«Եթե դիմումիս չարձագանքեն` կաղմկեմ. գիտեմ՝ իմ շատ աղմկելուց՝ ամեն ինչի ընդունակ են». Ալիկ Սարգսյան պահանջում է իրեն կանչել հարցաքննության

2019 թվականի սեպտեմբերից մեղադրյալի կարգավիճակում գտնվող ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուց 4 ամիս անց էլ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության չի կանչում։

Սարգսյանը պնդում է՝ շարունակում է զրկված մնալ ազատ տեղաշարժի իր իրավունքից ու հարցնում է. «Ու էսպես քանի՞ տարի»։

«Ինձ գոնե մեկ անգամ պետք է կանչեն հարցաքննության, որ ես հասկանամ, թե այդ գործն ի՞նչ ընթացք ունի, հասկանամ, թե այդ ի՞նչ մեղադրանք է։ Ես հազար ու մի գործ ունեմ, բայց ինձ ազատ տեղաշարժվելու իմ իրավունքից զրկել են. ես իրենց գերի՞ն եմ, ինչ է, թե՞ իրենց անձնական սեփականությունը, էսպես քանի՞ տարի պիտի պահեն։ Մի խափանման միջոց են ընտրել, ու վերջ. մարդուն մեղադրանք են առաջադրել, խափանման միջոց են ընտրել, ու, որ կոմպետենտ որոշումով էսպես պահում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը։

Նախկին ոստիկանապետը նշեց, որ իր սեփական նախաձեռնությամբ պատրաստվում է դիմում գրել ու խնդրել, որ իրեն կանչեն հարցաքննության։

«Որոշել եմ դիմում գրել, որ ինձ հրավիրեն հարցաքննության, որ ես հասկանամ իմ գործի ընթացքը, թե չէ՝ ինչքա՞ն նստեմ, սպասեմ, որ հիշեն ու կանչեն։ Ինձ առաջադրված մեղադրանքն անհեթեթություն է, բայց ես գիտեմ, որ իրենք ամեն ինչի ընդունակ են, ես արժանի չեմ, որ ինձ անիմաստ տեղն էսպես ամիսներով պահեն, ես որևէ մեկին նաև այդ իրավունքը չեմ տվել։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, համբերությունն էլ՝ իր սահմանը։ Եթե իմ դիմումին չարձագանքեն, ես կաղմկեմ, ես հասկանում եմ՝ իմ շատ աղմկելուց իրենք ամեն ինչի ընդունակ են»,- ասաց Ալիկ Սարգսյանը՝ նշելով, որ իր նկատմամբ արդարադատությունը վերականգնելու համար պատրաստ է ամեն ինչի։

168.am-ը Հատուկ քննչական ծառայությունից փորձեց ճշտել՝ ինչո՞ւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի կանչվում հարցաքննության, այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի սեպտեմբերին։

Հարցին ի պատասխան՝ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց.

«ՀՔԾ-ն հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի անի»։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա։ Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիքը) և 334-րդ հոդվածի 1-ին (Հանցագործությունը պարտակելը) մասերով:

դիտվել է 646 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am