Փաստաբանների պալատը կստեղծի փաստաբանների իրավունքների խախտումներն արձանագրող աշխատանքային խումբ
Փաստաբանների պալատը կստեղծի փաստաբանների իրավունքների խախտումներն արձանագրող աշխատանքային խումբ:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 2020 թվականի հունվարի 14-ի նիստում քննարկվել է փաստաբանների մասնագիտական գործունեության հետ կապված խոչընդոտները, ինչպես նաեւ փաստաբաններին սպառնալու եւ վիրավորելու դեպքերը կանխելու/վերացնելու հարցը:
Խորհրդի անդամներն արձանագրել են, որ փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը շարունակվում են եւ հաճախ ուղեկցվում են փաստաբանների նկատմամբ վիրավորանքներով, հայհոյանքներով եւ սպառնալիքներով:
Խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ այդ հարցերով բազմիցս դիմել են իրավասու պաշտոնատար անձանց, այդ թվում առաջարկել են քրեականացնել փաստաբանին մասնագիտական գործունեության առնչությամբ վիրավորելու արարքը, սակայն առ այսօր խնդիրը չի լուծվել:
Խորհրդի անդամների առաջարկով Փաստաբանների պալատի նախագահը կստեղծի աշխատանքային խումբ՝ խորհրդի անդամ Գայանե Դեմիրչյանի համակարգման ներքո, վերջին ժամանակահատվածում փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող, ինչպես նաեւ փաստաբաններին սպառնալու եւ վիրավորելու դեպքերն արձանագրելու եւ խորհրդին ներկայացնելու նպատակով: