Ով կփոխարինի Փաշինյանին. 2 անուն է շրջանառվում

Իրավունք թերթը գրում է. «Ստացվող տեղեկություններով՝ Նիկոլի արևմտյան կուրատորները խիստ անհանգստացած են թն' Նիկոլի պահվածքով, թե' քաղաքական կուրսով և թե' սրընթաց ընկնող վարկանիշով: Ինչ վերաբերում է պահվածքին, ապա բո­լորին տեսանելի է, որ գնալով այն դառնում է ավելի անկառավարելի և ոչ ադեկվատ, և օրերս հայտնած փառահեղ գաղափարը՝ ռեստորանների զուգարանակոնքերի վերաբերյալ, ևս ապացուցում է, որ մառազմը խորանում է:

Ինչ վերաբերում է Նիկոլի քաղաքա­կան ուղղվածությանը, ապա մինչ օրս նա այդպես էլ չկարողացավ լուծել կուրատորների կողմից իր առջև դրված մի շարք կարևորագույն խնդիր­ները: Մասնավորապես՝ Արցախի հարցը (իրենց նախընտրած տարբերակով), ռու­սական ռազմակայանի դուրսբերման խնդիրը, Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ- ից և ՀԱՊԿ-ից, Ստամբուլյան կոնվենցի­այի ու նմանատիպ զիբիլի ընդունումը, Հայ Առաքելական եկեղեցու դերի նվա­զեցումը, հայ մշակույթի և հայեցի կրթության ոչնչացումը և այլն:

Նիկոլին չի հաջողվում նաև քիչ թե շատ կայունացնել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, որի արդյունքում Նիկոլից տուժած սոցիալական խմբերը անընդմեջ հանրահավաքներ և ցույցեր են անում, շարունակվում է արտագաղ­թը, երկիրը ողողվել է անհասկանալի ծագման տարրերով: Կոռուպցիան հա­սել է աներևակայելի մակարդակի, դրան ուղիղ հակադարձ վիճակում է զրո­յական ներդրումային դաշտը:

Նիկոլի բոլոր խոստումները մնացին անկատար: Այս ամենի արդյունքում Նիկոլի վարկանիշը սրընթաց անկում է ապրում, և եթե այդպես շարունակվի, ապա մո­տակա 2-3 ամիսների ընթացքում Նիկոլից կմնա «դուխով» գլխարկը:

Բայց չէ՞ որ արևմտյան կուրատոր­ներն ու սցենարիստները 2018 թ. մայի­սյան հեղաշրջման մեջ դրել էին ահռելի մեծ գումարներ, որոնք, ըստ որոշ տվյալ­ների, գերազանցում էին 1 մլրդ դոլարը: Հետևաբար, այդտեղ հարց է ծագում, թե ի՞նչ է լինելու «թավշյա հեղափոխու­թյուն» օպերացիայի շարունակությունը՝ չէ՞ որ արդեն Սահմանադրությունը թույլ է տալիս Ազգային ժողովով Նիկոլին հա­նելու տարբերակը:

Ի վերջո, կա նաև «հեղափոխական» տեխնոլոգիաներով իշխանափոխության տարբերակը: Եվ եթե հանկարծ այդ տարբերակներով Նիկոլին փոխարինի Հայաստանի ազգային շահերին և ազգային արժեքներին նվիր­ված մեկը, ապա վերոհիշյալ 1 մլրդ և ավել գումարը հօդս կցնդի: Դրա հետ մեկտեղ կկործանվեն արևմտյան այն ծրագրերը, որոնք կապված են Հայաս­տանում 2018-ի հեղաշրջման հետ:

Հետևաբար, արդեն իսկ պետք է փնտրել այնպիսի փոխարինողի, որն ի տարբերություն Նիկոլի, լինի կիրթ և հո­գեպես հավասարակշիռ, միաժամանակ ունակ լինի իրականացնել Արևմուտքի վերոհիշյալ ծրագրերը' զուգահեռաբար լուծելով երկրում սոցիալ-տնտեսական առօրյա խնդիրներ:

Ըստ ամենայնի, կու­րատորները կանգ են առնում այն թեկ­նածուների վրա, ովքեր ներկայումս Նիկոլի շրջապատում են: Տրվում է երկու անուն. Տիգրան Ավինյան, որը զբա­ղեցնում է առաջին փոխվարչապետի պաշտոնը և մինչ օրս աշխատում է հրապարակային դաշտում չերևալ և որևէ պատասխանատվություն չվերցնել, նաև չվարկաբեկվել: Երկրորդ թեկնա­ծուն, որի անունը շոշափվում է, Աննա Հակոբյանն է, որը լինելով առաջին տի­կին, ցույց է տվել, որ ունակ է ավելի հա­վասարակշիռ քայլերի, միաժամանակ որևէ ներքին զսպանակներ ազգային հարցերում չունի:

Ի վերջո, նա էր, որ հայտարարեց, որ Ապրիլյան պատերազ­մի հերոսները զոհվել են առ ոչինչ, փամ­փուշտները պետք է ձուլել և նրանցից սարքել զարդեր, Ալիևի կնոջը հրավիրեց Արցախ, ադրբեջանցի մայրերին կոչ արեց միանալ հայ մայրերին՝ համատեղ պայքարելու չգիտես ինչի դեմ: Միաժա­մանակ այդ տարբերակը կարող է դիտ­վել որպես կոմպրոմիսային և չառաջացնել մեծ դիմադրություն Նիկոլի կողմից, քանի որ իշխանությունը կմնա Նիկոլի ընտանիքի ձեռքում: Բացի այդ, աշխար­հում կան բազմաթիվ նման օրինակներ, և ամենամոտը հենց Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացն է:

Բացի վերոհիշյալ՝ Նիկոլի շրջապա­տի թեկնածուներից, արևմտյան սցենա­րիստները անկասկած դիտարկում են նաև այլ, այսպես կոչված, «ընդդիմա­դիր» թեկնածուների տարբերակը, սա­կայն առայժմ տարբեր տեսակի «ընդդի­մադիր» կուսակցություններից, որոնք ստեղծվել և պահպանվում են արևմտասորոսական աղբյուրներից, դեռ պի­տանի բան դուրս չի գալիս: Իսկ արևմտասորոսական կուրատորները շատ ժա­մանակ չունեն»-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 16198 անգամ
Լրահոս
Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Դիզայներ Արամ Նիկոլյանն էլ միացավ Տավուշի շարժմանը (video) Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել. «Հայաստան» խմբակցությունը հարցեր ունի (video) 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Կիրանցում դասադուլ է Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Բագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Հերիք եղավ ու բոլ եղավ․ Նիկո՛լ, որ մեզ հանձնում ես թուրքին, մեր երեխեքը որտե՞ղ պիտի ապրեն․ սևանցի (video) Ես հրաժարվել եմ Նիկոլի պահանջից, ես իմ գյուղացիների կողքին եմ․ Կիրանցի վարչական ղեկավար (video) Հլը գնացեք էս ոստիկաններին հարցրեք՝ պատերազմից վախենու՞մ եք․ Նիկոլը վախեցնում է․ ակցիայի մասնակից (video) Փաշօղլու անձնակազմը մենակ ծախի՛, տա՛․ ստեղ ոչ մեկ չի վախենում պատերազմից․ իրավիճակը Սևանում (video) Միայն պատերազմն է ելքը․ եթե մեռնենք, թող մեռնենք, բայց կռիվ ենք տալու․ քաղաքացի (video) Խնդրում եմ, եկեք, կանգնեք մեր կողքը. արցախցին միացել է Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիներին (video) Ոնց Նիկոլին նստացրել եք, դե հենց հիմա էլ դուրս եկեք ու սրան հեռացրեք․ տավուշեցիներ (video) Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլալված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալու (video) «Հանի ավտոդ, անցնենք»․ «Ֆռա էն կողմով գնա». Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է (video) Երկիրը կտոր-կտոր տալիս ա արա՛, տղա՞ եք, զենք բռնեք. ակցիայի մասնակիցը հունից դուրս եկավ (video) Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Հրատապ․ Փակ է նաև Երևան-Սևան մայրուղին (video) Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am