Իրաքում հարձակման է ենթարկվել ամերիկյան ռազմաբազան
Իրաքում գտնվող բալադ ռազմակայանը, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականներ ենթարկվել է հրթիռային հարձակման։ Առնվազն յոթ ականանետային ռումբ է ընկել բազայի տարածք։
Վիրավորվել է չորս իրաքցի զինվորական։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: