Մարիամ Փաշինյանը չափահաս քաղաքացի է և իրավունք ունի իր տեսակետը հայտնել․ Մակունց
ՀՀ վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը չափահաս քաղաքացի է եւ իրավունք ունի իր տեսակետը հայտնել տարբեր հարցերի առնչությամբ, այդ թվում հանրային կերպով, այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Մակունցը չպատասխանեց հարցին, թե ինքը Վանեցյանի կողմից պետական հեղաշրջման փորձի մասին տեղեկություն ունի, թե ոչ:
«Ես չեմ կարող մեկնաբանել որեւէ բան։ Ես ինքս չեմ կարող դրան արձագանքել»,- կարճ ասաց նա: