Իրանցիները հրաժարվել են քայլել ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշների վրայով
Իրանում բողոքի հակակառավարական ցույցերը, որոնք սկիզբ էին առել խոցված ուկրաինական ինքնաթիռի պատճառով, շարունակվում են:
Երկրի հոգևոր իշխանությունները մայթերին նկարել են տվել երկրի գլխավոր թշնամիները համարվող ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները, որ ցուցարարները դրանց վրայով քայլելիս ոտնատակ տան: Սակայն ցուցարարները հրաժարվում են քայլել այդ դրոշների վրայով: