«Կուզեի խոցված օդանավում լինել և մեռնել այդ մարդկանց հետ». ԻՀՊԿ գեներալ
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին ներողություն է խնդրել «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը սխալմամբ խոցելու համար:
«Երդվում եմ ամենակարող Աստծով՝ կուզենայի խոցված օդանավում լինել և այդ մարդկանց հետ մեռնել, որպեսզի այս ողբերգության ականատեսը չլինեի»,- ասել է գեներալը: