՝ մարտի 1-ին անմիջապես հետեւած ժամանակաշրջանում, երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, փոխանակ իրական մեղավորներին փնտրեր, անամոթաբար քո ամեն մի քայլին էր հետեւում: Իսկ մենք, մտերիմ ընկերներ լինելով, այդ օրերին շարունակում էինք հաճախակի հանդիպել ինչպես Երեւանի սրճարաններում, այնպես էլ Ստեփանակերտում՝ իմ օջախում: Եթե մորթապաշտություն ունենայի կամ իշխանության մոլուցքով տառապեի, նորանշանակ վարչապետ լինելով, արդյո՞ք կգնայի նման ռիսկի, մտածելով, որ մեր յուրաքանչյուր հանդիպումից հետո, հնարավոր է՝ ավարտվեր բարձրաստիճան պաշտոնյայի գործունեությունս, ո՞վ գիտի, գուցե եւ քաղաքական կարիերաս...»

Նախ չգիտես` ինչու այս ընկերը հերոսություն է ներկայացնում Բագրատյանի հետ ընկերությունը, այն դեպքում, երբ ցանկացածին պատիվ կբերի Բագրատյանի՝ մեծ մտավորականի եւ անգերազանցելի տնտեսագետի հետ միայն շփումը։ Բայց ամենաուշագրավը՝ Հարությունյանը անամոթաբար հետապնդում իրականացնելու մեջ է մեղադրում այն իշխանությանը, որի հետ աշխատել է հենց ինքը։

«Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իմ ղեկավարած քաղաքական ուժը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջին օրերից մինչեւ հիմա սատարել եւ սատարում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կասեմ հետեւայլը. այդ մասին հրապարակավ խոսելու ժամն էլ կգա»։

Ներեցեք, պարոն Հարությունյան, ամենեւին պարտադիր չէ խոսել, ձեր քայլերն արդեն իսկ մատնում են ձեր սկզբունքներն ու էությունը։ Հասկանալի է, անշուշտ, որ ամեն գնով ցանկանում եք բազմել նախագահի պաշտոնին, բայց կյանքում ցանկացած պաշտոնից ու կոչումից ավելի թանկ պատիվն ու արժանապատվությունն են։ Քանի դեռ ուշ չէ, բարեկամաբար խորհուրդ ենք տալիս կանգ առեք, վերջապես ձերբազատվեք այդ նիկոլամանիայից, որովհետեւ կյանքը ցույց է տվել, որ Նիկոլի հետեից վազեն, դիմացից, թե ոտքերի տակ թավալվեն, միեւնույն է՝ նա իր շահերն ու հաշվարկներն ունի եւ առավել եւս՝ նրան խորթ է ընկերությունն ու հավատարմությունը։ Այնպես որ հանուն Նիկոլի մի ոտատակ տվեք ձեր ընկերներին։

Ինչ վերաբերում է Անժելա Թովմասյանի մասին ձեր այն դիտարկումներին․« Թող ների ինձ լրագրողական համայնքը, բայց եթե այդ կոչումը կրող մեկը ինչ-որ շրջանակների հաճոյանալու համար ի լուր աշխարհի անձի արժանապատվությունն է վիրավորում, իր գործունեությամբ անպատվում է այդ մասնագիտությունը եւ լրագրող կոչվելու իրավունք չունի», ապա միայն կասենք՝ Ձեր կարծիքը միայն պատիվ է բերում Անժելա Թովմասյանին, ճիշտ հակառակն ամոթալի կլիներ։

Անի Սահակյան

դիտվել է 5886 անգամ
Լրահոս
«ԿԵՑՑԵ՜Ք, ձեր անունները ոսկե տառերով կգրվի Հայակական իրավագիտության պատմության դասագրքերում». Արթուր Ղազինյան ՊՆ-ն ուզում էր «քցել» պայմանագրային զինծառայողներին, իսկ այս Սահմանադրական դատարանը դա հակասահմանադրական ճանաչեց․նախկին զինվորական (video) Երևանի բնակիչը որոշել է իր ծանոթի հետ բիզնես հիմնելու և ներդրում կատարելու պատրվակով վերջինիցս խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար Մարտի 1-ի զոհերն ու «Այո»-ի բրենդինգը․ 7or TV. տեսանյութ Հակահայկական արշավ՝ ռուսական մամուլում. Ի՞նչ է մտածում Փաշինյանը Արցախյան նոր «մտատանջանքներ» Բաքվից. Թուրք-ադրբեջանական ճնշումն ուժգնանում է Կողմնորոշվեք պարոնայք․ մարտահրավեր, թե ծաղրուծանակ Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով Արխիվային փաստաթուղթը հաստատում է «Այո»-ի 1991թ. լոգոյի հեղինակին. նա 40 ռուբլի հոնորար է ստացել Էս գլխից էնպես կկտրեին թաթիկներն ու տոտիկները, որ չէր հասցնի «ա՛խ» քաշել... Արսեն Թորոսյանը՝ դասապրոցեսը դադարեցնելու մասին Սիրտը վատացավ ու չկարողացան փրկել. ինչից է մահացել Սամվել Կարապետյանը 100-ից ավելի մահացա՞ծ. «Կորոնան» Ադրբեջանում ծաղկունք է ապրում… Բակո Սահակյանը կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել Հանրաքվեի քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունն իշխանությունների օգտին է գործել. «Մեդիա պաշտպան» Մեր խաբված ժողովուրդը խաղալիք է դարձել նիկոլների ձեռքում. հայտարարում են՝ կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր չէ Խոնարհվում եմ ձեր կամքի և հայրենասիրության առաջ Շնորհավորում եմ բոլորիս․ ՍԴ դատավորներից որևէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց Բացակայությունների ո՞ր տոկոսի դեպքում են հավելյալ միջոցառումներ ձեռնարկվում, դասապրոցեսները դադարեցվում Ռոման Բաբայանը քննադատել է «НГ»–ին՝ Սումգայիթի դեպքերը խեղաթյուրված ներկայացնելու համար Այսօր ավարտվեց Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հերթական դավադրության ժամկետը Վահագն Հովակիմյանը ստում է. դրամահավաքի նախապես հայտարարված նպատակը եղել է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորումը ՍԴ որևէ դատավոր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. այսօր վերջին օրն է Նման նախարարի կարծիքն ինձ համար զրո արժեք ունի. Սերժ Սրապիոնյան Իմ մասին գաղտնի տեղեկությունը ՊՆ-ից հանրայնացրել են.սա անթույլատրելի է․ իրավապահներն անգործություն են դրսևորում․նախկին սպա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ, «Ղարաբաղյան պատերազմի միության» անդամ Գառնիկ Առաքելյանը: Թեմա` ազատամարտիկը կանդրադառնա մի շարք խնդիրների, իր հանդեպ սպառնալիքներին, Արցախում սպասվող ընտրություններին Փետրվարի 28-ին, ժամը 11.00-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում տեղի կունենա ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ասուլիսը:Թեմա՝ Էրդողան-Ալիև հանդիպում և Արցախի հիմնախնդիր: Բանախոսը կանդրադառնա նաև Սումգայիթյան ջարդերին և Խոջալուին:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ Փետրվարի 28-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտ. դոկտ. Վահան Համազասպյանը: Թեման՝ «Շիրակում և Արցախում առաջին հելիոֆիկացված գյուղերի ստեղծման ծրագիր. ինչ քայլեր են արվել այդ ուղղությամբ, ընթացքը, արդյունքները, այլ հարցեր և ծրագրեր»: Փետրվարի 28-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը և Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ կենտրոնի բժիշկների ու աշխատակիցների բողոքը տնօրեն Սամվել Գրիգորյանին աշխատանքից ազատելու դեմ. ՀՀ Ան որոշումը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի միավորումը «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին. երևույթի վտանգներն ու ռիսկերը. խնդրի լուծման հեռա... ՓԵՏՐՎԱՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանի, Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի, Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի լարային բաժնի աշակերտներ Արտյոմ Իոանիսյանի, Միքայել Ոսկանյանի, Մարի Հակոբյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Խորվաթիայում կայացած թավջութակահարների 12-րդ միջազգայի... ՓԵՏՐՎԱՐԻ 28-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանի, «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ տնօրեն Միքայել Եզեկյանի, «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ասատրյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգի պարզեցման մանրամասները: սիրով հրավիրում ենք մասնակցելու և լուսաբանելու Հայաստանում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցի շնորհանդեսին և հանրային քննարկմանը: Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ ժամը 11։00-ից մինչև 14։00-ը Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում: Փետրվարի 28-ին, ժամը 13:00-ին հրավիրում ենք լուսաբանելու Ռուսական «Մասլենիցան» Երևանում խորագրով միջողառումը Փետրվարի 28-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբում իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն վարկային կազմակերպություներից տուժած մի շարք քաղաքացիներ և նրանց փաստաբանները: Փետրվարի 28-ից 29-ը առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա սպորտային-պարահանդեսային պարերի Երևանի միջազգային բաց առաջնությունը։Առաջիկա առաջնության մասին փետրվարի 27-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք ասուլիսի ընթացքում կպատմեն միջոցառման նախաձեռնող, պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանը, Պարի հարավային միության նախագահության անդամ, միջազգային կարգի մրցավար Իլյա Ուվարովը և պարահանդեսային պարերի աշխարհի չեմպիոն Արսեն Աղամալյան...