Ինչ ծուղակ է մտածել Փաշինյանը քաղաքական դաշտի համար

Իշխանությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների։ Արդեն ձեւավորվում են բարեփոխումների հանձնաժողով, ինֆորմացիոն հոսքերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հետ վերադարձնել նախագահական համակարգը եւ երկարացնել իր իշխանությունը։ Ինչպիսի փորձ արեց ժամանակին նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, երբ պետության կառավարման մոդելը դարձնելով խորհրդարանական՝ ծրագրել էր երկու ժամկետ նախագահ աշխատելուց հետո ցմահ վարչապետի պաշտոնը զբաղեցնել։ Նիկոլ Փաշինյանն, անշուշտ, բազմաթիվ պատճառներ ունի գնալու այդ փոփոխությանը։ Նախ լույսի արագությամբ կորցնում է իր վարկանիշը՝ զրո տնտեսական եւ սոցիալական քաղաքականություն, զրո ներդրումներ, դատական իշխանության բացահայտ տնօրինում եւ այլն, եւ այլն։ Հասկանում է, որ ոչ գաղափարական հենքի վրա ձեւավորված թիմում արդեն մտել է պառակտման ցեցը եւ գործող Սահմանադրությունը վարչապետի անվստահության հնարավորություն է սահմանում, ուստի հարկավոր է օր առաջ ապահովագրել իրեն այդ վտանգներից եւ վերադառնալ միահեծան՝ նախագահական կառավարման։

Ավելի վաղ մենք գրել ենք, որ Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու հարցով բանակցել է տարբեր ուժերի հետ, ՀՅԴ-ն կտրականապես մերժել է՝ հիշեցնելով, որ իրենց համար սկզբունքային է կառավարման գործող մոդելի գոյությունը, Գագիկ Ծառուկյանն էլ առանձնապես կողմ չէ սահմանադրական փոփոխություններին։Այդուհանդերձ, գործընթացների հունը հուշում է, որ իշխանությունը չի նահանջելու եւ արդեն իսկ ձեւավորվում է բարեփոխումների հանձնաժողով։

Այդուհանդերձ, ուշագրավ է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լռությունը, նա օրը տասնյակ թեմաներով «լայվեր» է մտնում, բայց առանձնապես չի կարեւորում այս փոփոխությունը։ Չի բացառվում, որ գործընթացը սոսկ իմիտացիա է եւ վերջում վարչապետը կհայտարարի դրա չեղարկման մասին։ Նախ, որ հանրաքվեն եւ նման արմատական փոփոխությունները ռիսկային են եւ որպես կանոն հենց այդ ժամանակ են ֆորս-մաժորներ ի հայտ գալիս։ Ու դժվար է կանխատեսել՝ Փաշինյանն այդ պրոցեսից շահած, թե պարտված դուրս կգա։

Փոխարենը այդ թեկուզ թվացյալ գործընթացի շուրջ կգեներացվի քաղաքական ողջ դաշտը՝ շեղելով ուշադրությունն իրական խնդիրներից, ողջ էներգիան կվատնվի թվացյալ փոփոխությունների օրակարգի վրա, իսկ վերջում Փաշինյանը կհայտարարի, թե հրաժարվում է այդ փոփոխություններից ՝ դրա համար ներկայացնելով «հիմնավոր» փաստարկներ։ Թե ինքը չի ցանկանում Սերժ Սարգսյանի օրինակով հավերժացնել իր իշխանությունը, պարզապես թիմը նման ցանկություն ուներ, ինքն էլ որոշել էր չմերժել։ Կասեցմամբ հընթացս մի քանի հարց կլուծի, թիմում մի ստվար զանգվածի, ովքեր ենթադրվում է, որ կընդվզեն դրա դեմ, «հանգիստ կնստեցնի տեղները», կհնազանդեցնի իրեն, ապա կվաստակի նաեւ դեմոկրատ ղեկավարի դափնին, իսկ քաղաքական դաշտին էլ «մատ» կանի՝ կասեցնելով պայքարի ընթացքը։ Ուստի, պետք չէ մտնել իշխանության թելադրած օրակարգի մեջ, հատկապես, երբ իշխանությունն ավելի կարեւոր քննադատվելու որոշումներ է ընդունում նաեւ այսօր։

Անի Սահակյան

դիտվել է 4204 անգամ
Լրահոս
Ով է կառավարության «ասիչը»՝ Արսեն Թորոսյանը, թե՞ Նիկոլ Փաշինյանը Դոլարի կուրսը՝ հանուն գազի թանկացման Ի՞նչ եղավ էն հեռախոսով տեղորոշման ու զանգերի ֆիքսացիայի նախագիծը ԱՄՆ հետախուզությունը 2019թ. նոյեմբերից գիտեր սպառնալիքի մասին. Իրանի նկատմամբ դաժանությունը շարունակվում է Ի՞նչ «հասկացրեց» Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանին․ Բորիս Մուրազի. անոնս Ավելի լավ չէ՞ր այս կառավարության փոխարեն արհեստական բանականությամբ ռոբոտներ ընտրեիք Կառավարությանը փող է պետք, կմտնեն ընտանիքներ Տպավորություն ունեմ, որ ականատես ենք իշխանության ամենաբարձր էշելոններում разброд и шатания-ի Ստացվում է, որ Թորոսյան Արսենի ձեռքը մի ամբողջ երկիր կրակն է ընկել Նորից պարգեւավճարների մասին Առաջարկում եմ չհապաղել ու առաջիկայում նիստի օրակարգ մտցնել այս նոր սերնդի հրապարակը «Հեղափոխության Հրապարակ» անվանակոչելու նախագիծ» Ռուս եկեղեցու առաջին եկեղեցականը կորոնավիրուսից մահացել է Առաջիկա տարիներին նախկին կյանքին վերադարձ չի լինի. նախարար Հունվարին այսքան ձյուն չէր եկել. Գագիկ Սուրենյանը ձնառատ Գեղարքունիքից լուսանկար է հրապարակել Օրենքը նախատեսում է 30-օրյա ժամկետը ևս 30-օրով երկարաձգելու հնարավորություն. պարզաբանում ՃՈ-ն հրապարակել է «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում երթեւեկության փոփոխության գծապատկերը Ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ Արսեն Թորոսյանը ինքնախուճապի մեջ է 12,2 մլրդ դոլարի համախառն արտաքին պարտք, որը դեռ ավելանալու է Անիծեմ, աշխատավարձով ապրող նախարար ըլլաս Վարորդները, որոնց մոտ կորոնավիրուս էր հաստատվել Հայաստանում, տեղափոխվել են Վրաստան Աշտարակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել փոսի մեջ. վարորդին հասցրել են հիվանդանոց ՊՈԱԿ-ի տնօրենի անփութության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 36 մլն. ՀՀ դրամի վնաս. ՔԿ Գեղարքունիքի մարզպետը կոչ է անում մեռելոցին ննջեցյալների շիրիմներին այցելել միայն ընտանքիներով Նախարարությունն աշխատաքի է հրավիրում կրտսեր բուժաշխատողների
Ամենաընթերցվածները
Շուտով
BBC-ի արաբական ծառայության ղեկավար Էդմոնդ Սաբելլան կանցկացնի վեբինար բջջային լրագրության թեմայով:  Այն տեղի կունենա ապրիլի 11-ին, Հայաստանի ժամանակով՝ ժամը 14:00֊ին: Վեբինարն անցկացվելու է Zoom տեսազանգերի իրականցման ծրագրի/հավելվածի միջոցով։  Գրանցվելու համար անցեք այս հղումով՝ https://zoom.us/webinar/regist... Ապրիլի 10-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեման՝ «Ինչու՞ է Մասիս Մայիլյանը դիմում բոյկոտի (սոցհարցումների տվյալների հիման վրա)»: Ասուլիսը կհեռարձակվի ուղիղ եթերով: Ապրիլի 9-ին, ժամը՝13:00-ին, «Հոդված 3» ակումբը ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով կազմակերպում է քննարկում «Հայ-ռուսական «գազային» թնջուկը. ի՞նչ ավարտ կունենան բանակցությունները» թեմայով: Քննարկումը հասանելի է այստեղ՝ https://www.facebook.com/article3club/live/: Հանդիպման աշխատանքային լեզուներն են՝ հայերենն ու ռուսերենը։ Բանախոսներն են. ՍԵՐԳԵՅ ԱՂԻՆՅԱՆ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ, Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ ԻԳՈՐ ՅՈՒՇԿ... Ապրիլի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձգձգվող դատավարությունը և դատավորի անհետացումը: Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը և ռադիոն ապրիլի 10-ին, ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով) մուլտիմեդիա լրագրության վեբինար կանցկացնի, որին կմասնակցեն հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Ապրիլի 9-ին՝ ժամը 13:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «ՔԿՀ-ները պատրաստ չէի՞ն կորոնավիրուսի տարածմանը․ դիտորդական խումբն ու նախարարությունը հակասում են միմյանց» թեմայով: Բանախոսներ՝ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Հասմիկ Հարությունյան՝ Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Ռոբերտ Ռևազյան՝ Դիտորդական խմբի անդամ  Նարե Հովհաննիսյան՝ Դիտ... Ապրիլի 9-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ 334 սրահում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կանցկացվի «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ իրավիճակի պայմաններում» թեմայով հեռավար քննարկում Ապրիլի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ ԿԱՀԿ-ի անասնաբուժական ծառայությունների որակի գծով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը և բժիշկ Կ. Կիրակոսյանը: Թեմա` համաճարակային իրավիճակի մութ կողմերը Ապրիլի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են մեդիափորձագետ Կարեն Քոչարյանը և բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը: Թեմա` Վարչապետ Փաշինյանի վերջին ասուլիսը` ուղիղ եթերները, ինչպես են գնահատում նրա կողմից հնչեցված հայտարարությունները, տնտեսական վիճակը կորոնավիրուսի պայմաններում: Ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանններ Հայկ Ալումյանը և Արամ Վարդանյանը: Թեմա` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Քոչարյանի դատական գործ` անընհադ ձգձգվող նիստեր, դատավորի նիստին չներկայանալը: