Ռոհանին խոստացել է Զելենսկիին, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն
Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որ Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման համար մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Հայտնում է Իրանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Մարդիկ, ովքեր մեղավորություն ունեն կատարվածի մեջ, կտրվեն դատական իշխանությանը: Դատական մարմինները կսկսեն աշխատանքները շուտով»,-ասել է Ռոհանին: