Սարսափելի դեպք. Ավստրալիայում շնաձկները հոշոտել են գերմանացի ֆուտբոլիստին
Ավստրալիայում շնաձկները հոշոտել են գերմանացի ֆուտբոլիստ Էրիկ Բիրիգիտին, երբ վերջինս սայթաքել և շուրջն է ընկել ժայռոտ ափից:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ողբերգությունը տեղի է ունեցել տարեսկզբին երկրի արևմտյան շրջանում գտնվող Էսպերանսա քաղաքի մոտակայքում: Ֆուտբոլիստի ընկերները փորձել են փրկել նրան, սակայն ուժեղ հոսանքը նրան քշել տարել է դեպի բաց ծով: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ: Միայն այդ օրվա գիշերը գտնվել են ֆուտբոլիստի մնացորդները: