Նիկոլ Փաշինյան, ինչու՞ առողջապահության ոլորտի անգրագետ պատասխանատու Թորոսյանին չես ասում՝ տղա ջան, էս ի՞նչ ես անում (video)

Առողջապահության նախարարությունը հերթական անգամ կայացնում է գաղտնի որոշումներ։ Կա որոշում փակել հանրապետության տարածքում գտնվող մի շարք ծննդատները։ Նման որոշում կարող է կայացնել միայն Կառավարությունը, բայց այդպիսի որոշում Կառավարությունը չի կայացրել։

Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Պարացելսուս» ՀԿ ղեկավար , բժիշկ Նունե Ավանեսյանը։ Բժշկուհու խոսքով՝ ծննդատների փակվելն իրականացվում է վարչարարության խախտմամբ։

Հաղորդման մյուս հյուրի՝ «Հանրային վերահսկողություն կենտրոն» հկ-ի ղեկավար Բաբկեն Հարությունյանի խոսքով՝ ծննդատների փակումը չի կարող այնպես լինել, որ աշխատակիցները վերջին պահին իմանան դրա մասին. «Դուք եկել եք իշխանության, որպեսզի ծառայեք ժողովրդին, ոչ թե ձեր կամքը թելադրեք։ Ի՞նչ է նշանակում, որ ասում եք՝ Մարալիկի ծննդատանը պետք է լինի գոնե 150 ծնունդ, որպեսզի չփակվի բուժհիմնարկը»։

Նունե Ավանեսյանը, շարունակելով Հարությունյանի խոսքը, նախ հարց բարձրացրեց՝ ի՞նչ հաշվարկներ են արել, որ նշում են, թե յուրաքանչյուր ծննդատանը պետք է գոնե 150 ծնունդ լինի. «Ես նաև չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է մարզպետները զբաղվեն համապատասխան բաժանմունքների պատրաստվածությամբ, առողջապահական ծրագրերի մշակմամբ, չէ՞ որ դա նախարարության գործառույթն է»։

Նրա դիտարկմամբ՝ այսօր Արսեն Թորոսյանի միակ գործառույթն իր շրջապատին, ընկերներին պաշտոնների նշանակելն է։

«Առողջ հանրություն» հկ ղեկավար Մարինա Խաչատրյանն էլ համաձայն է Արսեն Թորոսյանի այն կարծիքի հետ, որ ծննդատների փակումն անձերի դեմ չէ. «Այո՛, Արսեն Թորոսյանը ճիշտ է ասում։ Սա ոչ թե անձնավորված ծրագիր է, այլ գլոբալ։ Իրենք ուզում են վերջնագծին հասցնել Հայոց ցեղասպանությունը»։

Մարինա Խաչատրյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենց պայքարը «Գարդասիլ» պատվաստանյութի դեմ է, և նրա համոզմամբ՝ հենց այս պատվաստանյութի կիրառմամբ էլ սկսվել է գլոբալ ծրագրի իրականացումը։

«Հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Իրինա Հարությունյանն էլ համոզված է, որ մարզերում ծննդատների փակումը հանգեցնելու է տներում ծննդաբերություններին. «Եթե մարդն իր հղի կնոջը Երևան հասցնելու, ֆինանսական հնարավորություն չունի, ապա կինը ծննդաբերելու է տանը»։

Մարինա Խաչատրյանն էլ հավելեց, որ տներում աճելու է անգամ աբորտների թիվը։

Բաբկեն Հարությունյանը համոզված է, որ ծննդատների փակումն ուրիշ նպատակ է հետապնդում. «Ծննդատները փակելով մարդիկ գործազուրկ են դառնում, ինչի հաշվին մի երկուսի աշխատավարձերը բարձրացվում են, որն էլ հետո Նիկոլ Փաշինյանը կներկայացնի որպես ձեռքբերում, և մարդիկ կմոռանան, որ շատերը դարձել են գործազուրկ»:

Նունե Ավանեսյանը չի հասկանում՝ ինչպես երկրի ղեկավարը առողջապահության ոլորտի անգրագետ պատասխանատուին չի հարցնում՝ տղա ջան, էս ի՞նչ ես անում:

Մարինա Խաչատրյանն էլ պատասխանելով այն դիտարկմանը, որ ծննդատների փակումը պայմանավորված է մահացության դեպքերի հետ, ասաց, որ այդ ծննդատներում մահացության դեպքեր գրեթե չեն գրանցվել, անգամ առավել բարդ հղիություններն են պատվով անցկացրել ու առողջ ծնունդ ընդունել:

դիտվել է 1121 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am