Փաշինյանի մեսիջը Վանեցյանին

Մի կողմ թողնենք հոր կողմից աղջկան քաղաքական խնդիրների մեջ ներքաշելու հարցի բարոյական ու արժեհամակարգային կողմը։ Դա այլ հարթության հարց է։ Նաև՝ դաստիարակության ու ընտանիքում տիրող մթնոլորտի։

Եթե Մարիամ Փաշինյանն ինքնուրույն է որոշել «ռազբորկա» բացել «Արթուր ջանի» հետ, ապա դա վատ է։ Իսկ եթե Մարիամն այդ ամենն արել է Նիկոլ Փաշինյանի ցուցմամբ, ապա դա շատ վատ է։

Ամենավատն այն է, որ իրականությունը երրորդ տարբերակում է, այն է՝ Նիկոլն ուզեցել է ներքաշել ու որևէ խնդիր չի տեսել այդտեղ, իսկ Մարիամը մեծ էնտուզիազմով մտել է քաղաքական ինտրիգների ու, ինչպես ԱԺ խոսնակը որակեց, «կենցաղային խոսակցության» մեջ։

Ի՞նչ է ուզում Փաշինյանը Վանեցյանից

Նիկոլ Փաշինյանը վախենում է։ Վախի պատճառն անտեղյակությունն ու անորոշությունն է։

Նա գիտի կամ զգում է, որ ԱԱԾ նախկին ղեկավարն իր դեմ կոմպրոմատներ ունի, քանզի վարչապետի ամեն օրվա աշխատանքը քրեական օրենսգրքի ու բարոյականության հետ հակադրվող գործընթաց է։ Կոմպրոմատներն ամենուրեք են։ Վանեցյանին մնում էր դրանք մոտիկից արձանագրելը, ինչը նա, ըստ ամենայնի, արել է։

Փաշինյանը մի պահ իր ամբողջ իշխանական համակարգը կառուցել էր Վանեցյանի վրա։ Բայց դա նշանակում էր նաև ապօրինի հրահանգների իջեցում «մեկ պատուհանի սկզբունքով»։ Վանեցյանը շատ լավ հասկանալով, որ այդ ամենը լավ ավարտի չի հանգեցնելու, տարանջատվեց «ժողովրդի» վարչապետից։

Հիմա Նիկոլը գիտի, որ իր դեմ կոմպրոմատներ ունի Վանեցյանը, բայց զուտ փաստական առումով (ձայնագրություն, նկարահանում և այլն) չգիտի, թե կոնկրետ ի՞նչ նյութ կա Վանեցյանի ձեռքի տակ։

Նիկոլը հասկանում է, որ այդ կոմպրոմատն իր դեմ կիրառվող ատոմային ռումբի էֆեկտ է ունենալու, ուստի ուզում է այդ զենքը պայթեցնել հնարավորինս շուտ։ Մարիամի շուրթերով նա «խոսեցնում» էր Վանեցյանին։ Ավելի ճիշտ՝ սադրում։ Սադրում, որպեսզի Վանեցյանը խոսի և ներկայացնի կոմպրոմատները։

Նիկոլի հաշվարկն այն է, որ եթե այդ կոմպրոմատների արտահոսք լինելու է, ապա լինի հիմա, այլ ոչ թե քաղաքական լարված փուլում (օրինակ՝ փետրվարին)։

Եթե Վանեցյանը հիմա խոսի ու ներկայացնի Փաշինյանին մերկացնող փաստեր, ապա դրա քաղաքական կապիտալիզացիան չի լինի։ Նրա ասածները կդառնան լրատվամիջոցների հիմնական նյութերը, կապահովեն առավելագույնը մեկ շաբաթվա թեմա և վերջ։ Նիկոլը հազար ու մի «կապիկություններ», ձերբակալություններ ու շոուներ կանի այդ մեկ շաբաթվա մեջ և թեման կփակվի կգնա։ Իսկ եթե Վանեցյանը խոսի ճիշտ պահին, ապա նրա խոսքը կարող է թողնել այն ազդեցությունը, ինչ ազդեցություն որ թողեց Իվանիշվիլու թիմի կողմից վրացական բանտերում բռնության կադրերի հրապարակումն ընտրությունների նախաշեմին։

Փաշինյանը ուզում է կռիվը տալ հենց այսօր, քանզի հակառակ ճամբարում դեռ բյուրեղացման գործընթացները չեն ավարտվել, ուստի բաց դաշտում մարտի դուրս գալն այս պահին իրեն է ձեռնտու։ Իսկ դա նշանակում է, որ «ժողովրդի» վարչապետի գլխավերևում առայժմ պետք է կախած պահել «դամոկլյան սուրը», քանզի այս փուլում կոմպրոմատային զենքի կիրառման սպառնալիքն ավելի ազդեցիկ է, քան բուն «զենքը»։

Նիկոլին հենց այդ սպառնալիքն է հունից հանում, և նա խաղի մեջ է մտցրել իր աղջկան, որպեսզի ամեն գնով «խոսեցնի» Վանեցյանին։ Ինքնին հասկանալի է, որ Վանեցյանն այս փուլում խոսելու մոտիվացիա չունի։ Խոսքը պետք է քաղաքական տեր ունենա, որպեսզի քաղաքական արդյունք ապահովի (իշխանափոխություն՝ վարչապետափոխության տեսքով), այլ ոչ թե քարոզչական էֆեկտ։ Խոսքը պետք է հնչի ճիշտ պահին, ճիշտ տեղում՝ մինչև այդ կոմպրոմատի ուրվականով հոգեխանգարմունքի մեջ գցելով առանց այն էլ տվայտանքների մեջ գտնվող կլիենտին։

Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 1176 անգամ
Լրահոս
Ի՞նչ կարդալ. 7 գիրք՝ Տաթևիկ Կարապետյանից Մինչև կյանքիս վերջը կմնամ քո հավատարիմ զավակ, Արցախ. Վիտալի Բալասանյան Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Volkswagen-ն ու Mercedes-ը. կա վիրավոր Հայտնի է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի օրը Հիվանդանոցում մահացել է նաև վրաերթի ենթարկված երկրորդ տղամարդը (տեսանյութ) «Ջրում» է ստուգումների արդյունքները Նիկոլ Փաշինյանին կամ տապալում են, կամ ինքն է գնում տապալման. Լարիսա Ալավերդյան (video) Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը Որ նախկին պաշտոնյան որքան գումար է վճարել պետբյուջե Թաղեցիք սերը միմյանց հանդեպ, վերացավ մարդկայինը Լավ, էս ինչ ե՞ք անում դուք, լրիվ ե՞ք գժվել, էս ինչ սարսափելի վիճակ է Էս պետությունը բժշկին քիչ է վճարում որպեսզի խնայված միջոցներով «Այո»–ի բրենդինգի 6 միլիոն դրամանոց մրցանակային ֆոնդն ապահովի 2008-ի մարտի 1-ի գիշերը քաղաքացիների մեջ եղել են ավտոմատավորներ. նոր տեսանյութ ենք գտել Անցած տարվա մակրոտնտեսական ցուցանիշների մեջ ամենամեծ աճ արձանագրած ոլորտը ծառայություններն են Հերթական կրակոցները՝ Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանը վախենում է բարձրաձայնել կարգավորման իր սցենարը, որովհետև հայ հասարակությունը գուցե պայթի. Տարասով Սահմանադրության 25 փոփոխություն, բռնատիրություն և փախուստ. սա՞ է սպասվում Հայաստանին և Փաշինյանին. Yerkir.am «Հիմա հասկանում ե՞ք, թե ինչքան տհասներ են վխտում մեր կողքին». Գևորգ Պետրոսյան «Մնացել էինք ես ու Էդոն». Վահագն Վարագյանին կանչել են Քննչական կոմիտե Այ տղա Պողոս, դու դատավորներին գործից հանել ես, դու էլ բարի եղիր նշանակել Բանակային ողբերգությունից հետո էլ ի՞նչ պետք է լինի, որ իշխանական սենյակներում հասկանան՝ գեբելսյան սուտը, երկրի հիմնական սենյակներից հորդող անլրջությունը աղետի է բերելու. Մարինե Սուքիասյան «Լոս Անջելես Գելաքսին» ձեռք կբերի՞ Մեսսիին ՀՀ վերաքննիչ դատարա­նը բավարարել է դատախազի բողոքը և Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սա­հակյանին նշանակել է լրացուցիչ պատիժ Պուտին-Էրդողան ջերմ հարաբերությունները՝ հարվածի տակ Կրեմլից 50 միլիարդ դոլար պահանջեցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: ԹԵՄԱ՝ Փաշինյան-Ալիև Մյունխենյան հանդիպում. Սահմնադրական հանրաքվե. Արցախի անվտանգությունը. Ներքաղաքական օրակարգ: Փետրվարի 19-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի ասուլիսը: Ասուլիսի թեման` «Հայաստանի տնտեսության վիճակը 2019 թվականին, և ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած մեր երկիրը 2020-ին»: ՓԵՏՐՎԱՐԻ 19-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա եզդիների հոգևոր առաջնորդ Շեյխ Բրոյի ասուլիսը: ԹԵՄԱ.-Փետրվարի 20-ին սկսվում է եզդի ժողովրդի Սուրբ զատիկը. հոգևոր առաջնորդի ուղերձը եզդի ժողովրդին: Հարգելի գործընկերներ. Փետրվարի 19-ին, ժամը 12.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է «Ընդդեմ իրավական կամայականությունների»հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Թեման՝ Սումգայիթյան ջարդերից մինչև Մյունխենյան սկզբունքներ. Փաշինյան-Ալիև հանդիպում: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ Հեռ. 098-35-61-21 Հարգելի գործընկերներ. Փետրվարի 19-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է «Օրբելի» վերլուծական կենտրոնի՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Թեման՝ Նոր զարգացումներ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների համապատկերում և դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա: Մյունխենյան հանդիպում: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ Հեռ. 098-35-61-21 Փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի կունենա քննարկում՝ «Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները» թեմայով։ Բանախոս՝ Արման Նավասարդյան՝ Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թևան Պողոսյան՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Փետրվարի 19-֊ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա 1000 տարվա գյուղամեջփառատոնի հեղինակ Կարինե Փանոսյանի, Կէանկրթամշակութային կենտրոնի համահիմնադիր ՎանուհիՍիմոնյանի և Հայասա տուրի հիմնադիր Շողեր Հակոբյանիասուլիսը: Թեման՝ Փետրվարի 22-֊ին Կոտայքի մարզի Թեղենիքգյուղում նշվելու է Բարեկենդանի տոնը։ Ժողովրդականտոնախմբութ... Փետրվարի 19-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն են «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը և մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը: Թեման՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ներքին, արտաքին քաղաքականություն: Փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը: Թեմա` Թեմա` Մյունխենյան Ալիև-Փաշինյան հանդիպում, Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե: Փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Թեմա` Մյունխենյան Ալիև-Փաշինյան հանդիպում, Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե: