Բոլոլա կամ խռովված խաղաղության մեր ժամանակները. ծննդատներ

Անցյալ տարի, երբ կառավարության առջև բողոքող մեր հպարտ համաքաղաքացիներից մեկը գործածեց «բոլոլա ա լինելու» արտահայտությունը, շատերը զվարճացան իրարանցում, խառնաշփոթ, քաոս իմաստերն արտահայտող այդ բարբառային բառի կիրառությամբ:

Մեկ տարի առաջ դժվար էր ենթադրել, որ բոլոլա-ն` խառնաշփոթն ու քաոսը, դառնալու է մեր իրականության, մեր ընթացիկ կյանքի անբաժանելի ուղեկիցը:

Համատարած բոլոլա, որովհետև գրեթե չկա ոլորտ, որ կառավարվի հեռանկարային, ինստիտուցիոնալ ծրագրերով, ծրագրեր, որոնք կհաղթահարեն երկրի լրջագույն մարտահրավերները, կխթանեն հանրային լավակեցությունը և մեզ՝ որպես հասարակություն և պետություն, կմոտեցնեն ցանկալի ապագային:

Նոր իշխանությունների քաղաքական և վարչական ողջ էներգիան կենտրոնացել է ոչ թե հանրությանը միավորող օրակարգերի, իրական արժեքների գեներացման, առողջացման, հանրային համերաշխությունը ամրապնդելու վրա, այլ անցյալի կույր մերժումի, հասարակությունը պառակտելու և մեկը մյուսից արկածային, չմտածված, ամեն գնով սեփական գերազանցությունն ու օրիգինալությունը շեշտող տուրբուլենտ քայլերի վրա:

Քաղաքական դիսկուրսում զուր է պետական ռազմավարական ծրագրերի փնտրտուքը. այնտեղ համատարած պոպուլիզմ է, վրեժխնդրություն, ստատուսային անորակ գզվռտուք, ոչ պրոֆեսիոնալների հեծանվահայտնագործությունների ճիգ:

Ու մինչ տարածաշրջանը շիկանում է իրանաամերիկայն լարվածությունից, իշխող քաղաքական թիմի դիսկուրսում բլինչիկից զուգարանակոնք ձգվող անարժանապատիվ մտահորիզոնն է, միմյանց մերկացումն ու ամուսնանալու մասին շրիշակային/պլինտուս/ ակնարկները:

Իշխանության է եկել քաղաքական մի թիմ, որը երկխոսային հարաբերություններ չի կառուցում ոչ միայն հասարակության և քաղաքական ուժերի հետ, այլև որքան էլ տարօրինակ է՝ սեփական թիմի հետ:

Ու բոլոլան ամենուր է, համատարած, ու յուրաքանչյուր օրը նոր ցնցում է, տեղական բողոքի ալիքները հաջորդում են միմյանց. նոր մարտահրավերներ, վրդովված խաղաղություն ու հուսահատություն, անելից փողոցում հայտնված ու ճանապարհներ փակելով հարցեր լուծող փորձող հանրություն…

Երեք օր է՝ մի քանի համայնքներ, նաև հասարակության մի ստվար մաս, ցնցվում է համայնքային մի շարք ծննդատների լուծարման լուրերից:

Խոսվում է արդեն շրջանառվող որոշման մասին. համայնքները, բուժանձնակազմն ու հնարավոր շահառուները մոլորված են, բազմաթիվ հարցեր անպատասխան են, անհստակ, մոլորեցնող:

Ընդվզում, հոգեխռով ու վիրավորված նախկին հպարտ քաղաքացիներ… Հետո հայտնվում են մարզպետներն ու հայտարարում, որ նախարարի որոշում կա, բայց գրավոր չէ ու խցանվել է ինչ-որ ընթացակարգային ճանապարհերում: Որոշում կա, բայց չի ծանուցվել… Նախարարի որոշում կա, բայց, բայց… Տեղում քաղաքական որոշում է ընդունվում և գոնե երկու մարզպետի/Կոտայքի և Տաուշի/ կողմից հայտարարվում, որ ծննդատները չպիտի լուծարվեն, այլ վերազինվեն ու գործեն:

Խառնաշփոթ, անհստակություն, հակասական հաստատումներ, այլընտրանքների բացակայություն, մի խոսքով՝ իսկական բոլոլա:

Այս պահին չեմ ուզում անդրադառնալ այս կամ այն կոնկրետ ծննդատան փակվել-չփակվելու իրողությանը կամ ծնելիության խթանման պետության հանձնառությանը կամ դրա չգոյությանը, հինգ միլիոն դառնալու վարչապետական հեռահար երազանքին: Բայց չեղած բանին ինչպես անդրադառնամ…

Ինձ առավել անհանգստացնում է երկրի կառավարման մակարդակում որոշումների կայացման որակը, դրանց ռացիոնալությունը, չհիմնավորվածությունը, միևնույն քաղաքական թիմում հակադիր տեսլականների ու պատկերացումների գոյությունը կամ առհասարակ դրանց բացակայությանը…
Եվ այսպես ամեն օր, գրեթե բոլոր ոլորտներում…

Երբ Աստծո յուրաքանչյուր լուսաբաց դիմավորում ես հնարավոր արկածախնդրության հերթական ներքին տագնապով…

Հ.Գ. Երեկ Համազգայինի թատրոնում վայելեցի Մոպասանի «Փափլիկը» բացառիկ բեմադրությունը. Բարձր գեղագիտություն, ընտիր խաղ, թատրոն արվեստի խնկարկում: Իսկ մի քանի ամիս առաջ տասը մշակութային կառույցների փակման ցանկում շրջանառվում էր նաև Համազգայինի թատրոնի անունը: Եվ ի՜նչ ճիգ ու նյարդեր պահանջվեցին ոլորտի կառավարման տխրահռչակ պատասխանատուներին հասկացնելու, որ թատրոնը և էլի կառույցներ պիտի ապրեն:
Քանդելը հեշտ է, իսկ կառուցե՞լը…

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 280 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am