Կառավարության վարած սխալ քաղաքականության պատճառով երկրից փող է, որ հոսում է, կանգնած ենք գլոբալ «կատաստրոֆայի» շեմին. Հրանտ Բագրատյան. video

Այսօր Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ աղքատության ցուցանիշը 1,5 տոկոս է, իսկ աղքատության ցուցանիշը 24 տոկոսից ցածր չէ։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ՝ տնտեսական ոլորտում Նիկոլ Փաշինյանը շարունակում է վատ քաղաքականություն վարել․ «Սխալ քաղաքականության պատճառով Հայաստանից փող է, որ հոսում է, որովհետև տարածաշրջանում մեր կողքին կան էժան երկրներ։ Խոսքս ուղղում եմ Կառավարությանը՝ ինչո՞ւ եք դոլարային գներն աճեցնում, իսկ դրամային գները կայունացնում։ Կանգնած ենք գլոբալ կատաստրոֆայի շեմին»։

Հրանտ Բագրատյանը նկատում է, որ Ազգային վիճակագրական կոմիտեն դեռևս չի ներկայացրել վերջին 11 ամիսների թվերը, որը պետք է աներ հունվարի 5-ին․ «Սա պետական հանցագործություն է։ Վստահ եմ, որ այդ թվերը գնացել են Կառավարություն՝ համաձայնության»։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ թվերը նկարելու են, Բագրատյանը վստահաբար ասել է, որ անպայման նկարելու են, որին պետք է արձագանքեն իրավապահ մարմինները։

Անդրադառնալով ներդրումների առումով սփյուռքի կողմից առկա պասիվությանը՝ Հրանտ Բագրատյանը հորդորել է քաղաքական իմաստով մոռանալ սփյուռքի մասին․ «Հերիք ա՝ Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, իրենք Հայաստանում չեն ապրում, բայց եկան Հայաստանում ամեն ինչ խառնեցին։ Սերժ Թանկյանը շատ է սիրում հայրենիքը, դե թող գա այստեղ ապրի, ճիշտ է կգա, մեռնելուց կգա։ Հայրենիքը նրա համար է, որ գան թաղվեն այստեղ»։

Հրանտ Բագրատյանը նաև ասել է, որ ինքը ճանաչում է սփյուռքում ապրող բավականին ազդեցիկ մարդկանց, որոնց համար հեղափոխություններն այնքան էլ ընդունելի չեն և այս պայմաններում նրանք ներդրումներ չեն անի։

Հարցին՝ գործարարների նկատմամբ այսօր կա՞ ընտրովի մոտեցում, Հրանտ Բագրատյանը պատասխանել է, որ յուրաքանչյուր խոշոր բիզնեսմեն, եթե դառնում է Կառավարության ռեսուրսը, ուրեմն աշխատելու խնդիր չի ունենում։

Եզրափակելով խոսքը՝ Հրանտ Բագրատյանն ասել է, որ, այդուհանդերձ, տնտեսության ոլորտում որոշակի առաջխաղացում նկատում է։ Նրա խոսքով՝ աճում է վերամշակվող արդյունաբերությունը, որը սակայն 3,5 տոկոսից չի անցնում։

դիտվել է 1972 անգամ
Լրահոս
ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am