Հաղորդավարուհին ուղիղ եթերում իմացել է ավագ եղբոր մահվան մասին ու, արցունքները զսպելով, շարունակել հաղորդումը (տեսանյութ)
Հորդանանյան Dijlah TV հեռուստաալիքի հեռուստահաղորդավարուհի Սահար Աբբաս Ջամիլը «Որոշեք ինքներդ» հաղորդման ուղիղ եթերում իմացել է ավագ եղբոր` իրաքցի գեներալ-մայոր Թարիք Աբբաս Ջամիլի մահվան մասին: Տեսանյութը հասանելի է YouTube սոցիալական կայքում:
Լրագրողը հեռուստադիտողից ներողություն է խնդրել տխուր լինելու համար:
«Լրագրողի հիմնարար սկզբունքն անձնական կյանքն աշխատանքային պարտականություններից տարանջատելն է, սակայն ինձ հենց նոր հայտնեցին, որ մահացել է իմ ավագ եղբայրը»,- հայտարարել է հաղորդավարուհին` կարողանալով զսպել արցունքները: