Չեչնիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչապետը
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը բուժման կուրս է անցնում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտնել նախագահի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովը:
«Սա սովորական պրակտիկա է, և այն օգտագործվում է բոլոր սուբյեկտներում»,- նշել է մամուլի քարտուղարը: Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ արձակուրդների ընթացքում Քադիրովի լիազորությունները բազմիցս փոխանցվել են Մուսլիմ Խուչիևին և նրա նախորդներին: